Պետեր Պեկարիկ

Պետեր Պեկարիկ (սլովակ.՝ Peter Pekarik, հոկտեմբերի 30, 1986(1986-10-30)[1][2], Ժիլինա, Ժիլինայի շրջան), սլովակ ֆուտբոլիստ, գերմանական «Հերտա» ակումբի և Սլովակիայի ազգային հավաքականի պաշտպան։

Պետեր Պեկարիկ
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՊետեր Պեկարիկ
ՔաղաքացիությունըՍլովակիա Սլովակիա
ՄականունՊեկի (սլովակ.՝ Peky)
Ծննդյան ամսաթիվ1986, հոկտեմբերի 30
ԾննդավայրԺիլինա, Չեխոսլովակիա
Հասակ176 սմ
Քաշ70 կգ
Դիրքպաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԳերմանիաՀերտա
Համար2
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2004-2009

2004-2005

2009-2012

2011-2012

2012-մինչ հիմա

Սլովակիա Ժիլինա Սլովակիա Դուբնիցա

Գերմանիա Վոլֆսբուրգ

Թուրքիա Կայսերիսպոր

Գերմանիա Հերտա

111 (5)27 (0)

55 (0)

27 (0)

10 (0)
Ազգային հավաքական
2006-մինչ հիմաՍլովակիա Սլովակիա44 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

«Վոլֆսբուրգ» ակումբի կազմում Պեկարիկը սկսել է հանդես գալ 2009 թ. հունվարի 21-ից։ Վոլֆսբուրգի հետ պայմանագիր էր կնքվել մինչև 2013 թ. հունիսի 30-ը։ Տրանսֆերի արժեքը կազմել էր 1 միլիոն դոլար։ Մինչև այդ տեղափոխումը Պեկարիկը հանդես էր գալիս Ժիլինայի կազմում։ Պեկարիկը Ժիլինայի սանն է։ Կես տարվա ընթացքում Պեկարիկը հասցրեց խաղալ Վոլֆսբուրգի հիմնական կազմում և դարձավ Գերմանիայի առաջնության չեմպիոն։ Պեկարիկը հանդես էր գալիս 19 համարի մարզաշապիկով։ Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 40-ից ավել հանդիպում։

Նվաճումներ

• Գերմանիայի առաջնության չեմպիոն - 2008/09

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր Պեկարիկ» հոդվածին։