Չարլզ Մելթոն

ամերիկացի դերասան

Չարլզ Մելթոն (անգլ.՝ Charles Melton, հունվարի 4, 1991(1991-01-04), Ջունո, ԱՄՆ), ամերիկացի դերասան և մոդել[1]։ Առավել հայտնի է «Ռիվերդեյլ» հեռուստասերիալում՝ Ռեջի Մանթլի դերով։

Չարլզ Մելթոն
Ծնվել էհունվարի 4, 1991(1991-01-04) (33 տարեկան)
ԾննդավայրՋունո, ԱՄՆ
ԿրթությունԿանզաս նահանգի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և մոդել

Կյանք և կարիերա

Չարլզ Մելթոնը ծնվել է 1991 թվականին Այլասկա նահանգի Ջունո ոչ մեծ քաղաքում։ Իր ծնունդից շատ չանցած Չարլզը և իր ծնողները տեղափոխվել են Կանզասի նահանգ, որտեղ նա մեծացել է[1][2]։ Դպրոցից հետո Չարլզը ընդունվել է Կանզասի համալսարան, սակայն երկու տարի անց կիսատ թողել այն` դերասան դառնալու համար։ Չարլզը նկարահանվել է «Անհաջողակներ» (2009-2015) և «Ամերիկյան սարսափ պատմություն։ Հյուրանոց» (2011) հեռուստասերիալներում։ Նաև հայտնի է որպես մոդել, մասնակցել է «Armani», «Azalea», «Dolche Gabbana», «Hollister» և «Old Navy» բռենդների ֆոտոսեսիաներին։

Չարլզը հայտնի է դարձել «Ռիվերդեյլ» հեռուստասերիալում իր դերի շնորհիվ[3][4]։ Նկարահանվել է 1940-ականներիցի վեր թողարկված կոմիքսում, որի սերիալը նույնպես արճանացել է բարձր գնահատականի։ Չարլզ Մելթոնին բաժին հասավ կոմիքսի մշտական դերերից մեկի՝ Ռեջի Մենթլիինը։ Այս որակներով նա արագ գրավել է պրոդյուսերների ուշադրությունը։ Արդեն 2019 թվականին էկրաններին բարձրացել է «Արևը նույնպես աստղ է» ֆիլմը, որտեղ Չարլզ Մելթոնը ստացել է գլխավոր դեր[5]։ Այնուհետև նա նկարահանվել է Արիանա Գրանդեի «Break Up With Your Girlfriend, I’m Bored» երգի տեսահոլովակում։

Հանդիպում է Ռիվերդեյլ սերիալի իր կոլեգայի՝ Կամիլա Մենդեսի հետ։

Ֆիլմագրություն

Ֆիլմ

ՏարիՀայերեն անվանումԲնագիր անվանումԴերՆշումներ
2015Faces Without EyesԴոկԿարճամետրաժ ֆիլմ
2015Վատ ընկերըBad FriendՔոլին
2016The ChannelՔրիս
2018Մաղվածք. Նոր աշխարհակարգThe Thinning: New World OrderՔեյջ
2019Արևը նույնպես աստղ էThe Sun Is Also a StarԴենիել Բե
2020Վատ տղաները 3Bad Boys for Life

Հեռուստատեսություն

ՏարիՀայերեն անվանումԲնագիր անվանումԴերՆշումներ
2014GleeGleeմոդելՍերիա․ «New New York»
2015-2016Ամերիկյան սարսափ պատմություն։ ՀյուրանոցAmerican Horror Story: HotelՊարոն Վու2 սերիա
2017-2023ՌիվերդեյլRiverdaleՌեջի ՄանթլՄշտական դեր (երկրորդ եթերաշրջանիցից)

Երաժշտական տեսահոլովակներ

ՏարիԱնվանումԱրտիստ
2019«Break Up With Your Girlfriend, I’m Bored»Արիանա Գրանդե

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ