Շվեխաթ (Ավստրիա)
Առաջարկվում է այս և Շվեխատ հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Շվեխաթ (գերմ.՝ Schwechat), քաղաք Ավստրիայում` Ստորին Ավստրիա դաշնային հողում։ Քաղաքը հայտնի է դարձել այնտեղ տեղակայված Վիեննայի միջազգային օդանավակայանով, ինչպես նաև գարեջրի տեղական ապրանքանիշով, որը կոչվում է քաղաքի անունով։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Շվեխաթ | |||
գերմ.՝ Schwechat | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Ներքին բաժանում | Kledering?, Mannswörth?, Rannersdorf? և Schwechat? | ||
Մակերես | 44,73 կմ² | ||
ԲԾՄ | 162 մետր | ||
Բնակչություն | ▲18 026 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 01 | ||
Փոստային դասիչ | 2320[2] | ||
Ավտոմոբիլային կոդ | SW | ||
Պաշտոնական կայք | schwechat.gv.at | ||
Աշխարհագրություն
Գտնվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի հարավ-արևելքում։ Մտնում է Վիեննա շրջանի մեջ։ Վիեննան բաժանված է չորս վարչատարածքային միավորի, որոնք կոչվում են կադաստրային համայնքներ (գերմ.՝ Katastralgemeinde): Դրանք են Քլեդերինգը (գերմ.՝ Kledering), Մանսվյորթը (գերմ.՝ Mannswörth), Ռանեռսդորֆ (գերմ.՝ Rannersdorf) և Շվեխաթը (գերմ.՝ Schwechat): Քաղաքը կոչվել է Շվեխաթ գետի անունով, որը հոսում է քաղաքի կենտրոնով։ Զբաղեցնում է 44,7 կմ²։ Ծովի մակարդակից ունի 162 մետր բարձրություն։
Ժողովրդագրություն
2001 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 15.456 մարդ։ Բնակչության խտությունը կազմում է 321 մարդ 1 կմ-ի վրա։
Տնտեսություն
Քաղաքում է գտնվում OMV նավթավերամշակման գործարանը[3], Brauerei Schwechat և Brau Union գարեջրագործարանները, Leipnik-Lundenburger կորպորացիայի գլխամասը, Borealis քիմգործարանը և այլ խոշոր ձեռնարկություններ։
Պատմություն
Հռոմեական տիրապետության տարիներին ժամանակակից Շվեխաթի տարածքում գտնվում էր Ալա Նովա (գերմ.՝ Ala Nova) ավանը։Շվեխաթ բնակավայրի առաջին հայտնի հիշատակումը 1334 թվականի մի փաստաթղթում է[4]։ 1724 թվականին հիմնադրվել է տեքստիլի գործարան։ Շվեխաթը շատ է շահել XIX դարի ավստրիական ինդուստրացումից։ Շատ ընկերություններ, որոնք հիմնվել են այդ ժամանակ, գործում են մինչև հիմա։ Շվեխաթը ստացել է քաղաքի կարգավիճակ 1924 թվականին, միացվել է Վիեննայի շրջանին 1938 թվականին։ Այն ստացել է առանձին քաղաքի կարգավիճակ 1945 թվականին։
Տեսարժան վայրեր
- Շվեխաթի երկաթուղային թանգարան
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեխաթ (Ավստրիա)» հոդվածին։ |