Ռիվերդեյլ (հեռուստասերիալ)

հեռուստասերիալ

«Ռիվերդեյլ» (անգլ.՝ Riverdale), ամերիկյան պատանեկան դրամա, հիմնված Archie Comics-ի վրա։ Կոմիքսը The CW-ի համար ադապտացրել է Ռոբերտո Ագիռե-Սակասայի կողմից։ Հեռուստասերիալը ստեղծվել է CBS և Warner Bros հեռուստաընկերությունների կողմից՝ Բերլանտի Պրոդաքշնի և Արչիի կոմիքսների հետ միասին։ Սկզբնական մտահղացմամբ այն պետք է ֆիլմ լիներ, այնուհետև որոշվել է այն նկարահանել հեռուստասերիալի տեսքով։ Նկարահանումներն իրականացվում են Վանկուվերում (Բրիտանական Կոլումբիա

Ռիվերդեյլ
Riverdale
Изображение логотипа
Ժանրդեռահասական դրամա, թրիլլեր հեռուստասերիալ, առեղծվածների մասին հեռուստասերիալներ, ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ և television adaptation?
ՍտեղծողՌոբերտո Ագիռե-Սակասա
Երկիր ԱՄՆ
ՀիմքArchie?
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Քեյ Ջեյ Ապա, Քոուլ Սփրոուս, Էշլի Մյուրեյ, Մեդխեն Ամիք, Լյուք Փերի, Մարիսոլ Նիկոլս, Չարլզ Մելթոն, Մադլեն Պետշ, Լիլի Ռեյնհարթ, Քեյսի Քոթ, Սքիթ Ուլրիխ, Կամիլա Մենդես, Մարկ Կոնսուելոս և Վանեսա Մորգան Մզիրեյ
ՊրոդյուսերԳրեգ Բերլանթի
Ռոբերտո Ագիռե-Սակասա
Ջոն Գոլդվոթեր
Սարա Շեխթեր
Գործադիր պրոդյուսերԳրեգ Բեռլանտի և Roberto Aguirre-Sacasa?[1]
ՍցենարիստՌոբերտո Ագիռե-Սակասա
Գրեգ Բերլանթի
ՕպերատորՍթիվեն Ջեքսոն
Դեվիդ Լանցենբերգ
ԵրաժշտությունՋուլի Փլեք
ՄոնտաժMarvin Matyka?
Պատմվածքի վայրRiverdale?
Նկարահանման վայրՎանկուվեր[2]
Եթերաշրջանների քանակ7
Սերիաների քանակ137
Էկրաններին էհունվարի 26, 2017[3]-ից օգոստոսի 23, 2023
ՀեռուստաալիքThe CW[3] և Warner TV?
ԸնկերությունBerlanti Productions[4], Archie Comics[4], ՍիԲիԷս հեռուստաստուդիա[4] և Warner Bros. Television[4]
ԴիստրիբյուտորWarner Bros. Television, Նեթֆլիքս և ITunes
Պատկերի ձևաչափ16:9[5]
ԿապակցվածՔեթի Քին և Սաբրինայի սարսափազդու արկածները
Պաշտոնական կայքէջ

Հեռուստասերիալում առկա են Archie կոմիքսներում հանդիպող հերոսները։ Դրանցից են` Արչի Էնդրյուսը (Քեյ Ջեյ Ապա), Բեթի Քուփերը (Լիլի Ռեյնհարթ), Վերոնիկա Լոջը (Կամիլա Մենդես) և Ջագհեդ Ջոնս (Քոուլ Սփրոուս), Ջոզի ՄըքՔոյ (Էշլի Մյուրեյ) և Շերիլ Բլոսսոմ (Մադելայն Փեթչ)։ Հեռուստասերիալում հանդիպում են կոմիքսների այլ հերոսներ, օրինակ՝ Ֆրեդ Էնդրյուսը, Էլիս Քուպերը, Էֆ Պի Ջոնսը, Հերմիոնա Լոջը։

Տասներեք սերիայից բաղկացած առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2017 թվականի հունվարի 26-ին՝ համընկնելով կոմիքսների 75-ամյակին[6]։ 2017 թվականի մարտի 7-ին The CW հեռուստաալիքը երկարացրել է հեռուստասերիալը մինչև երկրորդ եթերաշրջան[7], վերջինի պրեմիերան կայացել է նույն տարվա օգոստոսի 11-ին։ 2017-ի դեկտեմբերի 1-ին Netflix ընկերությունը պատվիրել է Սաբրինայի արկածները կոմիքսների մոտիվներով նկարահանվող հեռուստասերիալի երկու եթերաշրջան։

Սյուժե

Սերիալը պատմում է ավագ դպրոցական Արչիի և նրա ընկերների մասին։ Մի երիտասարդի սպանությունից հետո նրանք որոշում են հետազոտել Ռիվերդեյլ քաղաքը, էլ ավելի շատ մռայլ գաղտնիքներ բացահայտելով։

Դերերում

Գլխավոր դերեր

  • Արչիբալդ (Արչի) Էնդրյուս (Քեյ Ջեյ Ապա) - ավագ դպրոցական, ով միաժամանակ մի քանի աղջիկների հետ ռոմանտիկ հարաբերություններ է սկսում։ Գրում է երաժշտություն, կիթառ է նվագում, դեմ գնալով հորն ու մարզչին[8]։
  • Էլիզաբեթ (Բեթի) Քուփեր (Լիլի Ռեյնհարթ) - խելացի և սիրալիր աղջիկ, ով վաղուց սիրահարված է իր լավագույն ընկեր Արչիին։ Սկսել է շփվել Վերոնիկայի հետ, քանի որ հոգնել է լինել իդեալական աղջիկ, ուսանողուհի և քույր։ Նա սկսել է հանդիպել Ջագհեդի հետ[9]։
  • Ջագհեդ Ջոնս (Քոուլ Սփրոուս) - Արչիի նախկին լավագույն ընկերը, ով տառապում էր իրենց ընկերության խզման պատճառով։ Սակայն սերիալի ընթացքում նրանք վերսկսում են իրենց ընկերությունը[9]։
  • Վերոնիկա Լոջ (Քամիլա Մենդես) - խելացի, հպարտ ավագ դպրոցական, ով վերադառնում է Ռիվերդեյլ Նյու Յորքից` փորձելով սկսել նոր կյանք[10]։
  • Շերիլ Բլոսոմ (Մադլեն Փեթշ) - հարուստ աղջիկ, ով կորցրել է իր եղբորը առեղծվածային աղետում[11]։
  • Ջոզի ՄըքԿոյ (Էշլի Մյուրեյ) - մեծամիտ և ինքնասեր աղջիկ, ով «Ջոզի և փիսիկներ» երաժշտական խմբի մենակատարուհին է[8]։
  • Էլիս Քուփեր (Մեդխեն Ամիկ) - Բեթիի մայրը, տեղական լրագրի խմբագիր[12]։
  • Ֆրեդերիկ (Ֆրեդ) Էնդրյուս (Լյուք Փերի) - Արչիի հայրը, ով ունի սեփական շինարարական ընկերություն[13]։
  • Քեվին Քելեր (Քեսի Քոթ) - ավագ դպրոցի աշակերտ։ Բեթի Քուպերի լավագույն ընկերը։ Նա չի քողարկում, որ ինքը գեյ է[14][15]։
  • Ֆորսհեյթ Փենդլթոն (ԷֆՓի) Ջոնս - «Հարավի օձեր» ահաբեկչական խմբի գլխավորը, ովքեր ապրում և աշխատում են Ռիվերդեյլի հարավային մասում։ Ջագհեդի հայրը[16][17]։
  • Հայրամ Լոջ - Վերոնիկայի հայրը, Հերմիոնա Լոջի ամուսինը։ Ազդեցիկ մարդ և «Lodge Industries» ֆիրմայի տերը։ Նա բանտում է անցկացրել հինգ ամիս, ինչից հետո վերադարձել է ընտանիք։ Առաջին անգամ սերիալում հայտնվել է 2-րդ եթերաշրջանի առաջին սերիայում։
  • Հերմիոնա Լոդջ(Մառիսոլ Նիկոլս) - Վերոնիկայի մայրը[18]։

Երկրորդական անձնակազմ

Հյուրեր

  • Օսկար (Ռաուլ Կաստիլիո) - Նյու Յորքից ժամանած երգերի հեղինակ, ով համաձայնվում է աշխատել Ռիվերդեյլի քոլեջի պրոֆեսոր[29]։
  • Մերի Էնդրյուս (Մոլի Ռինգվոլդ) - Արչիի մայրը, ով թողել է իր 2-ամյա տղային և հեռացել, սակայն տարիներ անց վերադարձել է Ռիվերդեյլ։

Էպիզոդների ցանկ

Եթերաշրջան 1 (2017)

ԱնվանումՌեժիսորՍցենարիստՕրիգինալ պրեմիերայի ամսաթիվԱրտադ.
կոդ
Դիտորդներ
(միլիոններ)
1"Գլուխ առաջին. Գետի ափին"
"Chapter One: The River's Edge"
Լի Թոլանդ ՔրիգերՌոբերտո Ագիռե-Սակասա26 հունվար 2017T15.101361,38[30]
Հուլիսի չորսին Ջեյսոն Բլոսոմի ողբերգական մահն ներառող, իրադարձություններով հագեցած ամռանը, Արչի Էնդրյուսը իր մեջ երաժշտության կիրք է հայտնաբերում։ Շուտով նա սկսում է իր ուսման երկրորդ տարին և երաժշտության միջոցով իր սիրո մասին պատմում է Բեթի Կուպերին, ով գաղտնի զգացմունքներ ուներ Արչիի հանդեպ։ Այդ ժամանակ քաղաք է ժամանում գողության համար մեղադրվող միլիոնատիրոջ գեղեցկուհի դուստր` Վերոնիկա Լոջը, ով անմիջապես գրավում է Արչիի ուշադրությունը։ Չնայած սիրային եռանկյունու զարգացմանը, Բեթին և Վերոնիկան արագորեն ընկերանում են։ Արչիի նախկին լավագույն ընկեր` Ջագհեդ Ջոնսը սկսում է գրել վեպ ամառային իրադարձությունների մասին։
2"Գլուխ երկրորդ. Չարի հպումը"
"Chapter Two: A Touch of Evil"
Լի Թոլանդ ՔրիգերՌոբերտո Ագիրրե-Սակասա2 փետրվար 2017T13.203021,15[31]
Վերոնիկայի և Արչիի համբույրը լարում է նրանց հարաբերությունները Բեթիի հետ։ Տիկին Գրանդին հորդորում է Արչիին չպատմել այն մասին, որ նրանք լսել են կրակոց, որը հնարավոր է կապված է Ջեյսոնի մահվան հետ, քանի որ այդ խոստովանությունը կարող է բացահայտել նրանց հարաբերությունները։ Ջագհեդը պատահաբար բացահայտում է Արչիի և տիկին Գրանդիի հարաբերությունների գաղտնիքը։ Տղանները վիճում են շերիֆի մոտ գնալու Արչիի մերժման պատճառով։ Արչին խորհուրդ է հարցնում հորից։ Շերիլը հանկարծակիորեն ընկերանում է Բեթիի հետ, սակայն շուտով պարզվում է, որ նա մեղադրում է Բեթիի քրոջը` Փոլիին իր եղբոր` Ջեյսոնի սպանության համար։
3"Գլուխ երրորդ. Մարմնի կրկնորդ"
"Chapter Three: Body Double"
Լի Թոլանդ ՔրիգերԻոլանդա Լոուրենս9 փետրվար 2017T13.203031,20[32]
Շերիֆը քննում է Շերիլին Ջեյսոնի սպանության վերաբերյալ, բայց ծնողները փրկում են Շերիլին։ Վերոնիկան սարսափում է, երբ իմանում է, որ իր նոր ընկեր` Չակ Կլեյտոնը նվաստացրել է իրեն ամբողջ դպրոցով մեկ։ Ջագհեդը մի սկաուտից իմանում է, որ հուլիսի չորսի կրակոցն արձակել է Դիլթոն Դոյլին։ Բեթին և Վերոնիկան թմրամիջոցների և տանջանքների օգնությամբ ստիպում են Չակին խոստովանել իր մեղքը։ Չակն հեռացվում է ֆուտբոլային ակումբից, իսկ Բեթթին և Շերիլը միավորվում են պարզելու համար ամբողջ ճշմարտությունը Փոլիի և Ջեյսոնի մասին։ Դիլթոնը խոստովանում է, որ տեսել է տիկին Գրանդիի մեքենան գետի մոտ, և Ջագհեդը հասկանում է, որ Արչիի գաղտնիքը բացահայտման եզրին է։
4"Գլուխ չորրորդ. Վերջին կինոցուցադրություն"
"Chapter Four: The Last Picture Show"
Մարկ ՊիզնարսկիՄաքլ Գրասսի16 փետրվար 2017T13.203041,14[33]
Ջագհեդը հուսահատվում է, երբ իմանում է, որ ավտոկինոթատրոնը, որտեղ նա աշխատում է, շուտով կփակվի։ Խորտկարանում Բեթին տեսնում է, թե ինչպես են Արչին իր հոր և տիկին Գրանդիի հետ ընթրում։ Բեթին և Վերոնիկան հանդիպում են Արչիի հետ և տեղեկացնում այն մասին, որ Ջերալդին Գրանդիի մասին չկա որևէ տեղեկություն։ Նրանք ներխուժում են Գրանդիի մեքենա, որտեղ հայտնաբերում են ատրճանակ և վարորդական վկայական Ջենիֆեր Գիբսոնի անունով։ Գրանդին պատմում է, որ եղել է դժվար հարաբերությունների մեջ և փախել է։
5"Գլուխ հինգերորդ. Խավարի սիրտը"
"Chapter Five: Heart of Darkness"
Ջեսսի ՈւարնՌոսս Մաքսվել23 փետրվար2017T13.203050,98[34]
Արչին և Ռեջին պայքարում են թիմի ավագ ընտրվելու համար։ Բեթին իմանում է, որ մահանալուց մի քանի շաբաթ առաջ Ջեյսոնը թմրամիջոցներ է վաճառել։ Խորտկարանի մաքրման ժամանակ, Հերմիոնան մի տարօրինակ արկղ է գտնում, որի մեջ օձ կար, ինչն ակնհայտ նախազգուշացում էր։ Արչին հրաժարվում է թիմի ավագի կոչումից, ամբողջապես երաժշտության վրա կենտրոնանալու համար։
6"Գլուխ վեցերորդ. Ավելի՜ արագ փիսիկներ։ Սպանե՛լ, սպանե՛լ"
"Chapter Six: Faster, Pussycats! Kill! Kill!"
Սթիվեն Ա. ԷդելսոնԹեսսա Լի Ուիլյամս և Նիկոլաս Զվարտ2 մարտ 2017T13.203061,09[35]
Ջեյսոնի մահվան հետաքննությունը Բեթիին և Ջագհեդին բերում է նրա քույր Թոլիի մոտ։ Ինչպես պարզվեց, Թոլին գտնվում է պրոբլեմային երիտասարդների համար նախատեսված կենտրոնում և չի իմանում Ջեյսոնի մահվան մասին։ Բեթին վերջապես խոսում է ծնողների հետ Ջեյսոնի մահվան մասին և մտերմանում է Ջագհեդի հետ, համբուրվելով նրա հետ։ Դրանից հետո նրանք անտառում մի մեքենա են գտնում, որտեղ գտնվում էին Ջեյսոնի իրերն ու թմրամիջոցները։ Փոլին փախչում է տնից։
7"Գլուխ յոթերորդ. Առանձնացված վայրում"
"Chapter Seven: In a Lonely Place"
Էլլիսոն ԱնդերսԱարոն Ալեն9 մարտ 2017T13.203071,03[36]
Անսպասելի տհաճ բան է պատահում։ Գլխավոր հանցանշանը, որը պետք է բացահայտեր մարդասպանին, կորչում է։ Այժմ ամբողջ քաղաքը լցված է ենթադրյալ մարդասպանի և նրա հաղորդագրությունների մասին լուրերով։ Վերոնիկան որոշում է ինքնուրույն զբաղվել սպանության հետաքննությամբ, քանի որ այլևս ոչ մեկին չի վստահում, նույնիսկ սեփական մորը։
8"Գլուխ ութերորդ. Վտարվածները"
"Chapter Eight: The Outsiders"
Դեվիդ ԿատցենբերգՋուլիա Կոեն30 մարտ 2017T13.203080,99[37]
Ֆրեդը սկսում է իր ծրագրած շինարարությունը, սակայն ինչ-որ մեկը ձախողում է այդ ամենը։ Արդյունքում բրիգադը ցրվում է, իսկ նրա բիզնեսը հայտնվում է կործանման եզրին։
9"Գլուխ իններորդ. Վիթխարի պատրանք"
"Chapter Nine: La Grande Illusion"
Լի ՌոուզՋեյմս Դեվիլ6 ապրիլ 2017T13.203090,91[38]
Արչին Շերիլի հետ գնում է ընտանեկան երեկույթի։ Նա համոզված է, որ այդ երեկույթը կօգնի հաշտվել Բլոսոմների ընտանիքի հետ։
10"Գլուխ տասերորդ. Կորսված հանգստյան օրերը"
"Chapter Ten: The Lost Weekend"
Դոուն ՈւիլկինսոնԲրիթա Լունդին և Բռայան Ի. Փաթերսոն13 ապրիլ 2017T13.203100,87[39]
11"Chapter Eleven: To Riverdale and Back Again"Քեվին ՍալլիվանՌոբերտո Ագիրրե-Սակասա27 ապրիլ 2017T13.203110,89[40]
12"Chapter Twelve: Anatomy of a Murder[41]"Ռոբ ՇեյդենգլանցՄայքլ Գրասսի4 մայիս 2017TBATBD
13"Chapter Thirteen: The Sweet Hereafter[42]"Լի Թոլանդ ՔրիգերՌոբերտո Ագիրրե-Սակասա11 մայիս 2017TBATBD

Եթերաշրջան 2 (2018)

№ եթերաշրջանի մեջԱնվանումՌեժիսորՍցենարիստՕրիգինալ պրեմիերայի ամսաթիվԱրտադ.
կոդ
Դիտորդներ
(միլիոններ)
141"Գլուխ տասնչորս։ Համբույր մահից առաջ"
"Chapter Fourteen: A Kiss Before Dying"
Լի Թոլանդ ՔրիգերՌոբերտո Ագիռե-Սակասա2017 թվականի հոկտեմբերի 11T13.208012.34[43]
Կրակոցից հետո Արչին Ֆրեդին շտապ հասցնում է հիվանդանոց, ինչից հետո իրեն են միանում իր ընկերները։ Շերիֆ Քելերը լսում է Արչիից պատահարի նկարագրությունը, իսկ հետո զանգահարում և կանչում ոստիկանություն, կասկածյալների հետ հանդիպման, բայց նրանցից ոչ ոք կրակողը չէր։ Երբ Վերոնիկան զննում էր Ֆրեդի իրերը, Արչին տեսնում է, որ նրա դրամապանակը բացակայում է։ Բեթին և Ջագհեդը գնում են Pop's, որպեսզի փնտրեն դրամապանակը, բայց ոչինչ չեն գտնում, փոխարենը, նրանք հասկանում են, որ կրակողը ոչ մի գումար չի գողացել դրամարկղից, դա նշանակում է, որ այդ ամենը Ֆրեդի դեմ էր ուղղված։ Ջագհեդը խնդրում է Հարավի օձերին, որ ուսումնասիրեն մահափորձը, բայց առանց շահի։ Վերոնիկան մեղադրում է իր մորը՝ Հերմիոնեին, Ֆրեդի վրա մահափորձ կատարողին վարձելու համար, բայց նա ժխտում է դա, և նրանց միջև լարվածությունը խորանում է։ Վերոնիկան վստահ չէ, որ իր մայրը չի ստում։ Մինչդեռ, Պենելոպեն, ով հիվանանոցում է, քանի որ ստացել է բազմաթիվ այրվածքներ, սպառնալիքների է արժանանում իր աղջկա՝ Շերիլի կողմից, տան պատահական բռնկման համար։ Ֆրեդը ողջ է մնում կրակոցից հետո։ Հայրամ Լոջը վերադառնում է Ռիվերդեյլ, հետագայում թուլացնելով ընտանիքում եղած լարվածությունը։ Հարևան Գրինդեյլ քաղաքում ապրող օրիորդ Գրենդին խեղդամահ է արվում Ֆրեդի վրա մահափորձ կատարած մարդու կողմից։
152"Գլուխ տասնհինգ. Գիշերահավքեր"
"Chapter Fifteen: Nighthawks"
Էլլիսոն ԱնդերսՄայքլ Գրասսի2017 հոկտեմբերի 18T13.208021.76[44]
Օրիորդ Գրանդիի սպանության մասին իմանաուց հետո, Արչին սկսում է կասկածել, որ այն կապ ունի իր հոր մահափորձի հետ։ Այս ամենի հետևանքով, նա զենք է վերցնում Դիլթոն Դոլիեից։ Կրակոցի արդյունքում, Pop's Chock'lit Shoppe-ի աշխատանքը սկսում է քչանալ, դրա հետևանքով, Փոփը ցանկանում է վաճառել ճաշարանը, բայց Բեթին նրան համոզում է թույլ տալ, կազմակերպել խնջույք, որի հետևանքով առևտուրը նորից կաճի։ Ջագհեդը տեղեկանում է ԷֆՓիից, որ ազատազրկված է մնալու 20 տարի, նա դիմում է Փենի Փիբոդիին, «Օձերի» իրավաբանին, ով Ջագհեդին խորհուրդ է տալիս, խնդրել Բլոսոմներին վկայություն տալ ԷֆՓիի օգտին։ Շերիլը միանգամից հրաժարվում է, բայց երբ Բեթին սպառնում է Ջեյսոնի սպանության տեսահոլովակը տեղադրել համացանցում, նա համաձայնում է։ Դատավարությունից հետո, դատավորը վճռում է վերանայել պատիժը։
163"Գլուխ տասնվեցերորդ. Դիտորդն անտառում"
"Chapter Sixteen: The Watcher in the Woods"
Քեվին ՍալլիվանԻոլանդա Լոուրենս2017 հոկտեմբերի 25T13.208031.62[45]
Քևինը, ով անտառում էր, լսում է կրակոցի ձայներ, նա վազում է, և գտնում Միջին լացելիս։ Մուզը, ով պաշտպանել էր Միջին հրազենից, հիվանդանոց է տեղափոխվել, և ողջ մնացել։ Միջադեպից հետո Արչին կազմում է մի խումբ՝ «Կարմիր շրջան» անվանմամբ, որպեսզի պաշտպանի Ռիվերդեյլի ավագ դպրոցի ուսանողներին։ Քուփերները նամակ են ստանում "the Black Hood"(Սև գլխարկ)-ից, որում ասվում էր կրակոցների և տիկին Գրանդիի սպանության պատասխանատվության մասին, մանրամասնելով մեղավորների ընտրությունը։ Փոլին հեռանում է քաղաքից, իր երեխաների համար վախենալով։ Մինչդեռ, Ջագհեդը, սկսում է սովորել «Հարավի օձերի» ավագ դպրոցում, ոնենալով լավագույն ընկեր՝ Թոնի Թոփազը, ով խմբագրում է դպրոցի ամսագիրը՝ «Կարմիր և Սև»-ը, անգլերենի ուսուցիչ Ռոբերտ Ֆիլիպսի վերահսկողությամբ։ Քևինը շարունակում է ուշ գիշերին անտառ դուրս գալը, ինչը վրդովմունք է առաջացնում Բեթիի մոտ։ Բեթին հետևում է նրան, և դրա հետևանքով էլ Քևինին հետ է բերում տուն։ Հայրամ Լոջը Արչիին ասում է, որ «Կարմիր շրջանը» պետք է որպես զենք օգտագործի Black Hood-ի դեմ։ Ոգեշնչված սրանից, «Կարմիր շրջանը» տեսահոլովակի միջոցով մարտահրավեր է նետում Black Hood-ին։
174"Գլուխ տասնյոթերորդ. Քաղաք, որին սարսափեցրեց վերջալույսը"
"Chapter Seventeen: The Town That Dreaded Sundown"
Ջեյոսն ՍթոունԱմանդա Լաշեր2017 նոյեմբեր 11T13.208041.51[46]
Արչիի հրապարակած «վիրուսային» վիդեոն առաջացնում է վատ արդյունքներ, տնօրեն Վալդո Վեդերբին պնդում է Արչիին ցրել «Կարմիր շրջան» խումբը։ Չնայած Արչին հրաժարվում է անել դա, խումբը ցրվում է, անկախ այն բանից, որ նաև ֆուտբոլային թիմի աշխատանքները դադարեցվել էին։ Բայց այն նորից վերականգնվում է երբ Արչին մարտահրավեր է նետում «Օձերին»։ Վերոնիկան պարզում է, որ Արչին մտադրություն ունի սպանել Black Hood-ին։ Բեթին ստանում է նամակ Black Hood-ից, բացահայտելով, որ իր ելույթը տոնական սրահում ոգեշնչեց Black Hood-ի գործողություններին, և դրա հետևանքով նա Բեթիին է տալիս մի գլուխկոտրուկ, որը կարող է լուծել միայն ինքը։ Քաղաքապետ Սիերա ՄըկՔոյը (Ջոսիի մայրը) կազմակերպում է համաքաղաքային հանդիպում, որի ժամանակ քննարկվելու է Black Hood- ի դեմ ուղղված գործողությունները։
185"Գլուխ տասնութ. Երբ անծանոթն է զանգում"
"Chapter Eighteen: When a Stranger Calls"
Էլեն ՓրեսմանԱրոն Ալեննոյեմբեր 8, 2017T13.208051.47[47]
Black Hood-ը ասում է Բեթիին, որ գիտի, թե որտեղ է գտնվում Փոլին և սպառնում է սպանել նրան, եթե նա չհրապարակի Էլիս Քուպերի երիտասարդ ժամանակավա մի բանտային լուսանկար, ինչը նա անում է։
196"Գլուխ տասնինը. Մահվան ապացույց"
""Chapter Nineteen: Death Proof""
Մեջի ԿիլեյԹեսսա Լի Ուիլյամս և Արաբելա Անդերսոննոյեմբերի 15, 2017T13.208061.43[48]

Զարգացում

Ի սկզբանե հեռուստասերիալը պետք է ցուցադրվեր FOX հեռուստաալիքով 2014 թվականին[49]։ 2015 թվականին հեռուստասերիալը տեղափոխվել է The CW հեռուստաալիք[50][51]։

2017 թվականի մարտի 7-ին The CW հեռուստաալիքը երկարացրել է հեռուստասերիալը մինչև երկրորդ եթերաշրջան, որի նկարահանումները պետք է սկսվեին 2017 թվականի հունիսին[52]։

2017 թվականի ապրիլի 25-ին հայտարարվել է, որ Մարկ Կոնսուելոսը հայտնվելու է երկրորդ եթերաշրջանում, որպես Վերոնիկա Լոջի հայր[53]։ 2017 թվականի մայիսի 12֊ից երկրորդ եթերաշրջանում Ռեջիի դերը կատարում է Չառլզ Մելթոնը։

Քննադատություն

Հեռուստասերիալը ստացել է հիմնականում դրական գնահատականներ քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում այն ունի 7.3 միավոր հնարավոր 10-ից[54]։ Metacritic կայքում հեռուստասերիալն արժանացել է 100-ից 68 միավորի[55]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիվերդեյլ (հեռուստասերիալ)» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ