Արիանա Գրանդե

Արիանա Գրանդե Բուտերա[5] (անգլ.՝ Ariana Grande-Butera, հունիսի 26, 1993(1993-06-26)[6][7][8][…], Բոկա Ռաթոն, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ)[9], ամերիկացի երգչուհի, դերասանուհի, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր[10][11], «Գրեմմի» երաժշտական մրցանակի դափնեկիր[12]։

Արիանա Գրանդե
Բնօրինակ անունանգլ.՝ Ariana Grande
Ի ծնե անունիտալ.՝ Ariana Grande-Butera[1]
Ծնվել էհունիսի 26, 1993 (30 տարեկան)
Բոկա Ռաթոն, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ, ժամանակակից R&B, ռիթմ էնդ բլյուզ, samba?[2], դենս փոփ, սոուլ և էլեկտրոփոփ
Մասնագիտությունբարեգործ, հեղինակ-կատարող, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր, մոդել, պարուհի և ձայնային դերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներկիթառ, դաշնամուր, վոկալ և հարվածային գործիք[2]
ԼեյբլRepublic Records և Universal Music Group
ԿրթությունPine Crest School? և North Broward Preparatory School?
ԱնդամակցությունVictorious Cast?
ԱմուսինDalton Gomez?[3]
Պարգևներ
Կայքarianagrande.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Ariana Grande Վիքիպահեստում

Գրանդեն իր կարիերան սկսել է 2008 թվականին բրոդվեյական «13» մյուզիքլում։ Հայտնի է դարձել «Nickelodeon»«Վիքտորիուս» (2010-2013 թվական) և «Սեմ և Քեթ» (2013-2014 թվական) հեռուստասերիալներում Քեթ Վալենթայնի դերի շնորհիվ։ 2011 թվականին Գրանդեն պայմանագիր է կնքել «Republic Records»-ի հետ այն բանից հետո, երբ լեյբլի ղեկավարները YouTube-ում գտել էին երգերի քավեր տարբերակների տեսանյութը։ Նրա՝ 1950-ական թվականների doo-wop ազդեցությամբ փոփ և R&B առաջին դեբյուտային «Yours Truly» (2013 թվականին) ալբոմը գլխավորել է ԱՄՆ «Billboard 200» աղյուսակը, իսկ դրա գլխավոր սինգլը՝ «The Way», հայտնվել է ԱՄՆ «Billboard Hot 100»–ի առաջին տասնյակում։

Գրանդեի երկրորդ ստուդիական ալբոմը՝ «My Everything»-ը (2014), ներառել է փոփ, R&B և EDM ժանրերի երաժշտություն՝ թողարկելով թիվ մեկ սինգլները Մեծ Բրիտանիայում՝ «Problem»-ը և «Bang Bang»[13][14]։ Նա շարունակել է ուսումնասիրել փոփ և R&B ժանրերը իր երրորդ՝ «Dangerous Woman» ստուդիական ալբոմում (2016 թվական)՝ դառնալով Մեծ Բրիտանիայի անընդմեջ լավագույն երեք համարներից առաջինը։ Նրա թրեփ-միահյուսված չորրորդ և հինգերորդ ստուդիական ալբոմները՝ «Sweetener» (2018) և «Thank U, Next» (2019), ունեցել են առևտրային հաջողություն, նաև դրական են ընկալվել քննադատների կողմից։

Գրանդեն արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն փոփ վոկալ» ալբոմի անվանակարգում, այնուհետև առաջադրվել է «Գրեմմիի» տարվա ալբոմի և փոփ վոկալային ալբոմի ամենամեծ հոսքային շաբաթվա ռեկորդ սահմանելու համար[15]։ «Thank U, Next», «7 Rings» և «Break Up With Your Girlfriend, I'm Bored»» սինգլների շնորհիվ Գրանդեն դարձել է առաջին սոլո կատարողը, որը միաժամանակ զբաղեցնում էր «Hot 100»-ի առաջին երեք հորիզոնականները, առաջին կինը, որը հաջողության է հասել «UK Singles Chart»-ում, և առաջին մարդը, որը գլխավորել է սինգլների հիթ-շքերթները իր առաջին հինգ ստուդիական ալբոմներից յուրաքանչյուրի հետ «Hot 100»-ի առաջին տասնյակում։ 2020 թվականին իր «Stuck with U» և «Rain On Me» համագործակցությունների շնորհիվ նա ռեկորդ է սահմանել «Hot 100»-ում թիվ մեկ դեբյուտների քանակով և դարձել առաջին կատարողը, որի առաջին չորս լավագույն սինգլների դեբյուտը տեղի է ունեցել ամերիկյան հիթ-շքերթների գագաթին։

Գրանդեն ունի ընդարձակ չորս օկտավա վոկալային դիապազոն և սուլիչ ռեգիստր։ Իր կարիերայի ընթացքում նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ երկու «Գրեմմի», մեկ «Brit Awards», երկու «Billboard Music Awards», երեք «American Music Awards», հինգ «MTV Video Music Awards», և ութ անգամ դարձել է Գինեսի ռեկորդակիր։ «Թայմ» վաճառատունը Գրանդեին անվանել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը (2016 և 2019 թվականներին), իսկ «Ֆորբս»-ը նրան ներառել է երաժշտության ոլորտում ամենաբարձր վարձատրվող կանանց իր ամենամյա ցուցակում (2019 և 2020 թվականներին), «Billboard»-ը նրան ճանաչել է Տարվա կին (2018 թվական) և ամենակատարյալ արտիստուհին, որն իր դեբյուտը կատարել է 2010-ական թվականներին[16]։ Մինչ օրս կուտակելով միլիարդավոր հոսքեր՝ նա 2010 թվականի ամենահոսքային կին կատարողն էր «Spotify»-ում և «Apple Music»-ում, նաև ներկայումս «Spotify»-ի և «YouTube»-ի ամենահայտնի կինն է[17][18][19]։ Բացի երաժշտությունից, Գրանդեն Instagram-ի ամենահայտնի կինն է և պարբերաբար օգտագործում է իր մեծ պլատֆորմը ֆեմինիստական և ԼԳԲՏ հավասարության խթանման համար։

Վաղ կյանք

Արիանա Գրանդեն ծնվել և մեծացել է Բոկա Ռաթոն քաղաքում։ Նրա մայրը՝ Ջոան Գրանդեն, «Hose-McCann Communications» ընկերության գործադիր տնօրենն է[20][21], իսկ հայրը՝ Էդուարդ Բուտերան, գրաֆիկական դիզայներ է[9][22]։

Գործունեություն

1993-2008 թվականներ. վաղ տարիներ և գործունեության սկիզբ

Գրանդեն ելույթ է ունենում «Վիքտարիուսի» դերասանական կազմի հետ, 2011 թվական։

Գրանդեն ծնվել է Ֆլորիդայի Բոկա-Ռատոն քաղաքում՝ «Hose-McCann Communications» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ջոան Գրանդեի և գրաֆիկական դիզայնի ընկերության սեփականատեր Էդվարդ Բութերի ընտանիքում։ Նրան անվանել են՝ ի պատիվ «Կատու Ֆելիքս» մուլտֆիլմի արքայադուստր Օրիանայի[23]։ Նա ունի մեծ եղբայր՝ Ֆրենկի Գրանդեն, որը դերասան է, պարող և պրոդյուսեր[24]։ Արիանայի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա 8-9 տարեկան է եղել[25]։

Մանուկ հասակից Արիանան բեմում է եղել։ Առաջին դերակատարումն ունեցել է Ֆորտ Լոդերդեյլում, որտեղ խաղացել է «Էննի» մյուզիքլում[26]։ Նա նաև ելույթ է ունեցել «Օզ երկրի հրաշագործը» և «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլներում։ Ութ տարեկանում երգել է կարաոկեում, ինչպես նաև սիմֆոնիկ նվագախմբերում։ Հեռուստատեսությամբ նրա առաջնելույթը տեղի է ունեցել 8 տարեկան հասակում. կատարել է ԱՄՆ-ի հիմնը[27]։

Տասներեք տարեկանում Արիանան սկսել է լրջորեն մտածել երաժշտական գործունեությամբ զբաղվելու մասին[28]։ 14 տարեկանում ժամանել է Լոս Անջելես՝ հանդիպելու մենեջերների հետ՝ ասելով նրանց. «Ես ուզում եմ ձայնագրել R&B ալբոմը»։ Ի պատասխան՝ ղեկավարներն ասել են. «Սա լավ գաղափար է, բայց ո՞վ կգնի 14-ամյա աղջկա R&B ալբոմը»[25]։ 2008 թվականին Արիանան ստացել է Շառլոտի դերը բրոդվեյական «13» մյուզիքլում[29]։ Գործունեության սկզբում Գրանդեն լքել է միջնակարգ դպրոցը, սակայն շարունակել է պարապել դասուսույցների մոտ[30]։

2009-2012 թվականներ. գործունեության առաջընթաց Nickelodeon-ում

Արիանա Գրանդեն 2011 թվականի հուլիսին կարմիր գորգի վրա, Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 2

2009 թվականին Արիանան անցել է Nickelodeon-ի քաստինգը «Վիքտարիուս» նոր նախագծի համար և ստացել Քաթ Վալենտինի դերը։ Դերի համար Արիանան ստիպված է եղել մազերը մանուշակագույն ներկել։ Ըստ Դեն Շնեյդերի` ոչ բոլոր կերպարները պետք է լինեին մուգ մազերով, և այս գույնը կտարբերեր Քեթին մնացածից։ Նկարահանումները սկսվել են 2009 թվականին, իսկ պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի մարտի 27-ին Nickelodeon-ում՝ հավաքելով 5.7 միլիոն դիտում։ Հեռուստասերիալին մասնակցությունը Գրանդեին դարձրել է դեռահասների կուռքը, սակայն նա ավելի շատ հետաքրքրվել է հենց երաժշտական գործունեությամբ.

Նկարահանվելը զվարճալի է, բայց երաժշտությունը միշտ եղել է և կլինի ինձ համար գլխավորը»։

Նրա կերպարը համեմատվել է Բրիտանի Մերֆիի հետ, և նկարագրվում է որպես «երբեմն խենթ», բայց ընդհանուր առմամբ «շատ քաղցր»։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2011 թվականի ապրիլի 2-ին՝ գրավելով ավելի մեծ լսարան՝ 6,2 միլիոն մարդ։ Այս վարկանիշն ամենաբարձրն էր սերիալի համար։ Առաջին եթերաշրջանում նկարահանվելուց հետո Արիանան 2010 թվականի օգոստոսին սկսել է աշխատել իր դեբյուտային ստուդիական ալբոմի վրա։ Իր երաժշտական ձեռնարկումները Գրանդեն ցուցադրել է 2011 թվականի օգոստոսին, երբ լույս է տեսել «Victorious: Music from the Hit TV Show» սաունդթրեքների հավաքածուն։ Նկարահանումների ժամանակ Արիանան կատարել է Ադելի, Ուիթնի Հյուսթոնի երգերի քովերները, իսկ ավելի ուշ դրանք տեղադրել է YouTube-ում։

2011 թվականի դեկտեմբերի 12-ին թողարկվել է Արիանա Գրանդեի առաջին՝ «Put Your Hearts Upruen» սինգլը, որը մոդելավորվել է ամերիկյան 4 Non Blondes ռոք-խմբի «What Upruen» երգի հիման վրա (ավելի ուշ Արիանան այս երգը և տեսահոլովակն անվանել է «իր կյանքի ամենավատ պահը»)[31]։ 2012 թվականի հունիսին թողարկվել է «Victorious 2.0: More Music from the Hit TV Show» երկրորդ սաունդթրեքը, որտեղ երգերից մեկը ձայնագրվել է նրա մասնակցությամբ։ «Victorious 3.0»-ի վերջին սաունդթրեքը թողարկվել է 2012 թվականի նոյեմբերին, իսկ դեկտեմբերին Արիանան թողարկել է «Popular Song» սինգլը։ «Վիքտարիուս» շարքը չի երկարաձգվել չորրորդ եթերաշրջանի համար և պաշտոնապես փակվել է։

2013 թվական.Yours Truly

Արիանա Գրանդեն 2019 թվականին

Արիանայի առաջին ալբոմը ձայնագրվել է երեք տարում՝ 2010-ի օգոստոսից մինչև 2013-ի հունիսը։ Սկզբնական անվանումը «Daydreamin» էր։ Ձայնասկավառակի թողարկումը կատարվել է 2013 թվականի օգոստոսի 30-ին։ Առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 138,000 օրինակ։ Սեպտեմբերին ալբոմը Billboard 200 հիթ-շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Այդպիսով, Արիանան դարձել է Կեշայից հետո երկրորդ արտիստուհին, որի դեբյուտային ալբոմը զբաղեցրել է առաջին հորիզոնականն այդ հիթ-շքերթում։ Ձայնասկավառակը տեղ է գտել մի շարք այլ երկրների թոփ տասնյակում՝ 6-րդն ավստրալիայում, 7-րդը Մեծ Բրիտանիայում, 6-րդն Իռլանդիայում և 5-րդը Նիդեռլանդներում։ «Yours Truly»-ն Նոր Զելանդիայի «Թոփ-40» հիթ-շքերթում զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը։

Մաք Միլլերի հետ ձայնագրված «The Way» սինգլը 2013 թվականի ապրիլին հայտնվել է 10-րդ տեղում, իսկ ավելի ուշ հասել է 9-րդ հորիզոնականին՝ 26 շաբաթ մնալով Billboard Hot 100 հիթ-շքերթում։ Երկրորդ սինգլը՝ «Baby I», Billboard Hot 100-ում առաջին անգամ ներկայացվել է 21-րդ համարի ներքո՝ այն դարձնելով երկրորդ երգը լավագույն 40-ում։ Երգն ԱՄՆ-ում հայտնվել է «Hot Digital Songs»-ի վեցերորդ հորիզոնականում։ 2013 թվականին Արիանան դարձել է միակ երգչուհին, որի երկու երգերն այս հիթ-շքերթի առաջին տասնյակում են եղել։ Big Sean-ի հետ ձայնագրված «Right There» երրորդ սինգլը Billboard Hot100-ում սկզբնապես զբաղեցրել է 84-րդ տեղը։

2013 թվականին Արիանան Ժեննեթ Մաքարդիի հետ խաղացել է «Խարդախություն» ֆիլմում։ Պրեմիերան կայացել է օգոստոսին՝ Nickelodeon ալիքով։ Ավելի ուշ Գրանդեն միացել է Ջասթին Բիբերի Believe Tour-ի շրջագայության երեք համերգներին, այնուհետև սկսել է սեփական շրջագայությունը՝ «The Listening Sessions»-ը։ Նոյեմբերին Արիանան American Music Awards-ում արժանացել է «Տարվա արտիստ» անվանակարգին։ Դեկտեմբերին թողարկվել է «Christmas Kisses» Սուրբ Ծննդյան ժողովածուն։

2014-2015 թվականներ. My Everything

2014 թվականի հունվարին Արիանան սկսել է երկրորդ ստուդիական ալբոմի ձայնագրումը՝ կոմպոզիտոր Ռայան Թեդերի, պրոդյուսերներ Բենի Բլանկոյի և Մաքս Մարտինի հետ։ Նույն ամսվա ընթացքում արժանացել է People Choice մրցանակին՝ «Սիրված ծագող աստղ» անվանակարգում։ Մարտին Արիանան Սպիտակ տանը ելույթ է ունեցել նախագահի և նրա կնոջ առջև։ Հաջորդ ամիս Բարաք Օբաման և Միշելը նրան հրավիրել են Սպիտակ տանը ևս մեկ անգամ ելույթ ունենալու, բայց արդեն «Ձվերի գլորմանը»՝ Բիգ Շոնի հետ միասին։ Մարտի 24-ին պետք է թողարկվեր «Don' t Be Gone Too Long» երգը Քրիս Բրաունի հետ համատեղ, սակայն հետաձգվել է Քրիսի կողմից՝ օրենքի հետ կապված խնդիրների պատճառով։ Գրանդեն Երաժշտական բիզնես ասոցիացիայից «Տարվա առաջընթաց» անվանակարգում մրցանակ է ստացել՝ ողջ 2013 թվականի ընթացքում նրա ձեռբերումների համար։

2014 թվականի օգոստոսի 25-ին Արիանան թողարկել է իր երկրորդ՝ «My Everything» ալբոմը։ «Rolling Stone» ամսագիրը նկարագրել է որպես «21-ամյա աստղի աճը Նիկելոդեոնից»։ Առաջին շաբաթում վաճառվել է 169,000 օրինակ և առաջին տեղն է գրավել Billboard 200-ում։ Ալբոմը երկրորդն է Արիանայի գործունեության մեջ, որն ԱՄՆ-ում նվաճել է այդ հիթ-շքերթի գագաթը։ Իգի Ազալիայի հետ ձայնագրած «Problem» լեդ-սինգլը դարձել է Գրանդեի առաջին երգը, որն առաջին տեղն Է զբաղեցրել Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթներում[32]։ Երկրորդ սինգլը՝ «Break Free»-ը, որը թողարկվել է Զեդդի կողմից, առաջին հորիզոնականն է գրավել պարային հիթ-շքերթում։ Արիանան համագործակցել է Ջեսսի Ջեյի և Նիքի Մինաժի հետ։ Համագործակցության արդյունքում ստեղծվել է «Bang Bang» երգը, որը երրորդ հորիզոնականն է զբաղեցրել ԱՄՆ-ում։

2015 թվականի սկզբին Արիանան սկսել է «The Honeymoon World Tour» համաշխարհային շրջագայությունը՝ ի աջակցություն «My Everything» ալբոմի[33]։ Վկայակոչելով շրջագայության հաջողությունները՝ կազմակերպիչները ելույթների ժամկետն ավելացրել են մինչև հոկտեմբերի 15-ը[34]։ Առաջին 25 համերգների ընթացքում Արիանան վաստակել է ավելի քան 14 միլիոն դոլար, վաճառվել է 290.699 տոմս։ Ապրիլին Գրանդեն մասնակցել է «Ճիչերի թագուհի» նոր հեռուստասերիալի նկարահանումներին, որի պրեմիերան կայացել է 2015 թվականի աշնանը՝ Լիա Միշելի, Էմմա Ռոբերթսի և Նիկ Ջոնասի մասնակցությամբ[35]։ Արիանան աջակցել է ԼԳԲՏ համայնքին և ամերիկյան երգչուհի Մայլի Սայրուսի «The Happy Hippie Foundation» բարեգործական հիմնադրամին, որն օգնում է անօթևաններին և ոչ ավանդական սեռական կողմնորոշման մարդկանց։ Արիանան նաև մասնակցել է «The Backyard Sessions» նախագծին, որտեղ զուգերգ է կատարել Մայլիի հետ[36]։

2015 թվականի փետրվարի 15-ին թողարկվել է «One Last Time» երգի տեսահոլովակը, որում նկարահանվել է նաև «Վիքտորիուս» սերիալից Արիանայի ընկեր ու գործընկեր Մեթ Բենեթը, իսկ հոկտեմբերի 30-ին թողարկվել Է «Focus» տեսահոլովակը, որը հավաքել է 713 միլիոն դիտում[37]։

Օգոստոսի 5-ին հայտնի է դարձել առաջիկա ալբոմից առաջատար սինգլի անունը` «Focus»[38]։ Արիանան մասնակցել է «We Love Disney» ժողովածուի ձայնագրությանը, որում տեղ են գտել «Դիսնեյ» հեռուստաալիքի ամենահայտնի մուլտֆիլմերի սաունդթրեքները[39]։ Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Focus» սինգլի և տեսահոլովակի պաշտոնական թողարկումը[40]։ Billboard-ը հայտնել է, որ երգչուհու նոր ալբոմը պետք է թողարկվի 2016 թվականին[41]։

2016-2017 թվականներ. Dangerous Woman

Սկզբում երգչուհին պլանավորել է ալբոմն անվանել «Moonlight»[42], բայց մտափոխվել է և փետրվարի վերջին հայտարարել, որ նոր ալբոմը կկոչվի «Dangerous Woman», և որ առաջին սինգլը կթողարկվի հաջորդ ամիս[43]։

2016 թվականի մարտին «Dangerous Woman» սինգլը մուտք է գործել Billboard Hot 100-ում ամերիկյան հիթ-քերթի թոփ տասնյակ։ Այդպիսով Գրանդեն դարձել է առաջինը 57-ամյա հիթ-շքերթի պատմության մեջ, որի առաջին երեք ալբոմների բոլոր լիդ-սինգլներն անմիջապես մտել են ԱՄՆ-ի թոփ-10-ի մեջ[32]։

Մայիսի 6-ին թողարկվել է ալբոմի երկրորդ սինգլը՝ «Into You»-ն՝ Billboard Hot 100 հիթ-շքերթում իր նորամուտը կատարելով ԱՄՆ-ում` 83-րդ հորիզոնականում[44]։

2019 թվականի մայիսի 20-ին թողարկվել է «Dangerous Woman» ալբոմը։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցել են Նիքի Մինաժը, Լիլ Ուեյնը, Ֆյուչերը և այլք։ Մայիսին Արիանան կիսվել է նաև «Dangerous Woman Tour» շրջագայության առաջին մանրամասներով, որի մեկնարկը նախատեսված էր 2016 թվականին[45]։ Հուլիսին Գրանդեն հաստատվել է «Մազերի լաք» մյուզիքլում Փեննի դերի համար (անգլ.՝ Hairspay Live!), որի պրեմիերան պետք է տեղի ունենար դեկտեմբերին[46]։ Օգոստոսի 28-ին ելույթ է ունեցել MTV Video Music Awards ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունում, որտեղ ներկայացրել է իր նոր ալբոմի երրորդ սինգլը՝ «Side to Side» ստեղծագործությունը, որը ձայնագրվել է Նիքի Մինաժի հետ[47]։

Սեպտեմբերի 9-ին dangerouswoman.com կայքում հրապարակվել են հյուսիսամերիկյան մասի «Dangerous Women Tour»-ի ամսաթվերը, որը մեկնարկել է 2017 թվականի փետրվարին[48]։

2017 թվականի հունվարի 10-ին թողարկվել է «Everyday»-ի վերջին սինգլը, որը ձայնագրվել է ռեփեր Ֆյուչերի հետ համատեղ։

Ահաբեկչություն Մանչեստր արենայում և One Love Manchester

2017 թվականի մայիսի 22-ին Մանչեստր արենայում «Dangerous Woman» ալբոմի աջակցության շրջագայության շրջանակներում Արիանայի համերգի ավարտին պայթյուն է որոտացել, որի հետևանքով 23 մարդ է զոհվել, 122-ը՝ վիրավորվել[49][50][51]։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ[52]։ Գրանդեն անորոշ ժամանակով ընդհատել է համաշխարհային շրջագայությունը[53]։ Ավելի ուշ հայտարարվել է, որ Մանչեստրում տրվելու է բարեգործական համերգ, որի նպատակը տուժածների և նրանց ընտանիքների համար դրամահավաքությունն էր[54]։ Հունիսի 3-ին երգչուհին այցելել է վիրավորներին հիվանդանոց, իսկ հունիսի 4-ին կայացել է «One Love Manchester» համերգը[55]։ Համերգին մասնակցել են բազմաթիվ հայտնի կատարողներ՝ Քեթի Փերրին, Ջասթին Բիբերը, Մայլի Սայրուսը, Իմոջեն Հիփը, The Black Eyed Peas-ը, Coldplay-ը և այլն[56]։ Համերգը հեռարձակվել Է BBC One ալիքով[57]։ Արդյունքում հավաքվել է ավելի քան 9 միլիոն դոլար, որն ուղղվել է զոհվածների և տուժածների ընտանիքների աջակցությանը[58]։

One Love Manchester բարեգործական համերգի պատկերանշանը

2017 թվականի հուլիսի 12-ին Գրանդեն ստացել է Մանչեստր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում[59]։

2018-ներկա ժամանակ՝ Sweetener և Thank U, Next

2018 թվականի մարտի 24-ին Գրանդեն հանդես է եկել «Be Alright» երգով՝ «Երթ հանուն մեր կյանքի» երթի ժամանակ։

2018 թվականի ապրիլի 20-ին թողարկել է «No Tears Left to Cry» սինգլը և այս երգի տեսահոլովակը[60]։ Տեսահոլովակն առաջին օրը կարողացել է հավաքել ավելի քան 14 միլիոն դիտում։ Ապրիլի 21-ին Արիանան Կոաչելլա և Ինդիո երաժշտական փառատոնի ժամանակ առաջին անգամ կատարել է «No Tears Left To Cry»[61]։

Մայիսի 1-ին երգչուհին Ջիմի Ֆելոնի հետ այցելել է «The Tonight Show»-ին, որտեղ հայտարարել է նոր ալբոմի՝ «Sweetener»-ի անվանումը, և ավելացրել, որ «այն կթողարկվի այս ամառ»։ Գրանդեն նաև պատմել է, որ յուրաքանչյուր ամսվա 20-ին՝ մինչև ալբոմի թողարկումը (այսինքն՝ մայիսի 20-ին, հունիսի 20-ին և հուլիսի 20-ին), իր երկրպագուներին անակնկալներ են սպասվում, օրինակ՝ երգերի ելույթներ կամ թողարկումներ[62]։

Բացի նոր ալբոմի առաջխաղացումից, Գրանդեն երկու երգ է թողարկել՝ «Bed»-ը Նիքի Մինաժի հետ համատեղ 2018 թվականի հունիսի 14-ին և «Dance to This»-ը՝ 2018 թվականի հունիսի 19-ին Թրոյ Սիվանի հետ միասին և, համապատասխանաբար, տեսահոլովակներ[63][64]։

2018 թվականի հունիսի 20-ին թողարկվել Է «The Light Is Coming» պրոմո սինգլը Reebok-ի համար, որը ձայնագրվել է երգչուհի Նիկի Մինաժի հետ համատեղ[65]։ 2018 թվականի հունիսի 20-ին թողարկվել է «The Light Is» պրոմո սինգլը։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Արիանա Գրանդեն Sweetener-ի չորրորդ սոլո ալբոմը կթողարկի օգոստոսի 17-ին։

2018 թվականի հուլիսի 13-ին թողարկվել է «God Is a Woman» երգը և տեսահոլովակը Vevo ալիքում[66]։

2018 թվականի օգոստոսի 17-ին թողարկվել է Գրանդեի չորրորդ՝ «Sweetener», ստուդիական ալբոմը, որը կարողացել է առաջին հորիզոնականից դեբյուտել «Billboard 200» հիթ-շքերթում։ Նույն արդյունքն ունեն նաև երգչուհու մյուս երկու ձայնասկավառակները՝ «Yours Truly» (2013) և «My Everything» (2014)։

«Sweetener» ալբոմին աջակցելու համար Նյու Յորքում, Չիկագոյում, Լոս Անջելեսում և Լոնդոնում կազմակերպվել են «Sweetener Sessions» համերգները, որտեղ երգչուհին որոշ երգեր է կատարել չորրորդ ստուդիական ալբոմից[67]։

2018 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ «Breathing» երգը նշանակվել է երրորդ սինգլ, քանի որ հաջող է դարձել ռադիոյում և սթրիմինգային ծառայություններում[68]։

2018 թվականի հոկտեմբերի վերջին Արիանան իր Ինստագրամյան էջում հայտարարել է «Sweetener World Tour»-ի ամսաթվերը[69]։ Հոկտեմբերին երգչուհին մասնակցել է նաև Բրոդվեյում «Չար» մյուզիքլի բեմադրության տասնհինգամյակին նվիրված համերգին և հեռուստատեսության համար նախատեսված համերգին, որտեղ կատարել է իր երգերը բացառապես կանանցից բաղկացած նվագախմբի հետ[70][71]։

2018 թվականի աշնանը Գրանդեն երկար ժամանակ է անցկացրել ստուդիայում, որի մասին վկայում են բազմաթիվ լուսանկարներ և տեսահոլովակներ Ինստագրամից[72][73]։ 2018 թվականի նոյեմբերի 3-ին Արիանան թողարկել է «Thank U, Next» սինգլը[74][75], իսկ թվիթթերյան էջում հայտնել է, որ սա նաև հաջորդ ալբոմի անունն է[76]։ Երգը գլխավորել Է Billboard Hot 100 հիթ-շքերթը՝ դառնալով երգչուհու առաջին սինգլը, որը մեկնարկել է հիթ-շքերթի առաջին հորիզոնականից[77]։

2018 թվականի նոյեմբերին «Billboard» ամսագիրը Գրանդեին ճանաչել է տարվա կին[78]։ 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Արիանան մրցանակ է հանձնել Լաբել Փաթիին[79]։

2018 թվականի նոյեմբերի 7-ին թողարկվել է «Breathin» երգի տեսահոլովակը[80], իսկ նոյեմբերի 30-ին՝ «Thank you, next» երգի տեսահոլովակը, որը մեկ օրում հավաքել է 69 միլիոն դիտում և 100 միլիոն դիտում՝ 81 ժամում, ինչ բացարձակ ռեկորդ էր այս հարթակում[81]։

Դեկտեմբերի 13-ին թողարկվել է «Thank U, Next» ալբոմի «Imagine» երգը[82]։

2019 թվականի հունվարի 18-ին թողարկվել է «7 Rings» երգը։ Նույն օրը YouTube-ի հարթակում թողարկվել է այս երգի տեսահոլովակը[83]։

«Thank U, Next» ալբոմը թողարկվել է փետրվարի 8-ին և առաջին հորիզոնականը զբաղեցրել Billboard 200 հիթ-շքերթիում։ Կարճ ժամանակում ալբոմը սահմանել է սթրիմինգային ռեկորդները որպես փոփ ալբոմ և որպես ԱՄՆ-ում կանանց ալբոմ[84]։ Փետրվարի 8-ին նաև թողարկվել է նոր սինգլ՝ «Break Up With Your Girlfriend, I’m Bored», և դրա տեսահոլովակը[85]։

Գրանդեն դարձել է առաջին սոլո կատարողը, որի սինգլները զբաղեցրել են միաժամանակ 3 առաջին հորիզականները Billboard-ում (1-ին՝ «7 Rings», 2-րդ՝ «Break Up With Your Girlfriend, I’m Bored», և 3-րդ՝ «Thank U, Next»), մինչ այդ նման ռեկորդը պատկանել է «The Beatles» խմբին[86]։

Փետրվարի 10-ին Արիանա Գրանդեն ստացել է իր առաջին Գրեմմի արձանիկը` Լավագույն վոկալային ալբոմ (Sweetener) անվանակարգում[87]։

2019 թվականի մարտի 18-ին մեկնարկել է «Sweetener World Tour» շրջագայությունը՝ ի աջակցում «Sweetener» և «Thank U, Next» ալբոմների[88]։ Շրջագայությունն ավարտվել է նույն թվականի դեկտեմբերի 22-ին։

2019 թվականի ապրիլի 14-ին և 21-ին Գրանդեն հանդես է եկել Կոաչելլայում[89]։ Երգչուհին դարձել է այս երաժշտական փառատոնի ամենաերիտասարդ հեդլայները[90]։ Արիանան հանդիսատեսին ներկայացրել է «Sweetener World Tour»-ի մի քանի համար, ինչպես նաև կատարել է որոշ երգեր Նիքի Մինաժի, 'N Sync-ի, Ջասթին Բիբերի, Diddy-ի և Ma$e-ի հետ համատեղ։

Հուլիսի 9-ին YouTube-ի Vogue-ի պաշտոնական ալիքում հրապարակվել Է «In my head» երգի երաժշտական տեսահոլովակը[91]։

Դեկտեմբերի 23-ին Գրանդեն թողարկել է իր առաջին՝ «K Bye for Now», համերգային ալբոմը։ Ալբոմում ներառված են «Sweetener World Tour»-ի շրջանակներում անցկացվող համերգներից երգերի ձայնագրություններ։

2020 թվականի հունվարին ռեփեր Ջոշ Սթոունը, որը հանդես է գալիս DOT կեղծանվամբ, Գրանդեին մեղադրել է գրագողության մեջ։ Երաժշտի կարծիքով՝ «7 Rings» երգի մի մասը պատճենահանվել է նրա «You Need It, I Got It» ստեղծագործությունից, որը գրվել է երկու տարի առաջ[92]։

Առևտրային նախագծեր

2014 թվականից Արիանա Գրանդեն համագործակցում է «WAT-AAH!» ջրի ապրանքանիշի հետ[93]։

2015 թվականին Արիանայի կենդանիներից մեկը՝ Թուլուզ շունը, մասնակցել է «Coach Pups» գովազդային նկարահանումներին, քանի որ Coach բրենդը նյութապես աջակցում է «No Kill Los Angeles»-ին՝ «Best Friends Animal Society» նախաձեռնությանը, որի նպատակն է դադարեցնել շների և կատուների սպանությունները Լոս Անջելեսի ապաստարաններում[94]։ Երգչուհին նաև մասնակցել է «Coach» ապրանքանիշի պայուսակներից մեկի ստեղծմանը[95]։ Նույն թվականին Գրանդեն ստեղծել է իր դեբյուտային օծանելիքը՝ «Ari by Ariana Grande»[96][97]: 2015 թվականից Արիանան համագործակցել է «MAC cosmetics» ամերիկյան կազմակերպության հետ[98]։ Երգչուհին Viva Glam-ի հավաքածուի մեջ թողարկել է մի քանի շրթներկ և փայլ` վաճառքից ստացված ողջ գումարն ուղղելով ՁԻԱՀ-ի դեմ պայքարող MAC հիմնադրամին[99]։

2016 թվականին Արիանա Գրանդեն հագուստի հավաքածու է թողարկել անգլիական «Lipsy London» ապրանքանիշի հետ համատեղ[100]։ Նույն թվականին մասնակցել է «T-mobile» ընկերությունների խմբի գովազդին[101]։ Նույն թվականին «Brookstoneruen» ընկերության կողմից թողարկվել է ականջակալների սահմանափակ հավաքածու, որը մշակվել է Արիանայի հետ համատեղ[102]։

2017 թվականին երգչուհին դարձել է «Final Fantasy: Brave Exviusruen» խաղի հերոսը և այդ խաղի համար ձայնագրել «Dangerous Woman» ալբոմի «Touch It» երգի բացառիկ տարբերակը[103][104]։ Նույն տարվա աշնանն արիանա Գրանդեն սկսել է համագործակցել «Reebok» ապրանքանիշի հետ՝ համատեղ թողարկելով սպորտային հագուստի հավաքածու[105]։

2019 թվականին Արիանան դարձել է «Givenchy» նորաձևության տան դեմքը[106]։

2021 թվականին ստեղծել է R.E.M beauty կոսմետիկայի բրենդը։

Անձնական կյանք

Դեռ մանկուց Գրանդեն մեծացել է կաթոլիկ ընտանիքում, բայց որոշել է լքել քրիստոնեությունն այն բանից հետո, երբ Հռոմի Պապ Բենեդիկտը ԼԳԲՏ համայնքին (ներառյալ նրա եղբորը՝ Ֆրենկի Գրանդեին) մեղավոր է համարել։ Այդ ժամանակից ի վեր՝ նա փորձում է հետևել Կաբալայի ուսմունքներին[107][108]։ 2013 թվականին Արիանան դարձել է վեգան[109]։

2014 թվականի հոկտեմբերից հարաբերություններ է ունեցել ամերիկացի ռեփեր Բիգ Շոնի հետ[110]։ 2015 թվականի ապրիլին զույգի ներկայացուցիչները հաստատել են նրանց բաժանումը[111]։

2015 թվականի հուլիսին ցանցում տեղադրվել է հրուշակեղենի խանութի տեսախցիկների տեսագրությունը, որտեղ Գրանդեն ցուցափեղկից լիզում է բլիթները և ասում. «Ի՞նչ դժոխք է սա։ Ես ատում եմ Ամերիկան և բոլոր ամերիկացիներին»[112]։ Ավելի ուշ երգչուհին հրապարակայնորեն ներողություն է խնդրել այդ սկանդալի համար[113][114]։

2015 թվականի հուլիսից հանդիպել է պարող Ռիկի Ալվարեսի հետ[115], սակայն մեկ տարի անց բաժանվել են[116][117]։

2016 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի մայիսը հանդիպել է ամերիկացի ռեփեր Մաք Միլլերի հետ[118]։ Նրանց հարաբերություններն ավարտվել են երգչի մահվանից չորս ամիս առաջ[119][120][121], ինչից հետո ռեփերի երկրպագուները սկսել են Արիանային մեղադրել նրա մահվան մեջ[122]։

2018 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ Գրանդեն հանդիպում է ամերիկացի կատակերգու Փիթ Դեյվիդսոնի հետ[123]։ Նույն թվականի հունիսին զույգը նշանվել է[124], իսկ հոկտեմբերին՝ բաժանվել[125]։

Ներկայումս հանդիպում է անշարժ գույքի վաճառքով զբաղվող Դալտոն Գոմեզի հետ։ 2020 թվականի դեկտեմբերի 20֊ին նրանք նշանվեցին, իսկ 2021 թվականի մայիսի 15֊ին պաշտոնապես ամուսնացան։

Արիանան ունի 9 շուն, բոլորը վերցվել են ապաստարաններից[126][127][128][129]։ 2015 թվականին երգչուհուն Ռոուզ անունով փոկ նվիրեցին Ծովային կյանքի ազգային կենտրոնից[130]։

Լոլիկից ալերգիա ունի[131]։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

ԱնվանումԹողարկման ամսաթիվԱՄՆ[132]

Billboard 200

Yours Trulyսեպտեմբերի 3, 20131
My Everythingօգոստոսի 22, 20141
Dangerous Womanմայիսի 20, 20162
Sweetenerօգոստոսի 17, 20181
Thank U, Nextփետրարի 8, 20191
Positionsհոկտեմբերի 30, 20201
Eternal Sunshine2024

Սուրբ ծննդյան մինի ալբոմներ

ԱնվանումԹողարկման ամսաթիվUS

Billboard 200

Christmas Kisses (EP)դեկտեմբերի 17, 2013
Christmas & Chill (EP)դեկտեմբերի 18, 20152

Տեսահոլովակներ

ԱնվանումՏարեթիվՌեժիսոր
«Unfriend You»

(Գրեյսոն Չենսի կատարմամբ. Գրանդեն նկարահանվել է տեսահոլովակում)

2011Սանա Համրի
«Put Your Hearts Up»Մեյերտ Էվիս, Ջերեմի Օլտեր
«The Way»

(Մաք Միլլերի մասնակցությամբ)

2013Ջոնս Կրոու
«Popular Song»

(Միկայի հետ համատեղ)

Քրիս Մարս Պիլերո
«Almost Is Never Enough»

(Նեյտան Սայքսի մասնակցությամբ)

Նէվ Թոդորովիչ
«Baby I»Ռայան Պալոտա
«Right There»

(Բիգ Շոնի մասնակցությամբ)

Նէվ Թոդորովիչ
«Problem»

(Իգի Ազալիայի և Բիգ Շոնի մասնակցությամբ)

2014
«Bang Bang»

(Ջեսսի Ջեյն Արիանա Գրանդեի և Նիքի Մինաժի մասնակցությամբ)

Հաննա Լյուքս Դևիս
«Don’t Be Gone Too Long»

(Քրիս Բրաունն Արիանա Գրանդեի մասնակցությամբ)

Քրիս Բրաուն
«Break Free»

(Զեդդի մասնակցությամբ)

Քրիս Մարս Պիլերո
«Love Me Harder»

(The Weeknd-ի մասնակցությամբ)

Հաննա Լյուքս Դևիս
«Santa Tell Me»Քրիս Մարս Պիլերո
«One Last Time»2015Մաքս Լենդիս
«E Più Ti Penso»

(Անդրեա Բոչելլին Արիանա Գրանդեի մասնակցությամբ)

Հաետանո Մորբիոլի
«Focus»Հաննա Լյուքս Դևիս
«Dangerous Woman»2016
«Into You»Հաննա Լյուքս Դևիս
«Let Me Love You»

(Լիլ Ուեյնի մասնակցությամբ)

Գրանտ Սինգեր
«Side to Side»

(Նիքի Մինաժի մասնակցությամբ)

Հաննա Լյուքս Դևիս
«My Favorite Part»

(Մաք Միլլերն Արիանա Գրանդեի մասնակցությամբ)

Լուի Պերեզ
«Fight»

(Սթիվի Ուանդերն Արիանա Գրանդեի մասնակցությամբ)

Ալան Բիբի
«Everyday»

(Future-ի մասնակցությամբ)

2017Քրիս Մարս Պիլերո
«Beauty and the Beast»

(Ջոն Լեջենդի մասնակցությամբ)

Դեյվ Մեյերս
«No Tears Left to Cry»2018Դեյվ Մեյերս
«The Light Is Coming»

(Նիքի Մինաժի մասնակցությամբ)

Դեյվ Մեյերս
«Bed»

(Նիքի Մինաժն Արիանա Գրանդեի մասնակցությամբ)

Հայպ Ուիլյամս
«Dance To This»

(Թրոյ Սիվանն Արիանա Գրանդեի մասնակցությամբ)

Բարդիյա Զեյնալի[133]
«God is a woman»Դեյվ Մեյերս
«Breathin»Հաննա Լյուքս Դևիս
«Thank U, Next»Հաննա Լյուքս Դևիս
«7 Rings»2019Հաննա Լյուքս Դևիս
«Break Up With Your Girlfriend, I’m Bored»Հաննա Լյուքս Դևիս
«Rule The World»

(Թու Չեյնսն Արիանա Գրանդեի մասնակցությամբ)

Սեբաստիան Սդայգուի[134]
«Monopoly»

(Վիկտորիա Մոնեթի մասնակցությամբ)

Ալֆրեդո Ֆլորես, Ռիկի Ալվարես
«Boyfriend»

(Social House-ի մասնակցությամբ)

Հաննա Լյուքս Դևիս

Ֆիլմագրություն

ՏարեթիվՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2009սՄարտկոցը նստել էThe Battery’s DownԲատ Միցվահ Ռիֆեր
2010—2013սՎիքտարիուսVictoriousԿատերինա (Քեթ կամ Կիսա) Վալենթայն
2011սԱյԿառլիiCarlyԿատերինա (Քեթ) Վալենթայն
2011ֆՁյան փաթիլSnowflake, the White GorillaՁյան փաթիլ (հնչունավորում)
2011—2013մսՎինքս Քլաբ. Կախարդուհիների դպրոցWinx ClubԱրքայադուստր Դիասպրո (հնչունավորում)
2013—2014սՍեմ և ՔեթSam & CatԿատերինա (Քեթ) Վալենթայն
2013ֆԽարդախությունSwindleԱմանդա Բենսոն
2015սՃիչերի թագուհիներըScream QueensՍոնյա Հերֆման (Շանել №2)
2016մֆԱնհաջողակներըUnderdogsԼաուրա (հնչունավորում)
2016ֆՕրինակելի արու 2Zoolander 2Քամեո
2016ֆՄազերի լաք Live!Hairspray Live!Փեննի Փինգլտոն
2020սԿատակում եմKiddingՊիկոլա Գրանդե
2021ֆՄի՛ նայիր վերևDon’t Look UpՌայլա Բինա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիանա Գրանդե» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան