Ոսկեգլուխ առյուծային թամարին

Ոսկեգլուխ առյուծային թամարին (լատին․՝ Leontopithecus chrysomelas), ոչ մեծ պրիմատ թամարինների ընտանիքից։ Բրազիլիայի էնդեմիկ, որտեղ հանդիպում է արևադարձային անտառներում Բահիա նահանգում։

Ոսկեգլուխ առյուծային թամարին
Գիտական դասակարգում
Թագավորությունկենդանիներ
Լատիներեն անվանում
Leontopithecus chrysomelas
(Heinrich Kuhl, 1820)
Հոմանիշներ

Leontopithecus chrysurus I. Geoffroy, 1827

Հատուկ պահպանություն
Վտանգված տեսակ
Վտանգված տեսակ
IUCN 3.1 Endangered : 40643
200px
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Նկարագրություն

Ժանիքները մեծ են, գլուխը և մարմինը փոքր։ Մորթին հիմնականում սև է, բաշը ոսկեգույն։ Առջևի վերջույթների և պոչի վրա կան ոսկեգույն հետքեր։ Սեռական դիմորֆիզմը արտահայտված չէ։ Մարմնի երկարությունը կազմում է 200-ից մինչև 336 մմ, պոչի երկարությունը 315-ից մինչև 400 մմ[1][2]։

Օրաբաժին

Ամենակեր են, օրաբաժինը շատ լայն է։ Օրաբաժնի մեջ մտնում են բույսի ընձյուղներ, ծաղիկներ, նեկտար, միջատներ և թրթուրներ, սարդեր, խխունջներ, մանր ողնաշարավորներ, ինչպիսիք են գորտեր, մողեսներ, թռչնի ձվեր և փոքր օձեր։ Օրաբաժնի լրացում հանդիսանում են ծառային հյութերը, չնայած այս տեսակը շատ հազվադեպ է օգտագործում[3][4]։

Վարվելակերպ

Բնության մեջ ոսկեգլուխ առյուծային թամարինը իր ժամանակի մոտ 50 %-ը անցկացնում են իրենց տարածքի ընդամենը 11 %-ի վրա։ Իրենց հայտնվելը այս կամ այն տարածքի վրա կապված է սննդի հասանելիության հետ։ Խմբերը գրեթե չեն փոխներգործում միմյանց հետ, սակայն եթե դա տեղի է ունենում կենդանիները իրենց պահում են շատ ագրեսիվ, արտաբերում են սարսափելի ձայներ[5], և հրահրում են կռիվներ[6][7][8]։ Խմբի տարածքը բավականին մեծ է այդ չափի պրիմատների համար[9][10]։ Միջինում տարածքի մակերեսը կազմում է ավելի քան 100 հեկտար։ Տարբեր խմբերի տարածքները ուժեղ հատվում են[11]։

Զբաղեցնում են անտառների միջին հարկերը 3-ից 10 մ բարձրության վրա։ Նախընտրում են հաստատվել առաջնային, նաև երկրորդային անտառներում։ Խմբում տեսակների քանակների տարբերությունը 2-ից մինչև 11 է[12]։ Խմբի կազմը որոշվում է տարբեր հետազոտությունների միջոցով, ինչպես մեկ էգ, երկու արու և նրանց սերունդը[13], մեկ արու, երկու էգ և նրանց սերունդը[14], կամ մեկ արու, մեկ էգ և նրանց սերունդը[15][16]։ Համապատասխան այս պրիմատներին վերագրում են կամ միամուսնություն[14], կամ բազմակնություն[13]։ Սերնդի մասին հոգեն տանում ինչպես էգերը, այնպես էլ արուները[14][15][16]։

Պոպուլյացիայի ստատուս

1982 թվականին Բնության պահպանության միջազգային միություն-ը այս տեսակին վերագրել է պահպանման ստատուս «անհետացող»։ Այդ ստատուսը բազմիցս պահպանվում է։ 2008 թվականի գնահատմամբ պոպուլյացիան երեք սերնդի ընթացքում կրճատվել է 50 %-ով (21 տարի)։ Պոպուլյացիայի գլխավոր վտանգը, դա արտաքին միջավայրի քայքայումն է և ֆրագմենտացիան[17][18][19]։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեգլուխ առյուծային թամարին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեգլուխ առյուծային թամարին» հոդվածին։