Չանչժի

Չանչժի ((Չինարեն)), քաղաք Չինաստանի Շանսի մարզի հարավարևելյան մասում։ Պատմականորեն եղել է միավորված Չինաստանի առաջին կայսր Ցին Շի Հուանդիի կազմավորած 36 վարչական տարածքներից մեկը։ Ներկայումս տրանսպորտային խոշոր հանգույց է, որտեղով անցնում են չորս ավտոմայրուղի (Տայուան-Չանչժի, Չանչժի-Ցզինչեն, Չանչժի-Լինֆեն և Չանչժի-Հանդան), երկու երկաթգիծ (Տայուան–Ցժիաոզու և Չանչժի-Հանդան), երեք ազգային ավտոճանապարհ և մեկ միջազգային օդանավակայան։

Բնակավայր
Չանչժի
չինարեն՝ 长治市
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումLuzhou District?, Shangdang District?, Xiangyuan County?, Tunliu District?, Pingshun County?, Licheng County?, Huguan County?, Zhangzi County?, Wuxiang County?, Qin County?, Qinyuan County?, Lucheng District? և Changzhi Hi-tech Industrial Development Area?
Մակերես13 955,22 կմ²
Բնակչություն3 180 884 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ355
Փոստային դասիչ046000
Ավտոմոբիլային կոդ晋D
Պաշտոնական կայքchangzhi.gov.cn
Չանչժի (Չինաստան)##
Չանչժի (Չինաստան)

Քաղաքը դարձել է առևտրական ու արդյունաբերական զարգացող կենտրոն։ 2011 թվականին նրանում ստեղծված համախառն ներքին արդյունքի ցուցանիշն ամենաբարձրն է եղել ամբողջ մարզում[2]։ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով Չանչժիում ապրում էր 3.334.564 մարդ[3]։

Այստեղ շրջակա միջավայրի, հատկապես՝ օդի որակի դիտարկում-հսկողությունն իրականացնում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը[4] և քաղաքի վարչակազմը։ Դիտարկման արդյունքներն օրը օրին հրատարակվում են տեղական մամուլում[5]։

Պատմություն

Չանչժի քաղաքի ներկայիս տարածքում հնագույն բնակավայր է եղել դեռևս Շան արքայատոհմի կառավարման ժամանակներում (մեր թվականությունից առաջ 1600 - 1050 թվականներին)։ Իսկ նոր ժամանակների քաղաքը մինչև 1912 թվականը անվանվել է Լուան։

Կլիմա

Չանչժիին բնորոշ է ցուրտ ու չափազանց չոր ձմեռներով և չափազանց տաք ու մասամբ խոնավ ամառներով կլիման, որը, ըստ Köppen climate classification-ի դասակարգման, կլիմայական քարտեզներում նշվում է Dwa հապավումով[6]։

Չանչժի (1981–2010)ի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Միջին բարձր °C (°F)2.2
(36)
5.3
(41.5)
10.9
(51.6)
19.0
(66.2)
24.1
(75.4)
27.6
(81.7)
28.2
(82.8)
26.7
(80.1)
22.7
(72.9)
17.2
(63)
10.0
(50)
3.7
(38.7)
16.47
(61.66)
Միջին օրական °C (°F)−4.7
(23.5)
−1.4
(29.5)
4.2
(39.6)
11.9
(53.4)
17.3
(63.1)
21.1
(70)
22.5
(72.5)
20.8
(69.4)
16.2
(61.2)
10.5
(50.9)
3.3
(37.9)
−3.0
(26.6)
9.89
(49.8)
Միջին ցածր °C (°F)−9.9
(14.2)
−6.4
(20.5)
−1.1
(30)
5.7
(42.3)
11.1
(52)
15.1
(59.2)
17.6
(63.7)
16.2
(61.2)
10.9
(51.6)
4.8
(40.6)
−2.0
(28.4)
−8.0
(17.6)
4.5
(40.11)
Տեղումներ մմ (դյույմ)5.2
(0.205)
9.0
(0.354)
18.2
(0.717)
24.7
(0.972)
52.9
(2.083)
72.1
(2.839)
123.2
(4.85)
119.0
(4.685)
65.1
(2.563)
35.9
(1.413)
16.0
(0.63)
5.9
(0.232)
547.2
(21.543)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm)3.34.46.75.38.810.513.812.16.76.34.53.185.5
% խոնավություն53545349556176797465585460.9
Աղբյուր #1: China Meteorological Administration[7]
Աղբյուր #2: Weather China (precipitation days 1971–2000)[8]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չանչժի» հոդվածին։