Պիեռ Անդրե Լատրեյ

Պիեռ Անդրե Լատրեյ (ֆր.՝ Pierre André Latreille. ֆրանսերեն արտասանութամբ՝ ​, նոյեմբերի 29, 1762(1762-11-29)[1][2][3][…], Բրիվ-լա-Գայարդ[4] - փետրվարի 6, 1833(1833-02-06)[1][3][5][…], Փարիզ[4]), ֆրանսիացի կենսաբան, հոդվածոտանիների ուսումնասիրման բնագավառի մասնագետ։ Եղել է Փարիզի բնագիտա-պատմական թանգարանի միջատաբանության պրոֆեսոր, ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Ընտրվել է նաև ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ[9]։ Պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։ Համարվել է իր ժամանակի խոշորագույն միջատաբանը։ 1832 թվականի հունվարի 31-ին հիմնել է Ֆրանսիայի միջատաբանական ընկերությունը (Société entomologique de France), որին նախագահել է մինչև իր մահը։

Պիեռ Անդրե Լատրեյ
ֆր.՝ Pierre-André Latreille
Ծնվել էնոյեմբերի 29, 1762(1762-11-29)[1][2][3][…]
Բրիվ-լա-Գայարդ[4]
Մահացել էփետրվարի 6, 1833(1833-02-06)[1][3][5][…] (70 տարեկան)
Փարիզ[4]
բնական մահով[6]
ԳերեզմանՊեր Լաշեզ[7][8] և Grave of Pierre-André Latreille
Բնակության վայր(եր)Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտությունլեպիդոպտերիստ, միջատաբան, արաքնոլոգ, քաղցկեղաբան, սարկավագ, համալսարանի դասախոս, գրող և կենդանաբան
Հաստատություն(ներ)École nationale vétérinaire d'Alfort?
Գործունեության ոլորտմիջատաբանություն
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերՓարիզի գիտությունների ֆակուլտետ, collège du Cardinal-Lemoine? և Բնական պատմության ազգային թանգարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ՀայրJean-Baptiste Sahuguet d'Amarzit d'Espagnac?[6]
Մայրանհայտ[6]
 Pierre-André Latreille Վիքիպահեստում

Կենսագրություն

Աստվածաբանություն է ուսումնասիրել, 1780 թվականին սարկավագ ձեռնադրվել։ 1793 թվականին բանտ է նետվել, քանի որ չի ենթարկվել 1790 թվականին ընդունված «Հոգևորականության քաղաքացիական սահմանադրության» (ֆր.՝ Constitution civile du clergé) պահանջին, ըստ որի պետք է հավատարմության երդում տար պետությանը[10]։ Դատապարտվել է մահապատժի։ Սահմանված կարգի համաձայն՝ մահապատժից առաջ դատապարտյալները բուժզննում են անցել։ Բանտի բժիշկը զարմանքով նկատել է, որ Լատրեյը կլանված զննում է զնդանի հատակին ընկած մի բզեզ[11] և արտահայտել է իր խորին զարմանքը։ Լատրեյը բացատրել է, որ դա հազվագյուտ միջատ է՝ Necrobia ruficollis[12]: Ապշահար բժիշկը բզեզն ուղարկել է տեղացի բնագետ Ժան Բատիստ Բորի դը Վենսանին (հետագայում՝ ակադմիկոս), ով, ծանոթ լինելով Լատրեյի աշխատանքներին, միջնորդել է, որ նրան և նրա խցակից ընկերոջն ազատեն բանտից[11] (մնացած խցակիցները մեկ ամսվա ընթացում կախաղան են հանվել)[11]։ Երախտագետ Լատրեյը մինչև կյանքի վերջը մնացել է դը Վենսանի նվիրյալ բարեկամը[13]։

Լատրեյի գիտական աշխատանքները մեծապես նպաստել են կենդանական աշխարհի համակարգումը բարեփոխելու գործին, կարևոր դեր են կատարել հատկապես սարդակերպերի, հոդվածոտանիների, կռճիկավոր ձկների, խեցգետնակերպերի ուսումնասիրման և դասդասման բնագավառում։ Յոհան Քրիստիան Ֆաբրիցուսը նրան բնորոշել է որպես entomologorum nostri aevi Princeps («մեր ժամանակի մեծագույն միջատաբանի»), իսկ Ժան Վիկտոր Օդուենը նրան անվանել է Entomologiae Princeps («միջատաբանության իշխան»)[10]։

Հիշատակ

Պիեռ Անդրե Լատրեյի՝ Պեր Լաշեզ գերեզմանատանը գտնվող շիրմին Միջատաբանական ընկերության հանգանակած գումարով կանգնեցվել է նրա հուշարձանը[14]։

Լատրեյի կյանքի ու գործի ուսումնասիրությանը բազմաթիվ գրքեր են նվիրվել։ 1798-1850 թթ. միջակայքում նրա պատվին անվանվել է 163 միջատատեսակ[10]։ Լատրեյի պատվին անվանված տաքսոնների մեջ ներառված են նաև հետևյալները[15].

  • Lumbrineris latreilli Audouin & H. Milne-Edwards, 1833
  • Cecrops latreillii Leach, 1816
  • Apseudes latreillii (H. Milne-Edwards, 1828)
  • Orbinia latreillii (Audouin & H. Milne-Edwards, 1833)
  • Latreillia Roux, 1830
  • Cilicaea latreillei Leach, 1818
  • Bittium latreillii (Payraudeau, 1826)
  • Macrophthalmus latreillei (Desmarest, 1822)
  • Eurypodius latreillei Guérin, 1828
  • Sphex latreillei Lepeletier de Saint Fargeau, 1831

Կարևորագույն աշխատություններ

  • «Essai sur l’histoire des fourmis» (Брив, 1798);
  • «Histoire naturelle des salamandres» (1800);
  • «Hist. nat. des singes» (2 т., 1801);
  • «Hist. nat. des reptiles» (вместе с Соннини, 1802; новое изд. 1826);
  • «Hist. nat. des crustacé es et insectes» (14 т., 1802-5);
  • «Genera crustaceorum et insectorum» (4 т., 1806-9);
  • «Considerations sur l’ordre naturel des animaux etc.» (1810);
  • «Mémoires sur divers sujets de l’histoire naturelle des insectes, de géographie ancienne et de chronologie» (1819);
  • «Familles naturelles du règne animal» (1825);
  • «Cours d’entomologie» (1831).

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Անդրե Լատրեյ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Անդրե Լատրեյ» հոդվածին։