Ուժեղ փոխազդող ծանր մասնիկներ

Ուժեղ փոխազդող ծանր մասնիկներ (անգլ.՝ Strongly interacting massive particles), հիպոթետիկ տարրական մասնիկներ, որոնք սովորական նյութի հետ ուժեղ փոխազդեցության մեջ են, բայց չնայած դրան, կարող են մութ նյութ ձևավորել[1]։

Ուժեղ փոխազդող ծանր մասնիկներն առաջարկվել են որպես գերբարձր էներգիաների տիեզերական ճառագայթների խնդրի[2][3] և սառեցնող հոսքերի բացակայության լուծում[4][5]։ 1990 թվականից մինչև հիմա տարբեր փորձեր և դիտումներ են արվել, որոնք սահմանափակումներ են դնում ուժեղ փոխազդող ծանր մասնիկների վրա[6][7][8][9][10][11]։

Ուժեղ փոխազդող ծանր մասնիկները կարող են էական ջերմություն արտադրել։ DAMA փորձը սահմաններ է որոշել NaITl բյուրեղներով[12]։

Ուրանի ջերմության չափումները բացառում են 150 Մէվ֊ից 104 ԳէՎ ուժեղ փոխազդող ծանր մասնիկների գոյությունը։ Երկրի ջերմության հոսքը էապես սահմանափակում է լայնական հատույթի կտրվածքը[13]։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Bertone, Gianfranco (2010). Particle Dark Matter: Observations, Models and Searches. Cambridge University Press. էջ 762. ISBN 978-0-521-76368-4.