Պարույր Սևակի հուշապատ

Պարույր Սևակի հուշապատ, գտնվում է Երևանի Էրեբունի համայնքում, Էրեբունի թանգարանի հարևանությամբ գործող Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոցի պատի խորշում։ Տեղադրվել է 1978 թվականին։ Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պարույր Սևակի հուշապատ

Պարույր Սևակի հուշարձան
Ընդհանուր տեղեկություններ
ԿարգավիճակՀՀ պետական հուշարձան ID 1.5/14
ՀամայնքԷրեբունի
Գտնվում էԷրեբունի թանգարանի հարևանությամբ, Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոցի պատի խորշում
Բարձրություն2 մետր
Քանդակագործ(ներ)Արա Շիրազ
Ճարտարապետ(ներ)Ջիմ Թորոսյան
Հիմնադրում1978
Նյութբրոնզ, բազալտ
Ներկա վիճակկանգուն


Հեղինակներ

Տվյալներ

Հուշարձանը կառուցված է բրոնզից և բազալտից, բարձրությունը՝ 2 մետր։

Պատմություն

Հուշարձանի աջ և ձախ կողմերում շենքի պատին փորագրված են քառյակներ Պարույր Սևակի բանաստեղծություններից.

...Ա՜խ, իմ հայրենի՛ք...
Ես ոչի՜նչ, ոչի՜նչ քեզ տալ չեմ կարող,
Ինչ էլ տամ՝ կրկին տվածդ եմ տալիս։
Մինչևիսկ չունեմ պարտքի զգացում.
Ես ոտից գլո՜ւխ քո պարտքն եմ որ կամ...
Պ. ՍԵՎԱԿ («Երգ եռաձայն»-ից)

իսկ պատվանդանի ներքևի մասում հետևյալ տողերն են.

«Ճշմարտությունը չի հետազոտվում,
Ճշմարտությունը ճանաչվում է լոկ»

[1]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ