Պա դը Կալե

Պա դը Կալե (ֆրանսերեն՝ Pas-de-Calais), դեպարտամենտ Ֆրանսիայի հյուսիսում։

  • Պա դը Կալե դեպարտամենտի կարգային թիվն է՝ 62։
Պա դը Կալե
Pas-de-Calais
ԴրոշԶինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակԴեպարտեման
Մտնում էՆոր-Պա դը Կալե
ՎարչկենտրոնԱրաս
Ամենաբարձր կետRelais de Bullescamps?
Օրենսդրական մարմինdepartmental council of Pas-de-Calais?
Հիմնական լեզուՖրանսերեն
Բնակչություն (2010)
1 489 209 (7րդ տեղ)
Խտություն20
Տարածք6 671
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էՍոմ և Նոր
Ժամային գոտիCET (UTC+1)
ISO 3166-2 կոդFR-62
Անվանված էՊա դե Կալե
cg62.fr/conseil-general/fonctionnement/index.html

Պատմական տեղեկություններ

Պա դը Կալե դեպարտամենտը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ 1790 թվականի մարտի 4-ին ստեղծված առաջին դեպարտամենտներից մեկն է։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Պա դը Կալե դեպարտամենտը եղել է բազմաթիվ կատաղի մարտերի դաշտ։ Վիմի քաղաքում կա նրանցից մեկի՝ Վիմիի ճակատամարտին նվիրված մեծ հուշահամալիր։ Նաև, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների ափ իջնելու պատրաստվելու մասին հակառակորդին ապատեղեկացնելու համար Պա դը Կալեն եղել է Fortitude գործողության նպատակակետ։

Աշխարհագրական տվյալներ

Պա դը Կալեի ռելիեֆային քարտեզը

Պա դը Կալե դեպարտամենտը գտնվում է երկրի հյուսիսում, սահմանակից է Նոր և Սոմ դեպարտամենտներին, ինչպես նաև նրա ափերը ողողում են Լա Մանշը և Հյուսիսային ծովը։

Բնակչությունը մեկուկես միլիոն է։

Տարածքը 6 671 քառ.կմ է, ունի 894 համայնք։

Տնտեսություն

Տնտեսությունը մեծապես կախում է ունեցել հանքարդյունաբերությունից, մասնավորապես՝ ածխի արդյունահանումից։ Սակայն, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն դարձել է ավելի բազմազան։

Մշակույթ

Չնայած նրան, որ Պա դը Կալեն Ֆրանսիայի ամենաբնակեցված դեպարտամենտներից մեկն է, մինչև 1992 թվականն այնտեղ համալսարան չի եղել։

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պա դը Կալե» հոդվածին։