Շկելզեն Գաշի

ֆուտբոլիստ

Շկելզեն Գաշի (ալբ․՝ Shkëlzen Gashi, հուլիսի 15, 1988(1988-07-15)[1], Ցյուրիխ, Շվեյցարիա), ալբանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս ամերիկյան «Կոլորադո Ռեպիձ»-ի և Ալբանիայի ազգային հավաքականի կազմում։

Շկելզեն Գաշի
Քաղաքացիությունը Շվեյցարիա և  Ալբանիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 15, 1988(1988-07-15)[1] (35 տարեկան)
ԾննդավայրՑյուրիխ, Շվեյցարիա
Հասակ182 սանտիմետր
Քաշ75 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան և հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱմերիկայի Միացյալ Նահանգներ Կոլորադո Ռեպիձ
Համար11
Պատանեկան կարիերա
Շվեյցարիա Ցյուրիխ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2005-2009Շվեյցարիա Ցյուրիխ1(0)
2012-2014Շվեյցարիա Գրասհոպեր60(24)
2016-ներկաԱմերիկայի Միացյալ Նահանգներ Կոլորադո Ռեպիձ10(2)
Ազգային հավաքական
2013-ներկաԱլբանիա Ալբանիա14(1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 3, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 9, 2016

Ակումբային կարիերա

Երիտասարդ տարիներ

Գաշին իր ֆուտբոլային կարիերան սկսել է շվեյցարական «Ցյուրիխի» կազմում։ 1999 թվականին պատանի ֆուտբոլիստը ընդունվել է «Գրասհոպեր»-ի ակադեմիա։

«Կսամակս»

2010 թվականին Շկելզեն Գաշին պայմանագիր է կնքել «Կսամակս» ֆուտբոլային ակումբի հետ։ Թիմի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան՝ մասնակցելով 13 հանդիպման և դառնալով 1 գոլի հեղինակ։

«Գրասհոպեր»

2012 թվականին Գաշին տեղափոխվել է «Գրասհոպեր»։ 2013 թվականին երիտասարդ ֆուտբոլիստը նվաճել է իր առաջին գավաթը՝ դառնալով Շվեյցարիայի գավաթակիր։

«Բազել»

2014 թվականի ամռանը Շկելզեն Գաշին 1․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Բազել»։ 2014/15 մրցաշրջանում նա ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու։ Նա առաջնության ընթացքում դարձել է 22 գոլի հեղինակ, իսկ «Բազելը» իր պատմության մեջ 6-րդ անգամ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն։

«Կոլորադո Ռեպիձ»

2016 թվականի փետրվարի 1-ին Գաշին տեղափոխվել է ամերիկյան MLS-ը ներկայացնող «Կոլորադո Ռեպիձ»[2]։

Միջազգային կարիերա

2004 թվականից Գաշին սկսել է հանդես գալ Շվեյցարիայի տարբեր տարիքայինների հավաքականներում։ Նա հանդես է եկել Շվեյցարիայի Մ17 և Մ19 հավաքականների կազմում։

2013 թվականին չհրավիրվելով Շվեյցարիայի ազգային հավաքական, նա որոշեց հանդես գալ Ալբանիայի ազգային հավաքականում։ Ալբանիայի հավաքականի կազմում իր դեբյուտը Շկելզենը նշել է 2013 թվականի օգոստոսին՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղում։

2015 թվականի հոկտեմբերին պարզ դարձավ, որ Ալբանիայի հավաքականը մասնակցելու է Եվրո 2016-ին։ Թիմը խմբում գարվեց 2-րդ տեղը, իսկ Գաշին մասնակցեց որակավորման փուլի 4 հանդիպումների։

Վիճակագրություն

Ակումբային

Ակումբային կարիերա
ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթԵվրոգավաթԱրդյունք
ԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Ցյուրիխ2006/0710000010
2007/0800001010
Արդյունք10001020
Ցաֆաուզեն2007/081630000163
Արդյունք1630000163
Բելինցոնա2008/091722051243
2009/101312100152
Արդյունք3034151395
Կսամակս2009/101100000110
2010/1110110021
Արդյունք1211100132
Արաու2010/111550000155
2011/12281910002919
Արդյունք432410004424
Գրասհոպեր2012/132855100336
2013/14321931403920
Արդյունք602482407226
Բազել2014/15312233513926
2015/161033350186
Արդյունք4125661015732
Կոլորադո Ռեպիձ201600000000
Արդյունք1020000102
Կարիերայի արդյունք21382201020225394

Միջազգային

Ալբանիա
ՏարիԽաղԳոլ
201330
201420
201561
201610
Արդյունք121

Միջազգային գոլեր

ԳոլԱմսաթիվՎայրՄրցակիցՀաշիվԱրդյունքՏեսակ
1մարտի 29, 2015Էլբասան Արենա, Էլբասան, Ալբանիա Հայաստան2–12–1Եվրո 2016, խմբային փուլ

Ձեռքբերումներ

Ակումբային

  • Շվեյցարիայի չեմպիոն - 2006/07, 2014/15
  • Շվեյցարիայի գավաթակիր - 2012/13

Անձնական

  • Շվեյցրիայի առաջնության լավագույն ռմբարկու - 2013/14 (19 գոլ), 2014/15 (22 գոլ)
  • Շվեյցարիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2014

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շկելզեն Գաշի» հոդվածին։