Պատմության հետազոտություն

Պատմության հետազոտություն (անգլ.՝ A Study of History), 1934-1961 թվականներին գրված և 12 հատորներից կազմված բրիտանացի պատմաբան, մշակութաբան, հասարակագետ և փիլիսոփա Առնոլդ Ջոզեֆ Թոյնբիի հիմնարար պատմական աշխատությունը։

Պատմության հետազոտություն
անգլ.՝ A Study of History
ՀեղինակԱռնոլդ Թոյնբի
Տեսակգրավոր աշխատություն
ԹեմաԲազմազգ ընկերության պատմություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր Միացյալ Թագավորություն

Բովանդակությունը

Աշխատությունը կազմված է 12 հատորից, որոնք ընդգրկում են ավելի քան 3 միլիոն բառ 7 հազար էջի վրա։

  • Պատմության հետազոտության անգլերեն հրատարակությունները[1]
    • I հատոր։ Ներածություն։ Քաղաքակրթությունների ծագում, Ա մաս (Oxford University Press 1934)
    • II հատոր։ Քաղաքակրթությունների ծագում, Բ մաս (Oxford University Press 1934)
    • III հատոր։ Քաղաքակրթությունների աճը (Oxford University Press 1934)
    • IV հատոր։ Քաղաքակրթությունների ճեղքում (Oxford University Press 1939)
    • V հատոր։ Քաղաքակրթությունների քայքայում, Ա մաս (Oxford University Press 1939)
    • VI հատոր։ Քաղաքակրթությունների քայքայում, Բ մաս (Oxford University Press 1939)
    • VII հատոր. Համընդհանուր պետություններ։ Տիեզերական եկեղեցիներ (Oxford University Press 1954) [as two volumes in paperback]
    • VIII հատոր. Հերոսական ժամանակներ։ Քաղաքակրթությունների կոնտակտները տարածքային կտրվածքով (Oxford University Press 1954)
    • IX հատոր. Քաղաքակրթությունների կոնտակտները ժամանակի կտրվածքով (Վերակենդանացումներ)։ Իրավունքն ու ազատությունը պատմությունում։ Արևմտյան քաղաքակրթության հեռանկարները (Oxford University Press 1954)
    • X հատոր. Պատմաբանների ոգևորությունը։ Ժամանակագրության գրառումներ (Oxford University Press 1954)
    • XI հատոր. Պատմական ատլաս և աշխարհագրական տեղեկատու (Oxford University Press 1959)
    • XII հատոր. Վերաիմաստավորվածը (Oxford University Press 1961)
  • Դեյվիդ Չերչիլ Սոմերվելի համառոտր հրատարակությունները.
    • Պատմության հետազոտություն. I-VI հատորների կրճատումները, with a preface by Toynbee (Oxford University Press 1946)[2]
    • Պատմության հետազոտություն. VII-X հատորների կրճատումները (Oxford University Press 1957)
    • Պատմության հետազոտություն. I-X հատորների կրճատումները, Թոյնբիի նոր ներածությունով և նոր աղյուսակներով (Oxford Univ. Press 1960)

Ծանոթագրություններ