Պանիրը թակարդի մեջ

«Պանիրը թակարդի մեջ» (հանգըլ՝ 치즈인더트랩), 2016 թվականի հարավկորեկան դորամա (հեռուստասերիալ), հիմնված է համանուն մանհվայի վրա։ Գլխավոր դերերը մարմնավորում են Փակ Հե Ջինը, Կիմ Գո Ընը և Սո Կանգ Ջունը։ Հեռուստասերիալը հեռարձակվում է tvN մալուխային ցանցի միջոցով, երկուշաբթի և երեքշաբթի օրերին։ Ծրագրված է թողարկել 16 սերիա[1][2][3][4][5]։

Պանիրը թակարդի մեջ
Изображение логотипа
Ժանրդրամա
կինոկատակերգություն
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
ՌեժիսորԼի Յուն Ջունգ
Գլխավոր
դերերում
Փակ Հե Ջին, Կիմ Գո Ըն և Սո Կանգ Ջուն
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին էհունվարի 4, 2016-ից մարտի 1, 2016
ՀեռուստաալիքTvN (Հարավային Կորեա)
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Սյուժե

Հոն Սոլը սովորում է համալսարանում։ Ինչպես յուրաքանչյուր ուսանողի, այնպես էլ նրա ամենօրյա կյանքը լի է դասախոսություններով, սեմինարներով և ընկերների հետ հանդիպումներով։ Նա ոչինչով չի տարբերվում իր տարիքի մյուս աղջիկներից. ունի սովորական արտաքին և բնավորություն։ Ի տարբերություն գլխավոր հերոսուհու, Յու Չոնը պարզապես հայտնի անձնավորություն է համալսարանում։ Այս տղան ոչ միայն գեղեցիկ և խելացի է, այլև խելահեղ հմայիչ է, այդ թվում և շատ հարուստ։

Միայն Հոն Սոլն է մտածում, որ Յու Չոնն ընդհանրապես այն մարդ չէ, որը թվում է առաջին հայացքից։ Նրա մոտ ակնհայտորեն ինչ-որ գաղտնիք կա...

Կերպարներ

Հիմնական կերպարներ

Քոլեջի ուսանող, ով արտաքինից բավականին բարի տպավորություն է թողնում, սակայն ներսում մութ կողմ ունի, որը միայն Հոն Սոլն է բացահայտում։ Նրան գրավում է Հոն Սոլը։

Քոլեջի ուսանող, ով խելացի է, բայց անշնորհք հասարակության մեջ։ Նա փորձում է պարզել Յու Չունի իրական մտադրությունները։

Յու Չունի նախկին ընկերը, ով կարծում է, որ նա պետք է պատասխանատվություն կրի իր նախկին արարքների համար․ նաև նրա համար, որ վնասել է իր ձեռքը. դրա պատճառով փլուզվել է նրա դաշնակահար դառնալու երազանքը։ Նա ընկերական հարաբերություններ ունի Հոն Սոլի հետ։

Երկրորդական կերպարներ

Բեկ ընտանիք
  • Լի Սունգ Կյունգ ― Բեկ Ին Հա

Բեկ Ին Հոյի էգոիստ և նյութապաշտ ավագ քույրն է։ Ին Հոյի հետ միասին նա Յու Չունի մանկության ընկերն էր։

Հոնգ ընկանիք
  • Կիմ Հի Չան ― Հոն Ջուն

Հոն Սոլի կրտսեր եղբայրը, ով նոր է վերադարձնել նահանգներից։

  • Ան Գիլ Կանգ ― Հոնգ Ջին Թակ
  • Յուն Բոկ ― Կիմ Յունգ Հի
Հոն Յի համալսարան
  • Փակ Մին Ջի ― Ջոնգ Բո Րա
  • Նամ Ջու Հյուկ ― Քվոն Ըն Թեկ
  • Լի Ու Դոնգ ― Հո Հուն Սոբ
  • Չա Ջու Յունգ ― Բան Ջու Յոն
  • Մուն Ջի Յուն ― Կիմ Սանգ Չոլ
  • Յուն Ջի Վոն ― Սոն Մին Սու
  • Յուն Յե Ջու ― Քանգ Ա Յունգ
  • Ջի Յուն Հո ― Օհ Յունգ Գոն
  • Կիմ Հե Ջի ― Լի Դա Յունգ
  • Օ Հի Ջուն ― Հա Ջե Ու
  • Գո Հյոն ― Կիմ Քյունգ Հվան
  • Շին Ջու Հվան ― Մին Դո Հյուն
  • Հվանգ Սոկ Ջոնգ ― պրոֆեսոր Կանգ
  • Կիմ Ջին Կըն ― պրոֆեսոր Հան

Սաունդթրեկ

Cheese in the Trap OST Part 1

No.ԵրգԿատարող
1.어쩌면 좋아Cosmos Hippie (우주히피)
2.치즈인더트랩Twenty Years Old (스무살)
3.Golden Coconut ClubTearliner
4.우리 소곤소곤Tearliner

Cheese in the Trap OST Part 2

No.ԵրգԿատարող
1.I Am LoveTearliner ft. Yozo (요조)
2.EinfühlungTearliner
3.고양이와 낮잠Tearliner
4.따뜻한 겨울라떼Tearliner
5.오늘도 맑음Tearliner

Cheese in the Trap OST Part 3

No.ԵրգԿատարող
1.SuchԿանգ Հյուն Մին (강현민) ft. Ջո Հյուն Ա (Urban Zakapa) (조현아 of 어반자카파)
2.말 없는 슬픔사람또사람
3.사랑과 연애 어디쯤Tearliner
4.이 길 지나 너Tearliner
5.삼각김밥 사용법Tearliner

Cheese in the Trap OST Part 4

No.ԵրգԿատարող
1.너와 나의 시간은Vanilla Acoustic
2.너를 채운다. 너를 지운다.Tearliner ft. 5urprise
3.슈가파우더가 내리면Tearliner
4.오늘도 지각Tearliner
5.그 남자의 꿈Ու Ջի Հյե

Միջազգային թողարկումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանիրը թակարդի մեջ» հոդվածին։