Պեդրո Մունիոս

Պեդրո Մունիոս (իսպ.՝ Pedro Muñoz), քաղաք և համայնք Իսպանիայում՝ Կաստիլիա-Լա Մանչա ինքնավարության Սյուդադ Ռեալ պրովինցիայի Մանչա Ալտա շրջանում (կամորկայում), Սանկարա գետի ափին։ Զբաղեցնում է 101,3 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 8.684, 2015 թվականի տվյալներով՝ 7.714[3]: Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Սյուդադ Ռեալ քաղաքից հեռավորությունը 113 կիլոմետր է։

Բնակավայր
Պեդրո Մունիոս
իսպ.՝ Pedro Muñoz[1]
ԴրոշԶինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես101,3 կմ²
ԲԾՄ656±1 մետր
Բնակչություն7480 մարդ (2023)[2]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ13620
Ավտոմոբիլային կոդCR
Պաշտոնական կայքpedro-munoz.com
Պեդրո Մունիոս (Իսպանիա)##
Պեդրո Մունիոս (Իսպանիա)

Քաղաքի հովանավորն է համարվում Լոս Անխելեսի սուրբ կույսը։

Պատմություն

Հիմնադրվել է 1284 թվականին ավագ սարկավագ Պեդրո Մունիոսի նախաձեռնությամբ, որպես Լա Մանչայի հարթավայրերը թշնամական հարձակումներից պաշտպանող, ամրացված բնակավայրերից մեկը։ 1410 թվականին մեծ երաշտի պատճառով բնակչությունը լքել է բնակավայրը։ Այն վերստին բնակեցվել է 1525 թվականից։ 19-րդ դարի վերջերից Պեդրո Մունիոսը դարձել է շրջանի տնտեսական կարևոր կենտրոններից մեկը[4] (զարգացել են հատկապես խաղողագործությունն ու խաղողի արդյունաբերական մշակումով զբաղվող ձեռնարկությունները)։

Պեդրո Մունիոսում պահպանվել է պատմա-ճարտարապետական արժեքավոր ժառանգություն՝ Վերածննդի ու բարոկկո ոճերի համադրությամբ կառուցված Սուրբ Պետրոս Առաքյալ եկեղեցու, դաստակերտային շինությունների, մենաստանների տեսքով։ Բնակավայրի մերձակայքում ընկած լճերն ու լճակներն իրենց շրջակայքով հայտարարվել են հատուկ պահպանության գոտի, քանի որ չվող թռչունների այցելավայրեր են։

Պատկերասրահ

Բնակչություն


Ծանոթագրություններ

Գրականություն

  • Pedro Muñoz... Una Historia. Miguel Tirado Zarco. 1984. 84-505-0455-4
  • Una banda, un pueblo y 120 años de historia. Historia de la Banda Municipal de Música. Juan Antonio Rejano. 2000

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Մունիոս» հոդվածին։