Շուշ

Շուշ (պարս.՝ شوش), քաղաք Իրանի հարավ-արևմուտքում` Խուզեսթան օսթանում, Շուշ շահրեստանի (գավառի) կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 77 148 մարդ (2016)[1]։

Քաղաք
Շուշ
պարս.՝ شوش
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԽուզեսթան
ՇահրեստանՇուշ
ԲԾՄ71 մետր
Բնակչություն77 148 մարդ (2016)[1]
Շուշ (Իրան)##
Շուշ (Իրան)

Գտնվում է Խուզեսթան օսթանի հյուսիսարևմտյան մասում` օսթանի վարչական կենտրոն Ահվազից մոտ 100 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղադրված է Խուզեսթանի դաշտավայրի հյուսիսարևմտյան մասում` Քարխե և Դեզ գետերի միջև։ Քաղաքի տարածքում են գտնվում Էլամի և Աքեմենյան Պարսկաստանի հնագույն մայրաքաղաք Շոշի ավերակները։

Բնակչություն

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 77 148 մարդ, որոնք կազմում էին 21 649 տնտեսություն[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի19911996200620112016
Բնակիչ48 134[3]52 057[3]53 897[4]59 161[5]77 148[2]

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշ» հոդվածին։