Պատրինջ

բույսերի ցեղ

Թոլ, Մեղրախոտ, Պատրինջ (լատին․՝ Melissa), խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Պարսկերեն պատրինջ։ Հայտնի է 5, Հայաստանում՝ 1 տեսակ՝

  • պատրինջ դեղատու (լատին․՝ Melissa officinalis

Տարածում

Հանդիպում է Տավուշի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում։ Աճում է չոր, քարքարոտ վայրերում, անտառի բացատներում։

Կենսաբանական նկարագիր

Melissa officinalis

Ցողունը ճյուղավորվող է, քառակող, թավոտ, բարձրությունը՝ մինչև 150 սմ։ Տերևները հակադիր են, խոշոր, ձվաձև, աղեղնաեզր կամ սղոցաեզր, կիտրոնի հոտով։ Ծաղկաբույլը կեղծ օղակներով, փոքրաթիվ ծաղիկներով է, որոնք գտնվում են ցողունների վերին և միջին մասի տերևածոցերում։ Ծաղիկները գեղձային կամ պարզ ու փափուկ մազիկներով են, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը հիմքի մասում նեղացած, հարթ, չորս միասերմ կաղին է։

Քիմիական կազմ

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, աղաղանյութեր, կումարին, ֆենոլկարբոնային թթուներ, ստերոիդներ, կարոտին (A-նախավիտամին), վիտամիններ C, B։

Դասակարգում

 ևս 21 ընտանիք մոտ 210 դաս 
     
 կարգ Շրթնածաղկավորներ  ենթաընտանիք կատվադաղձազգիներ  f1
        
 բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր  ընտանիք խուլեղինջազգիներ  դաս Պատրինջ  
       
 ևս ծակավոր բույսերի 44 կարգ APG համակարգի ևս 7 ենթաընտանիք f2
   

Դասը իր ներսում ընդգրկում է 5 տեսակ.

  • Melissa axillaris (Benth.) Bakh.f.
  • Melissa bicornis Klokov
  • Melissa flava Benth. ex Wall.
  • Melissa officinalis L.
  • Melissa yunnanensis C.Y.Wu & Y.C.Huang

Կիրառում

Պատրաստուկներն օգտագործվում են ուռուցքների, ֆուրունկուլների, մարսողության խանգարումների, սրտի անբավարարության, թունավորումների ժամանակ, որպես համեմունք՝ խմիչքների, լիկյորների, օծանելիքի արտադրության մեջ։ Մեղրատու է։

Գրականություն

  • Путырский И. Н., Прохоров В. Н. Лекарственные растения. Энциклопедия. — Мн.։ Книжный Дом, 2005.
  • Суворов В. В. Ботаника с основами геоботаники. — Л.։ Колос, 1979.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրինջ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրինջ» հոդվածին։