Ոստայնասնկեր

Սարդոստայնասնկեր
Սարդոստայնասունկ триумфальный (Cortinarius triumphans)
Գիտական դասակարգում
ԹագավորությունՍնկեր
ԲաժինԲազիդիոմիցետներ
ԴասԱգարիկոմիցետներ
ԿարգԱգարիկայիններ
ԸնտանիքՍարդոստայնասնկեր
ՑեղՍարդոստայնասնկեր
Լատիներեն անվանում
Cortinarius (Pers.) Gray, 1821
Cortinarius violaceus (L.) Gray, 1821


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սարդոստայնասնկեր (լատին․՝ Cortinarius), ոստայնասնկեր, բազիդիավոր սնկերի սարդոստայնասնկայինների ընտանիքի ցեղ։

Տեսակներ

Հայտնի է 400, Հայաստանում՝ 32 տեսակ՝

  • սարդոստայնասնկեր լեռնային (C. montanus),
  • սարդոստայնասնկեր ապարանջանավոր (C. armillatus),
  • սարդոստայնասնկեր ծիրանադեղին (C. armeniacus) և այլն։

Տարածվածություն

Հանդիպում են տարբեր տիպերի խոնավ անտառներում, հողի վրա՝ ամռանը և աշնանը։Միկոռիզագոյացնող են, համակեցության մեջ են մտնում բազմաթիվ ծառատեսակների հետ։

Կառուցվածք

Ցեղի ներկայացուցիչներին բնորոշ է սարդոստայնանման մասնակի ծածկոցի առկայությունը, որը ոտիկը միացնում է գլխարկի հետ։ Գլխարկն ունի տարբեր գունավորում՝ սպիտակից մինչև գորշ, կարող է լինել չոր, լորձնային, մետաքսանման, հարթ կամ թույլթեփուկավոր։ Ընդհանուր ծածկոցը զարգացման վաղ վազերում պատում է պտղամարմինը, հետագայում պատռվում (որոշ տեսակների ոտիկի վրապահպանվում է օղակաձև գոլերի ձևով)։ Պտղամարմինը մսալի է, թիթեղներն սկզբում սպիտակ են, ապա՝ մուգ։ Ոտիկը թելանման է, թաղիքանման կամ աղվամազով պատված, հաճախ՝ գավազանաձև, հիմքի մոտ լայնացած։ Որոշ տեսակներ ուտելի են, կան նաև մահացու թունավոր տեսակներ։

Ենթադաս

Ենթադասերը ըստ Մոզեր-Զինգերի

  • Phlegmacium (Fr.) Fr.
  • Sericeocybe P.D.Orthon
  • Myxacium (Fr.) Loud.
  • Telamonia (Fr.) Loud.
  • Leprocybe Mos.
  • Cortinarius
  • Dermocybe (Fr.) Sacc.
Մի քանի տեսակներ
ԿատեգորիաԼատինական անվանումՀայերեն անվանում
Cortinarius alboviolaceusՍարդոստայնասունկ սպիտակա-մանուշակագույն
Cortinarius anserinusՍարդոստայնասունկ սագանման
Cortinarius armillatusՍարդոստայնասունկ
Cortinarius auroturbinatusՍարդոստայնասունկ գեղեցիկ թաթանման
Cortinarius bolarisՍարդոստայնասունկ ծույլ, կամ մեծափաթիլ, կամ սարդ-դանդալոշ
Cortinarius camphoratusՍարդոստայնասունկ կամֆորա
Cortinarius collinitusՍարդոստայնասունկ կապտավուն
Cortinarius cotoneusՍարդոստայնասունկ բամբականման
Cortinarius crassusՍարդոստայնասունկ հաստ-մսոտ
Cortinarius cumatilisՍարդոստայնասունկ ջրալի-կապույտ, կամ մոխրագույն-կապույտ
Cortinarius elegantiorՍարդոստայնասունկ էլեգանտ
Cortinarius elegantissimusՍարդոստայնասունկ ամենաէլեգանտ
Cortinarius evernius
Cortinarius herculeusՍարդոստայնասունկ գերկուլեսանման
Cortinarius largusՍարդոստայնասունկ մեծ, կամ առատ
Cortinarius limoniusՍարդոստայնասունկ դեղին առյուծանման
Cortinarius mucosusՍարդոստայնասունկ ցեխոտ
Cortinarius multiformisՍարդոստայնասունկ բազմազան
Cortinarius odoriferՍարդոստայնասունկ անիսոն
Cortinarius paleaceusՍարդոստայնասունկ
Cortinarius pholideusՍարդոստայնասունկ փաթիլանման
Cortinarius praestansՍարդոստայնասունկ անթերի
Cortinarius purpurascensՍարդոստայնասունկ մանուշակագույն, կամ կարմրավուն
Cortinarius rubellusՍարդոստայնասունկ կարմրավուն
Cortinarius rufoolivaceusՍարդոստայնասունկ կարմրավուն-զեյթունանման
Cortinarius sodagnitisՍարդոստայնասունկ ճանաչելի
Cortinarius speciosissimusՍարդոստայնասունկ գեղեցիկ
Cortinarius splendensՍարդոստայնասունկ փայլուն
Cortinarius terpsichoresՍարդոստայնասունկ խմբակային
Cortinarius torvusՍարդոստայնասունկ մռայլ
Cortinarius traganusՍարդոստայնասունկ այծանման,կամ մանուշակագույն մսալի
Cortinarius triumphansՍարդոստայնասունկ հաղթական
Cortinarius trivialisՍարդոստայնասունկ ընդհանուր
Cortinarius variecolorՍարդոստայնասունկ գունագեղ
Cortinarius variusՍարդոստայնասունկ փոփոխական, կամ դեղին աղյուս
Cortinarius violaceusՍարդոստայնասունկ մանուշակագույն
Dermocybe
ԿատեգորիաԼատինական անվանումՀայերեն անվանում
Cortinarius anomalusՍարդոստայնասունկ անբնական
Cortinarius cinnamomeusՍարդոստայնասունկ դարչին
Cortinarius orellanusՍարդոստայնասունկ նարնջագույն-կարմիր, կամ թունավոր
Cortinarius phoeniceusՍարդոստայնասունկ մանուշակագույն
Dermocybe sanguinea
(syn. Cortinarius sanguineus)
Սարդոստայնասունկ կարմիր արյուն
Cortinarius semisanguineusՍարդոստայնասունկ կարմիր

Պատկերասրահ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։