Նյոշատել (քաղաք, Շվեյցարիա)

Նյոշատել, նաև՝ Նևշատել[2] (ֆր.՝ Neuchâtel /nœʃatel/) կամ Նոյենբուրգ (գերմ.՝ Neuenburg. երեք անվանումներն էլ նշանակում են Նոր ամրոց), քաղաք և համայնք Շվեյցարիայում, նույնանուն լճի հյուսիսարևմտյան ափին։ Այդ նույն անունը կրող կանտոնի վարչական կենտրոնն է։

Բնակավայր
Նյոշատել
ֆր.՝ Neuchâtel
ԴրոշԶինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Հիմնադրված է1011 թ.
Մակերես18,05 կմ², 18,06 կմ²
ԲԾՄ434 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն33 475 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Հեռախոսային կոդ032
Փոստային դասիչ2000
Ավտոմոբիլային կոդNE
Պաշտոնական կայքneuchatelville.ch(ֆր.)
Նյոշատել (քաղաք, Շվեյցարիա) (Շվեյցարիա)##
Նյոշատել (քաղաք, Շվեյցարիա) (Շվեյցարիա)

Ունի մոտավորապես 34.000 բնակիչ (իսկ ամբողջ մետրոպոլիսային տարածքում ապրում է շուրջ 80.000 մարդ)[3]։ Սկզբնապես մաս է կազմել Հռոմեական սրբազան կայսրության, հետագայում՝ 1707-ից մինչև 1848 թվականը գտնվել է Պրուսիայի տիրապետության տակ։

Ինչպես քաղաքում, այնպես էլ կանտոնում պաշտոնական լեզուն ֆրանսերենն է։

Քաղաքն ընդգրկված է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի «Միջմշակութային քաղաքներ» ծրագրում։

Ժողովրդագրություն

2018 թվականի դեկտեմբերի տվյալներով քաղաքի բնակիչների թվաքանակը եղել է 33.489: Նրանց 32.1%-ը օտարերկրացիներ էին[4]։ 2000–ից 2010 թվականներն ընկած մեկ տասնամյակի ընթացքում բնակչության թվաքանակի փոփոխության միջին տարեկան ցուցանիշը կազմել է 3.9%, ընդ որում՝ 2,4 տոկոս՝ միգրացիայի հաշվին և 1 տոկոս՝ ծնունդների ու մահերի թվաքանակների տարբերության հաշվին[5]։ Շվեյցարիայի քաղաքացիություն ունեցող իգական սեռի բնակիչների թիվը եղել է 12,366 (37.5%), ոչ շվեյցարացիներինը՝ 4,892 (14.8%)[6]:

Պատմամշակութային հուշարձաններ

Նյոշատելի 32 պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում։ Նրա հին քաղաքամասն ամբողջությամբ ներառված է նաև Շվեյցարական ժառանգության գույքացանկում[7]։

  • Հնագիտական վայրեր։ Հինքարեդարյան Մոնրուց բնակավայրը
  • Եկեղեցիներ
  • Շենքեր
  • Գրադարաններ ու թանգարաններ
  • Դպրոցներ. լատինական քոլեջը
  • Հասարակական շենքեր

Պատմական ժողովրդագրություն

Պատմական ժամանակի ընթացքում քաղաքի բնակչության թվաքանակը կրել է հետևյալ փոփոխությունները[8].

Կլիմա

Նյոշատել (1981-2010)ի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Միջին բարձր °C (°F)3.3
(37.9)
5.0
(41)
9.9
(49.8)
14.1
(57.4)
18.6
(65.5)
22.1
(71.8)
24.9
(76.8)
24.3
(75.7)
19.5
(67.1)
13.9
(57)
7.6
(45.7)
4.3
(39.7)
14.0
(57.2)
Միջին օրական °C (°F)1.2
(34.2)
2.1
(35.8)
5.9
(42.6)
9.5
(49.1)
13.9
(57)
17.2
(63)
19.7
(67.5)
19.2
(66.6)
15.2
(59.4)
10.7
(51.3)
5.3
(41.5)
2.3
(36.1)
10.2
(50.4)
Միջին ցածր °C (°F)−0.7
(30.7)
−0.4
(31.3)
2.5
(36.5)
5.5
(41.9)
9.7
(49.5)
12.9
(55.2)
15.1
(59.2)
14.8
(58.6)
11.6
(52.9)
8.0
(46.4)
3.1
(37.6)
0.4
(32.7)
6.9
(44.4)
Տեղումներ մմ (դյույմ)70
(2.76)
63
(2.48)
69
(2.72)
68
(2.68)
88
(3.46)
87
(3.43)
85
(3.35)
103
(4.06)
93
(3.66)
89
(3.5)
75
(2.95)
89
(3.5)
978
(38.5)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm)9.99.39.99.711.910.69.910.08.610.49.710.4120.3
% խոնավություն84.979.772.668.168.567.364.968.573.580.482.284.474.6
Միջին ամսական արևային ժամ45811371651852082382211669957391641
աղբյուր: MeteoSwiss[9]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիճամփորդն ունի Neuchâtelին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյոշատել (քաղաք, Շվեյցարիա)» հոդվածին։