Պետր Բակալով

Պետր Նիկոլով Բակալով (բուլղար․՝ Петър Николов Бакалов, 21 ապրիլի, 1879, Կոտել, Բուլղարիայի իշխանություն - 14 դեկտեմբերի, 1964, Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի երկրաբան և հնէաբան, բուլղարական հնէաբանության հիմնադիրը[1]։

Պետր Բակալով
բուլղար․՝ Петър Бакалов
Ծնվել էապրիլի 21 (մայիսի 3), 1879
Կոտել, Բուլղարիայի իշխանություն
Մահացել էդեկտեմբերի 14, 1964(1964-12-14) (85 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Բուլղարիա
Ազգությունբուլղարացի
Մասնագիտություներկրաբան, հնէաբան
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան
Գործունեության ոլորտերկրաբանություն և հնէաբանություն
Ալմա մատերՍոֆիայի բարձրագույն ուսումնարան
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն և գերմաներեն
Գիտական ղեկավարԳեորգի Զլատարսկի

Կենսագրություն

Պետր Բակալովը ծնվել է 1879 թվականի ապրիլի 21-ին Կոտել քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Կոտելում, 1898 թվականին ավարտել է Վառնայի առաջին արական գիմնազիան, իսկ 1899 թվականին ընդունվել է Սոֆիայի բարձրագույն ուսումնարանի (Սոֆիայի համալսարան) բնական պատմության բաժին։ Հաճախել է Գեորգի Զլատարսկու դասախոսություններին, հավաքել և դասակարգել է տրիասային ու Յուրայի ժամանակաշրջանների օգտակար հանածոներ, որ գտնվել են նրա հայրենի քաղաքի շրջակայքում։ Ուսումնարանն ավարտելուց հետո Պետր Բակալովը բնագիտության է պարապել Իչերա գյուղում, իսկ ավելի ուշ՝ Գաբրովոյում, Վառնայում (առաջին արական գիմնազիա) և Սոֆիայում։ 1903-1905 թվականներին նա բնական պատմություն է ուսումնասիրել Ֆրայբուրգի համալսարանում՝ պրոֆեսոր Շտայմանի մոտ։ Այդ ժամանակ էլ հրատարակվել են նրա առաջին գիտական հոդվածները, որ հիմնված էին նրա հավաքած օգտակար հանածոների շնորհիվ ստացված տվյալների վրա։

1906 թվականին Պետր Բակալովը նշանակվել է ասիստենտ Սոֆիայի համալսարանի երկրաբանության ու հնէաբանության ամբիոնում, իսկ 1915 թվականի հոկտեմբերի 8-ին նաուսանողների համար կարդացել է առաջին դասախոսությունը հնէաբանությունից, որի թեման էր «Կենդանիների մեծ խմբերի բնաջնջումը Երկրի պատմության ընթացքում»։ 1919 թվականին Պետր Բակալովն ստացել է դոցենտի կոչում, իսկ 1922 թվականի ապրիլի 1-ին դարձել է հնէաբանության առաջին բուլղարացի պրոֆեսորը[2]։ 1942-1945 թվականներին Պետր Բակալովը ղեկավարել է երկրաբանության ու հնէաբանության ամբիոնը, իսկ 1945-1950 թվականներին՝ հնէաբանության ամբիոնը[3]։

1925 թվականին Պետր Բակալովը հիմնադրել է Բուլղարիայի երկրաբանական միությունը, որի նախագահն է եղել երկար ժամանակ (1948 թվականին նա դարձել է պատվավոր նախագահ[4][5]

Պետր Բակալովը մահացել է 1964 թվականի դեկտեմբերի 14-ին Սոֆիայում։

Զլատոզար Բոևը Պետր Բակալովի անունով է կոչել պլիոցենյան դարաշրջանի վերջին գոյություն ունեցած բազեներից մեկը (սովորական հողմավար բազե)[6][7]։

Գիտական աշխատություններ

  • Приноси към палеонтологията на България (3 тома,1911-1922)
  • Кратък курс по палеонтология (палеозоология) (1928)
  • Hipparion-ова фауна при с. Калиманци и Кромидово, Св. Врачко (2 тома,1934)
  • Палеонтоложки определител /в съавторство с д-р В.Цанков/ (1939)
  • Кратък курс по исторична геология (1946)
  • Терциерни бозайници /в съавторство с Ив. Николов/ (1962)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետր Բակալով» հոդվածին։