Պորտուգալիայի յոթ հրաշալիքներ

Պորտուգալիայի յոթ հրաշալիքներ (պորտ.՝ Sete Maravilhas de Portugal), Պորտուգալիայի մշակութային օբյեկտների ցանկ, որ կազմվել է 2007 թվականին մրցույթի արդյունքում, որ հայտարարվել էր Պորտուգալիայի մշակույթի նախարարության կողմից և անցկացվել է Y&R Brands S.A. և Realizar S.A. կազմակերպությունների կողմից։

Ի սկզբանե մրցույթին ներկայացվել են Պորտուգալիայի 793 ազգային հուշարձաններ։ Առաջին փուլում փորձագետների խումբն ընտրեց դրանցից 77-ը։ Այնուհետև ընտրվեցին 21 ֆինալիստներ չորս տարբեր կատեգորիաներով։

2006 թվականի դեկտեմբերի 7-ին սկսվեցին ընտրությունները, որոնք շարունակվեցին վեց ամիս։ Բնակչությունը կարող էր քվեարկել համացանցով, հեռախոսով և սմս հաղորդագրություններով։ 2007 թվականի հուլիսի 7-ին Լիսաբոնի Դա Լուժ համալիրում հայտարարվեցին քվեարկության արդյունքները «Աշխարհի յոթ նոր հրաշալիքներ» նախագծի արդյունքների հետ միաժամանակ։

Պորտուգալիայի յոթ հրաշալիքներ

ՀամարԱնվանումՏեղագրությունԼուսանկար
1Գիմարայնշի պալատ, X-XIII դարերԳիմարայնշ, Բրագա
2Օբիդուշի պալատ, 1195Օբիդուշ, Լեյրիա
3Բատալիայի վանք, 1385Բատալիա, Լեյրիա
4Ալկոբասա վանք, 1153Ալկոբասա, Լեյրիա
5Ժերոնիմուշ, 1502Սանտա Մարիա դե Բելեն, Лиссабон
6Պենայի պալատ, 1838Սինտրա
7Տորրի դի Բելենի աշտարակ, 1521Սանտա Մարիա դե Բելեն, Լիսաբոն

Արտաքին հղումներ