Չինչին

գյուղ ՀՀ Տավուշի մարզում

Չինչին,գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում` նախկին Շամշադինի շրջանում, Բերդ քաղաքից 2-3 կմ հարավ-արևմուտք։ Հեռավորությունը Երևանից կազմում է 195 կմ, մարզկենտրոն Իջևանից՝ 62 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 10 կմ։

Գյուղ
Չինչին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետԿարեն Դարբինյան
Հիմնադրված է1876 թ.
Մակերես10.8 կմ²
ԲԾՄ1290 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն646 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունչինչինեցի
Ժամային գոտիUTC+4
Չինչին (Հայաստան)##
Չինչին (Հայաստան)

Պատմություն

Չինչին գյուղն ընկած է Տավուշի լեռնաշղթայի ստորոտում, 1318 մ բարձրություն ունեցող մի սարահարթի վրա։ Առաջին ընտանիքները Տավուշ գյուղից տեղափոխվել և այստեղ բնակություն են հաստատել 1876-1877 թթ.։ Որպես ինքնուրույն բնակավայր ճանաչվել է 1885 թվականին, իսկ մինչ այդ եղել է Տավուշ գյուղի վարչական տարածքում՝ որպես ձմեռանոց[1]։

Կլիմա

Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 23 C է, ձմռանը՝ -2 C։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1290 մ բարձրության վրա։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Չինչինի մշտական բնակչությունը կազմել է 558, առկա բնակչությունը՝ 467 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի1897192619391959197019791989200120112012
Բնակիչ134616114710281014838747713558[2]646

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բուսաբուծությամբ։

Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մանկապարտեզ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ