Պերճանուշ Մսրյան

հայ ճարտարապետներ

Պերճանուշ Համբարձումի Մսրյան-Օքսուզյան (օգոստոսի 14, 1914(1914-08-14), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 12, 2009(2009-01-12), Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ճարտարագետ-շինարար։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1943)[1]։ Հայաստանի վաստակավոր շինարար[1]։

Պերճանուշ Մսրյան
Ծնվել էօգոստոսի 14, 1914(1914-08-14)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 12, 2009(2009-01-12) (94 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1938)
ԱնդամությունՀայաստանի ճարտարապետների միություն

Կենսագրություն

Պերճանուշ Մսրյանը ծնվել է 1914 թվականին Ալեքսանդրապոլում։ 1938 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1960-1970 թվականներին եղել է ՀԽՍՀ պետշինի պլանավորման և զարգացման բաժնի պետ, 1970-1980 թվականներին դասավանդել է Ալեքսանդր Թամանյանի անվան շինարարական տեխնիկումում[1]։

Ստեղծագործություններ

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, կառուցվել է ճարտարապետ Պերճանուշ Մսրյանի նախագծով, 1963
  • Ջերմուկ առողջարանային քաղաքի գլխավոր նախագիծ (1945)
  • Երևանի կենտրոնի մանրակրկիտ պլանավորման նախագիծ (1938)
  • Երևանի Նոր Արեշի, Նորքի, Շահումյանի, Հարավարևմտյան և Հարավարևելյան շրջանների մանրակրկիտ պլանավորման նախագիծ։ «Հաղթանակ» և Ա. Պուշկինի անվան զբոսայգիների պլանավորում և կանաչապատում, Հրազդանի շրջանում կիրճի և Պասկևիչի բլրի պլանավորում և կանաչապատում
  • Երևանի կենտրոնում և ծայրամասերում բնակելի թաղամասերի պլանավորում և կանաչապատում
  • Բնակելի տուն Երևանի Չարենցի փողոցում
  • Ավետիք Իսահակյանի տուն թանգարան, առանձնատներ Բաղրամյան պողոտայում
  • Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանի կառավարում
  • Պանսիոնատներ Ջերմուկ առողջավայրում։ Ջերմուկի քաղաքային զբոսայգու բարեկարգում
  • Մասնակցություն «Մեծ Երևան» ընդհանուր ծրագրի մշակմանը (1951)
  • Երևանում Բաղրամյան, Սայաթ Նովա պողոտաների և Չարենցի փողոցի կառուցման նախագիծ

Երկեր

«Այգիների տարածքի կանաչապատում», Երևան, 1950։

Պարգևներ

  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվավոր դիպլոմ (1945)
  • Հայաստանի վաստակավոր շինարար

Ծանոթագրություններ