Չարթ

Չարթ (անգլ.՝ Chart), որոշակի ժամանակահատվածում առավել տարածված մեդիա արտադրանքի (երաժշտություն, գրքեր, ֆիլմեր, խաղեր) հրապարակված ցանկ։ Որպես կանոն, չարթերի ցուցակները բաղկացած են ոչ ավելի, քան 10-20 կետից, որոնք տեղադրված են ցուցանիշների նվազման կարգով։ Չարթի պարամետրերը որոշվում են վաճառքի մասին տեղեկատվությամբ; գոյություն ունեն նաև ռադիոյով երաժշտական կոմպոզիցիաների կատարման չափանիշներ (երաժշտական չարթերում), տեսահոլովակների և կինովարձույթի վերաբերյալ տվյալներ (կինոարդյունաբերության մեջ)։ Ժամանակաշրջանը սովորաբար մեկ շաբաթ է, ավելի հազվադեպ՝ մեկ ամիս.

Երաժշտական չարթեր

Hit 40 UK Mousemat

Երաժշտական արդյունաբերության մեջ չարթերը հաշվի են առնում բազմաթիվ չափանիշներ. բացի վաճառքի տվյալներից, նաև որոշ դեպքերում հաշվի են առնում ռադիոկայաններում կատարելու տվյալները և ինտերնետի միջոցով կոմպոզիցիաների ներբեռնման տվյալները։ Միաժամանակ կան չարթեր, որոնք որոշվում են տարբեր երաժշտական ամսագրերի ընթերցողների, ռադիոկայանների ունկնդիրների և հեռուստադիտողների կողմից (երաժշտական հեռուստատեսության դեպքում)։

Ավանդաբար գոյություն ունեն սինգլների և երկարատև ալբոմների չարթեր, վերջերս նաև տարածվել են համացանցի միջոցով ներբեռնվող ամենատարածված երգերի ցուցակները։

Առաջին երաժշտական չարթը հրատարակվել է 1936 թվականի հունվարի 4-ին ամերիկյան Billboard ամսագրում։ 1940 թվականի հուլիսի 20-ից ամսագրում սկսել են տեղադրվել սկավառակների կանոնավոր չարթեր (անգլ.՝ Record charts); 1958 թվականի օգոստոսի 4-ին Billboard-ում հայտնվել է «թեժ հարյուրը» (անգլ.՝ Hot 100)՝ շաբաթվա 100 ամենահայտնի սինգլները[1]։ Հաշվարկները կատարվում էին վաճառքների և ռադիոկայանների ժանրերի տվյալներով։ Բացի ընդհանուր չարթից, նույնպես հայտնվել են տարբեր երաժշտական ժանրերի չարթեր՝ քանթրի, ռիթմ ընդ բլյուզ, պարային երաժշտություն և այլն։ Billboard ամսագրի չարթը մինչ օրս համարվում է առավել օբյեկտիվ աղբյուրներից մեկը, որն արտացոլում է ԱՄՆ-ի երաժշտական շուկայի վիճակը։ 1958-1991 թվականներին Billboard ամսագիրը հավաքում էր ռադիոկայանների փլեյլիստների և խանութներում վաճառքների տվյալները։ 1991 թվականի նոյեմբերի 30-ից Billboard-ը չարթերի ճանաչման նոր միջոց է ստեղծել, որտեղ հաշվի է առնվում ծառայության Nielsen Broadcast Data Systems (BDS) էլեկտրոնային համակարգի միջոցով արդիական ռադիոմոնիտորինգի համադրությունը՝ մանր ռադիոկայանների փլեյլիստերի լրացմամբ։ Հաշվի են առնվում նաև Nielsen SoundScan ծառայության կողմից հայտարարված վաճառքները[1]։

Մեծ Բրիտանիայում առաջին երաժշտական չարթը հրապարակվել է 1952 թվականի նոյեմբերի 14-ին New Musical Express ամսագրում։ Դրան հետևել են Record Mirror և Melody Maker ասմագրերի չարթերը։ Գերմանիայում չարթերը սկսել են թողարկվել Bravo ասմագրի կողմից։

Չարթթոփեր

Յուրաքանչյուր երաժշտական չարթում գոյություն ունի բարձրագույն դիրք (№ 1), որը զբաղեցնում է ամենահայտնի կամ առավել հաջող վաճառվող երգը, սինգլը կամ ալբոմը։ Անգլալեզու գրականության մեջ չարթի այդպիսի առաջնորդն անվանվում է «չարթթոփեր» (անգլ.՝ Chart Topper, Chart-topper[2][3][4][5])։ Նաև կարող են օգտագործվել նմանատիպ տերմիններ՝ «համար մեկ, No. 1 հիթ, չարթերի թոփ, չարթ հիթ» (անգլ.՝ number one, No. 1 hit, top of the charts, chart hit)։ Այն հասկացողությունը լայնօրեն օգտագործվում է երաժշտական մարքեթինգում, գովազդային բիզնեսում և այս կամ այն կատարողի հռչակի մակարդակը որոշելու ժամանակ։ Սակայն, այդ բնութագրիչները, ըստ էության, հարաբերական են, քանի որ նրանք միաժամանակ գնահատում են երգեր, ալբոմներ և ձայնագրություններ միայն միմյանց համեմատ, ի տարբերություն վերջնական տարեկան վաճառքի տվյալների հաշվարկների, որոնք չափվում են բացարձակ թվերով։ Երգերի դիրքերի համեմատումը տարբեր ժամանակներում դրանով իսկ չի տալիս երգի ընդհանուր մասշտաբով ճշգրիտ ժողովրդականությունը։ Շատ չարթերի առանձնահատկությունը, հատկապես շաբաթական չարթերի, այն է, որ դրանք նպաստում են երգերին, որոնք շատ լավ են վաճառվում կարճ ժամանակահատվածում։ Այսպիսով, երգը, որը հայտնի է միայն կարճ ժամանակով, կարող է ավելի բարձր լինել շաբաթվա արդյունքներով, (դառնալ համար մեկ) քան երգը, որը վաճառվում է ավելի դանդաղ (և չի հասել առաջին հորիոզոնականին), բայց շատ ավելի մեծ թվով օրինակներ են վաճառվում երկար ժամանակահատվածում[6][7][8]։ Արդյունքում, խմբի ամենամեծ հիթ սինգլը (շաբաթվա արդյունքներով չարթթոփերը) կարող է և ընդհանրապես չլինել նրա բեսթսելլերների մեջ (ամբողջ տարվա արդյունքներով նույնիսկ լավագույն տասնյակում չլինել), և հակառակը[1][9][10][11][12]։

Կինոյի չարթեր

Կինոֆիլմերի չարթերը կառուցվում են թատրոններում կինովարձույթի շաբաթվա շահույթի մասին տեղեկությունների վրա (ԱՄՆ-ում դրանք տեղադրվում են boxofficemojo կայքում)։ Նույնպես գոյություն ունեն հեռուստատեսական չարթեր, որոնք կազմվում են այս կամ այն հաղորդման վարկանիշներին համաձայն։

Գրքերի չարթեր

Հրատարակչական ինդուստրիայում չարթ է անվանվում բեսթսելլերների ցանկը, որը հաճած բաժանվում է գեղարվեստական (վեպեր և այլն) և ոչ գեղարվեստական գրականության վրա (կենսագրություններ, պատմական ստեղծագործություններ և այլն)։

Երաժշտական չարթեր և ծրարգեր

Թոփ-10

ԱնվանումՆշումներ
Topp 10 Singles NorskՆորվեգական սինգլների չարթ նորվեգական սինգլների համար
Philips Top 10Հնդկական թոփ-10 Zee TV-ով

Թոփ-20

ԱնվանումՆշումներ
Philippine Top 20Ֆիլիպինների տեղի չարթ
The Official Lebanese Top 20Լիբանանի չարթեր երկու թողարկումներով՝ անգլերեն և արաբերեն
Top 20 CountdownԿանադական քանթրի-երաժշտական չարթ CMT-ով
The Official Finnish Charts

(Suomen virallinen singlelista)

Ֆինական սինգլների թոփ-20 սինգլներ

Թոփ-30

ԱնվանումՆշումներ
Country Countdown USAԱմերիկյան ռադիո քանթրի սինգլներ
Rit ParadeԻտալական առաջատար ժողովրդականության չարթ
Top 30Բելգիական Radio 2 թոփ-30 կամ VRT թոփ-30

(նախորդ անվանում՝ BRT Top 30)

Թոփ-40

ԱնվանումՆշումներ
American Top 40Ռադիո կատարումների հաշվարկ
Ö3 Austria Top 40Վաճառքների չարթ
Dutch Top 40Սթրիմինգ և սոցիալական մեդիայի թրենդներ
HitlistenԴանիական չարթ
Mexican AirplayՄեքսիկական ռադիոյի կատարումները՝ Billboard ամսագրի կողմից հրապարակված չարթում
NZ Top 40Նոր Զելանդիայի երաժշտական չարթը թողարկվում է Recorded Music NZ-ի կողմից
Los 40 PrincipalesLOS40 ռադիոյի իսպանական չարթ
Take 40 AustraliaԱվստրալիական թոփ-40 հաշվարկ
The Official ChartԲրիտանական վաճառքներ + BBC Radio 1-ի սթրիմինգ չարթ
The Net 40Միջազգային օգտագերերի թոփ-40
VG-listaՆորվեգական չարթ

Թոփ-50

ԱնվանումՆշումներ
Mega Top 50Դանիական երաժշտական չարթ
Oricon Singles ChartՃապոնական չարթ
Ultratop (Flanders)Բելգիական Flanders Ultratop 50 սինգլների չարթեր
Ultratop (Wallonia)Բելգիական Wallonia Ultratop 50 սինգլների չարթեր
Ultratip (Wallonia)Բելգիական Wallonia Ultratop 50 սինգլների չարթեր

Թոփ-75

ԱնվանումՆշումներ
Ö3 Austria Top 75Ավստրիական սինգլների չարթ

Ö3 Austria Top 40

Swiss HitparadeՇվեյցարական սինգլների թոփ-75

Թոփ-100

ԱնվանումՆշումներ
Argentina Hot 100Արգենտինական չարթ
ARIA Top 100 ChartԱվստրալիական չարթ
Billboard Hot 100Ամերիկյան ստանդարտ չարթ երգերի համար։

Այն թողարկվում է Billboard ամսագրի կողմից։

Billboard Japan Hot 100Ճապոնական միջազգային չարթ

Այն թողարկվում է Billboard ամսագրի կողմից։

Brasil Hot 100 AirplayԲրազիլական չարթ
Canadian Hot 100Կանադական չարթ

Այն թողարկվում է Billboard ամսագրի կողմից։

European Hot 100 SinglesՀամաեվրոպական չարթ։ Այն թողարկվում է Billboard ամսագրի կողմից։

Այլևս չի շարունակվում։

Federazione Industria Musicale Italiana

(FIMI)

Իտալական չարթ
Gaon Digital ChartՀարավկորեական չարթ
GfK Entertainment ChartsԳերմանական թոփ-100 չարթ
Irish Singles ChartԻռլանդական երաժշտական չարթ
Philippine Hot 100Ֆիլիպինական չարթ
Rádio – Top 100Չեխիայի ազգային չարթ
Single Top 100Դանիական սինգլների չարթ
SverigetopplistanՇվեդական թոփ-100
The Official ChartThe Official Chart-ի կողմից թողարկված սինգլների թոփ-100 չարթ
Top 100 MexicoՄեքսիկյան չարթ
UltratipԲելգիական Flanders թոփ-100 սինգլներ
Top 100 SongsՊաշտոնական իսպանական չարթ

Թոփ-200

ԱնվանումՆշումներ
Syndicat National de l'Édition Phonographique

(SNEP)

Ֆրանսիական սինգլների 3 թողարկումներ

Ներբեռնում / Սթրիմինգ / Համատեղած

Ծանոթագրություններ