Ուոլ Սթրիթ։ Փողը չի քնում
Ուոլ Սթրիթ։ Փողերը չեն քնում (անգլ.՝ Wall Street: Money Never Sleeps), դրամատիկական թրիլեր՝ նկարահանված Օլիվեր Սթոունի կողմից, 1987 թվականի «Ուոլ Սթրիթ» ֆիլմի շարունակությունը[12]։ Առաջին սիքվելն է, որ նկարահանել է Օլիվեր Սթոունը[13]։ Մայքլ Դուգլասը նորից կատարել է Գորդոն Գեկկոյի դերը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականի սեպտեմբերի 24-ին։ Հոլիվուդի լեգենդ Էլի Ուոլլակն այդ ֆիլմում կատարել է իր վերջին դերը։
Սյուժե
Ֆիլմի գործողությունները ծավալվում են առաջին ֆիլմում տեղի ունեցած իրադարձություններից 23 տարի անց՝ 2008 թվականի երկրորդ կեսին։ 2001 թվականին՝ ութ տարի ազատազրկությա մեջ անցկացնելուց հետո, Գորդոն Գեկկոն դուրս է գալիս բանտից և մի քանի տարի նվիրում է ֆինանսական շուկաներում սպասվող անհանգստությունների մասին գրքույկ գրելուն։ Գեկկոն ցանկանում է վերականգնել հարաբերություններն իր դուստր Վիննիի հետ։ Քանի որ նրանք ապրում էին առանձին, ինչպես նաև այն պատճառով, որ Վինին մեղադրում է Գեկկոյին իր եղբոր՝ Ռուդիի ինքնասպանության համար, խուսափում է նրա հետ հաղորդակցվելուց։ Նրա ընկերը՝ Ջեյքոբը, որ թրեյդեր է Ուոլ Սթրիթից, բոլորի նման հույս ունի, որ շուկաները շարունակական ծաղկում են ապրելու։ Սակայն, Քելլեր Զեյբլ խոշորագույն ներդրումային բանկը, որտեղ նա աշխատում է, հանկարծակի հայտնվում է սնանկության եզրին` արժեթղթերի ռիսկային ներդրումների շնորհիվ, որոնք ենթակա են գրավատների գրավադրմանը։ Բանկի կառավարիչը, որի հովանավորյալն է Ջեյքոբը, ինքնասպան է եղել։ Ջեյքոբը ցանկանում է գտնել մեղավորին և վրեժխնդիր լինել իր հովանավորի մահվան համար, և այդ նպատակով դիմում է Գորդոն Գեկկոյի օգնությանը, որն համաձայնում է այն պայմանով, որ նա իրեն օգնի հարթել հարաբերությունները Վիննիի հետ։ Ֆինանսական շուկաներում այդ ժամանակ սկսվում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, և Գեկկոն ունի իր հեռահար նպատակները։
Դերերում
- Մայքլ Դուգլաս — Գորդոն Գեկո
- Շայա Լաբաֆ — Ջեյկոբ Մուր
- Ջոշ Բրոլին - Բրետոն Ջեյմս
- Քերրի Մալիգան — Ուիննի Գեկո
- Ֆրենկ Լանջելա — Լիյուս Զեյբել
- Սյուզան Սարանդոն — Սիլվյա Մուր
- Ֆերլիտո Վանեսա — Օդրի
- Շին Չարլի — Բադ Ֆոկս
- Ջոն Բեդֆորդ Լոիդ — Բիլլ Կլարկ
- Էլի Ուոլլակ (վերջին դեր) — Ջուլի Ստեյնխարդ
Փաստեր
- «Ուոլ Սթրիթ։ Փողերը չեն քնում» ֆիլմն առաջֆիլմն առաջին սիքվելն է Օլիվեր Սթունը։
- Բնօրինակի և շարունակության թողարկումների միջև ընկած ժամանակահատվածը 23 տարի է։
- Ֆիլմը նկարահանվել է 58 օրվա ընթացքում. մոտավորապես նույնքան ժամանակ է պահանջվել առաջին՝ «Ուոլ Սթրիթ» ֆիլմի նկարահանումների համար։
- Օլիվեր Սթոունի որդին՝ Շոն Սթոունը (Sean Stone), տասներկուերորդ անգամ նկարահանվել է հոր ֆիլմում՝ կատարելով հոջ-ֆոնդի թրեյդերի դերը։
- Երգի օրիգինալ երգերը գրել և կատարել են Դևիդ Բիրնն ու Բրայան Ինոն։
- Տեսարանը, որտեղ ցուցադրվում է Ցյուրիխի փողոցը (01:40:30), նկարահանվել է Պրահայում։
Մրցանակներ և անվանակարգեր
- 2011 թվականին ֆիլմը ներակայցվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Մայքլ Դուգլաս)։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք Արխիվացված 2010-10-24 Wayback Machine
- «Ուոլ Սթրիթ։ Փողերը չեն քնում»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ուոլ Սթրիթ։ Փողերը չեն քնում»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Ուոլ Սթրիթ։ Փողերը չեն քնում» Box Office Mojo կայքում
- Կադրեր «Ուոլ Սթրիթ։ Փողերը չեն քնում» ֆիլմից(չաշխատող հղում)