Չհվե Սուն Սիլ

Չհվե Սուն Սիլ (կոր.՝ 최순실, 崔順實, հունիսի 23, 1956(1956-06-23), Հարավային Կորեա), հիմնական գործող անձը 2016 թվականի հարավկորեական սկանդալում, ինչի արդյունքում երկրում տեղի ունեցան զանգվածային ցույցեր նախագահ Փակ Կըն Հյեի հրաժարականի պահանջով։ Չհվե Սուն Սիլը նախագահի մանկության ընկերուհին է։

Չհվե Սուն Սիլ
Ծնվել էհունիսի 23, 1956(1956-06-23) (67 տարեկան)
ԾննդավայրՀարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մայրենի լեզուկորեերեն
ԿրթությունԴանկուկի համալսարան
Մասնագիտությունգործարար, cult leader, անշարժ գույքի գործարար, թարգմանչուհի, restaurant owner և մանկապարտեզի դաստիարակ
ԱմուսինChung Yoon-hoi?
Ծնողներհայր՝ Choi Tae-min?
ԵրեխաներChung Yoo-ra?

Կենսագրություն

Չհվե Թհե Մինի դուրստը, որը յոթ անգամ փոխել է անունը, զբաղվել է կասկածելի կրոնական բիզնեսով, հիմնել է «Յոնսեհյո» սեփական եկեղեցին, որտեղ դավանում են քրիստոնեության և ավանդական կորեական շամանիզմի խառնուրդ[1]։ Չհվե Սուն Սիլը նրա դուստրն է հինգերորդ ամուսնությունից։ Նրա հայրը նաև անձնական հարաբերություններ է ունեցել Փակ Կըն Հյեի[2]։ Չհվե Սուն Սիլը ամուսնացած է եղել, սակայն 2014 թվականին ամուսնալուծվել է։

Սկանդալ

Շշուկներն այն մասին, որ Չհվե Սուն Սիլը հարավկորեական քաղաքականության գորշ կարդինալն է, սկսել էին տարածվել այն պահից, ինչ ակն ընտրվեց երկրի նախագահ, սակայն իրական սկանդալը տեղի ունեցավ 2016 թվականին։ Ոստիկանությունը մամուլը և հասարակությունը Չհվե Սուն Սիլին մեղադրում էին կոռուպցիայի մեջ, իր երկար տարիների ընկերուհու՝ նախագահ Փակ Կըն Հյեի և ազգային քաղաքականության վրա ունեցած ազդեցության մեջ, ինչպես նաև այն բանի համար, որ նախագահը ընկերուհուն ծանոթացրել էր գաղտնի փաստաղթերի հետ։ Քննադատները, հիմնվելով WikiLeaks-ի փաստաթղթերից մեկի վրա, անվանեցին նրան «հարավկորեացի Ռասպուտին»[3]։ Այդ առիթով տեղի ուենցան ցույցեր, 2016 թվականի նոյեմբերին կայացածը ամենախոշորն էր Հարավային Կորեայի վերջին տարիների ընթացքում։ Փակ Կըն Հյեի աշխատանքը դե-ֆակտո պարալիզացվեց։ Հաջորդեցին նախագահի քարտուղարների հրաժարականները[4]։ Զանգվածային ցույցերին և մամուլում հրապարակումներից հետո Չհվե Սուն Սիլը այնուամենայնիվ ձերբակալվեց։ 2016 թվականի հոկտեմբերի վերջին նա ներողություն խնդրեց իր գործունեության համար, սակայն պաշտոնապես մեղքը չի ընդունել և մանրամասները չի ներկայացրել։

Ծանոթագրություններ