Ուիլյամ Լորենս Բրեգ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուիլյամ Բրեգ (այլ կիրառումներ)
Սըր Ուիլյամ Լորենս Բրեգ (անգլ.՝ Sir William Lawrence Bragg, մարտի 31, 1890[1][2][3][…], Ադելաիդա, Ավստրալիա[4] - հուլիսի 1, 1971[1][2][3][…], Իպսուիչ), անգլիացի ֆիզիկոս։ Ուիլյամ Հենրի Բրեգի որդին։ 1921 թվականից Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։
Սովորել է Ադելաիդայի և Քեմբրիջի համալսարաններում։ 1937-1938 թվականներին՝ ազգային, 1938-1953 թվականներին՝ Կավենդիշի լաբորատորիաների և 1954-1966 թվականներին Քեմբրիջի թագավորական ինստիտուտի տնօրեն։ Գեորգի Վուլֆի հետ միաժամանակ ձևակերպել է Բրեգ-Վուլֆի պայմանը։ Որոշել է մի շարք սիլիկատների կառուցվածքը։ 1915 թվականին ռենտգենյան ճառագայթներով բյուրեղների կառուցվածքի ուսումնասիրման աշխատանքների համար հոր հետ արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 558)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Լորենս Բրեգ» հոդվածին։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան