Պյոտր Տրոխովսկի

գերմանացի ֆուտբոլիստ

Պյոտր Արթուր Տրոխովսկի (գերմ.` Piotr Trochowski, մարտի 22, 1984, Տչև, Լեհաստան), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Պյոտր Տրոխովսկի
գերմ.` Piotr Trochowski
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՊյոտր Արթուր Տրոխովսկի
Ազգությունըգերմանացի
ՔաղաքացիությունըԳերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվմարտի 22, 1984(1984-03-22)[1][2][3] (40 տարեկան)
ԾննդավայրՏչև, Լեհաստան
Հասակ169 սմ
Քաշ70 կգ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱվարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1999-2002Գերմանիա Բավարիա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2003-2005Գերմանիա Բավարիա13 (1)
2005-2011Գերմանիա Համբուրգ180 (20)
2011-2015Իսպանիա Սևիլյա59 (3)
2015-2016Գերմանիա Աուգսբուրգ6 (0)
Ազգային հավաքական
2006-2010Գերմանիա Գերմանիա35 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 19, 2016:

Կարիերայի սկզբում հանդես է եկել «Բավսրիայի» կազմում, հետագայում 6.5 մրցաշրջան անցկացրել է «Համբուրգի» կազմում։ 2011 թվականին տեղափոխվել է իսպանական «Սևիլյա», որի հետ իր պայմանագիրը խզել է 2014 թվականի սեպտեմբերին։ 2015 թվականին մեկ տարի ժամկետով միացել է «Աուգսբուրգին։

Գերմանիայի հավաքականում հանդես գալու տարիներին Պյոտրը մասնակցել է 35 հանդիպման։ Հավաքականի կազմում նա մասնակցել է Եվրո 2008-ին և ԱԱ 2010-ին։

Ակումբային կարիերա

Վաղ տարիներ

1999 թվականին Պյոտր Տրոխովսկին միացել է «Բավարիայի» երիտասարդական թիմին։ Թիմի հիմնական կազմում հանդես է եկել 2003-2005 թվականների ընթացքում։ Գերմանական թիմի կազմում Պյոտրը մասնակցել է 13 հանդիպման[4]։

«Համբուրգ»

2005 թվականի հունվարին Տրոխովսկին տեղափոխվել է «Համբուրգ»։ Թիմի գլխավոր մազրզիչ Թոմաս Դոլը հնարավորություն տվեց ֆուտբոլիստին, իսկ գերմանացի ֆուտբոլիստը օգտագործեց իր հնարավորությունը։ Երկու մրցաշրջանների ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել թիմի մեկնարկային կազմում և դարձել է 5 գոլի հեղինակ։

Իր առաջին մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը օգնել է թիմին նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

«Սևիլյա»

2011 թվականի ապրիլի 5-ին Պյոտրի գործակալ Ռոման Գրիլը հայտնեց, որ իր գործակալը պատրաստվում է տեղափոխվել «Սևիլյա»[5]։

Իր առաջին մրցաշրջանում նա Լա Լիգայի շրջանակներում մասնակցել է 35 հանդիպման և դարձել է 1 գոլի որ 2 գոլային փոխանցման հեղինակ։ Մրցաշրջանի արդյունքով թիմը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։

2014 թվականի սեպտեմբերին հայտարարվեց այն մասին, որ «Սևիլյան» և Տրոխովսկին համաձայնության չեն եկել և խզել են պայմանագիրը[6][7]։

«Աուգսբուրգ»

2015 թվականի հուլիսի 16-ին Պյոտր Տրոխովսկին 1 տարվա պայմանագիր է կնքել Բունդեսլիգայում հանդես եկող «Աուգսբուրգի» հետ[8]։ Մրցաշրջանի ավարտից հետո Տրոխովսկին հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Միջազգային կարիերա

Գերմանիայի ազգային հավաքականի կազմում Պյոտրը իր դեբյուտը նշել է 2006 թվականի հոկտեմբերի 7-ին` Վրաստանի հավաքականի դեմ կայացած խաղում[9]։ Նա սկսել է հանդիպումը մեկնարկային կազմում և 14-րդ րոպեին փոխարինել է Տորստեն Ֆրինգսին։

Իր առաջին միջազգային գոլը գերմանացի ֆուտբոլիստը խփել է 2008 թվականի հոկտեմբերի 15-ին` Ուելսի հավաքականի դեմ խաղում[10]։

Ձեռքբերումներ

Ակումբային

  • Գերմանիայի չեմպիոն - 2003
  • Գերմանիայի գավաթակիր - 2003
  • Գերմանիայի լիգայի գավաթակիր - 2004
  • ՈՒԵՖԱ Ինտերտոտոյի գավաթակիր - 2005, 2007
  • ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի գավաթակիր - 2014

Միջազգային

  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 2010

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Տրոխովսկի» հոդվածին։