Ջեյսոն Ուինսթոն Ջորջ

Ջեյսոն Ուինսթոն Ջորջ (անգլ.՝ Jason Winston George, փետրվարի 9, 1972(1972-02-09), Վիրջինիա Բիչ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսային դերասան և նախկին ֆոտոմոդել։ Նա իր կարիերան սկսել Է NBC-ի «Սանսեթ Բիչի սերը և գաղտնիքները» ցերեկային սերիալում խաղացած դերով, նախքան 2000 թվականին պրայմ թայմում առաջնաելույթ ունենալը, խաղացել է «Տիտանները» կարճամետրաժ սերիալում։Ջորջը մեծ ճանաչում է ձեռք բերել UPN-ի «Իվ» սիթքոմում խաղացած դերերի և ABC«Գրեյի անատոմիա» բժշկական դրամայի շնորհիվ։

Ջեյսոն Ուինսթոն Ջորջ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9, 1972(1972-02-09) (52 տարեկան)
ԾննդավայրՎիրջինիա Բիչ, Վիրջինիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՎիրջինիայի համալսարան (1994) և Kempsville High School?
Մասնագիտությունդերասան, մոդել, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
 Jason George Վիքիպահեստում

Կյանք և կարիերա

Ջորջը ծնվել է Վիրջինիա Բիչում և 1994 թվականին ավարտել է Վիրջինիայի համալսարանը, իսկ երկու տարի անց Թեմփլի համալսարանը, որտեղ ստացել է դերասանական կրթություն[1]։ 1996 թվականին նա Ահարոն Սփելինգի «Սանսեթ Բիչի սերը և գաղտնիքները» ցերեկային սերիալում խաղացել է Մայքլ Բորնի դերը, որտեղ նկարահանվել է ընդհուպ մինչև ավարտը՝ 1999 թվականի վերջը։ 1999 թվականին նա առաջադրվել է «Էմմի» ցերեկային մրցանակի՝ սերիալում խաղացած դերի համար[1][2]։

Ջորջը հայտնվել է ավելի քան քառասուն հեռուստատեսային շոուներում՝ սկսած 1990-ականների վերջից։ Նա նկարահանվել է «Ուշադրության կենտրոնում» և «Իվ» սիթքոմներում, ինչպես նաև կանոնավոր դերեր է ունեցել «Տիտաններ», «Ինչ վերաբերում է Բրայանին» և «Էլայ Սթոուն» կարճամետրաժ սերիալներում։

2009 թվականին Շոնդա Ռայմսը ABC-ի համար նրան ներառել է իր «Արկղի մեջ» պիլոտային սերիայում, որի անհաջողությունից հետո Ջորջը երկրորդական դեր է ստացել Ռայմսի «Գրեյի անատոմիա» սերիալում։ Բացի այդ, 2011 թվականին Ռայմսը նրան վերցրել է իր «Առանց կոորդինատների» սերիալում, որը փակվել է մեկ եթերաշրջանից հետո[3]։ 2013 թվականին նա նկարահանվել Է ABC-ի «Սիրուհիները» սերիալում, իսկ հետո միացել է Lifetime հեռուստաալիքի «Իսթ Էնդի կախարդները» սերիալին[4]։ 2015 թվականին հինգ տարի կանոնավոր կարգավիճակում մնալուց հետո Ջորջը բարձրացվել է մինչև «Գրեյի անատոմիա» սերիալի հիմնական կազմ[5]։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
1997-1999սՍանսեթ Բիչի սերը և գաղտնիքներըSunset BeachՄայքլ Բորն
1998ֆԱնկումFallenքոլեջի ուսանող
1998-1999սՄոյշաMoeshaՉենինգ Լոուրենս
2000սԱյլմոլորակայինների քաղաքRoswellգործակալ Մեթսոն
2000սԱրլիսսArli$$Չարլի Վերգոտտի
2000սԸնկերուհիներըGirlfriendsՉարլզ
2000-2001սՏիտաններըTitansՍքոթ Լիթլթոն
2001սԸնկերներFriendsհրշեջ
2001-2002սՈւշադրության կենտրոնումOff CentreՆաթան «Ստատուս քվո»
2002ֆՎերելքThe ClimbԴերիկ Ուիլյամս
2002ֆԿանգնեցնելով ժամանակըClockstoppersՌիչարդ
2002սԵրեմիաJeremiahՔուեիմ
2002ֆՎարսահարդարումBarbershopՔևին
2002-2003սԿես-կեսHalf & HalfՄայլս
2003սԷբիAbbyԹեդ
2003սԼրտեսներըShe SpiesՍեմմի Օգաստ
2003սԲումթաունBoomtownԹոմաս Փելթրոու
2003սՊլատինPlatinumՋեքսիկոն
2003-2006սԻվEveՋեյ Թի Հանթեր
2005ֆԿախարդուհինBewitchedԻ Անկոր
2005սԱռանց հետքիWithout a TraceԱդիսա Տենո
2005Հաճելի վիբրացիաGood VibrationsԿարլ
2005-2006սԱստղային դարպասներ։ ԱԳ-1Stargate SG-1Ջոլան
2006ֆԻ՞նչ եք արելYou Did What?Բեն
2006-2007սԻնչ վերաբերում է ԲրայանինWhat About BrianԲեննի
2007սՇնաձկներSharkՌեյ Հարկին
2007սԲժիշկ ՀաուսHouse, M.D.Բրոք Հոյթ
2007ֆԱրկղիկըThe BoxՔերբի Ֆերգյուսոն
2007ֆԱյս խաղում կարող են խաղալ երեքըThree Can Play That GameԲայրոն Թոմփսոն
2007-2008սՇտապ օգնությունERԻթան Մակիներ
2008ֆՄրցավազքRaceԼյուք Հարիսոն
2008ֆՋախջախված պատուհաններBroken WindowsՈւոլթ
2008-2009սԷլի ՍթոունEli StoneՔիթ Բենեթ
2009սC. S. I.: Մայամիի հանցագործության վայրըCSI: MiamiՍթիվ Բաուերսթ
2009հֆԱրկղի մեջInside the BoxՔայլ Չիսոլմ
2009-2010սԻսթվիկEastwickՄաքս Բրոդի
2010-2020սԳրեյի անատոմիաGrey’s AnatomyԲեն Ուորեն
2011սԱռանց կոորդինատներիOff The Mapբժիշկ Օթիս Քոուլ
2011սԿասլCastleՉարլզ Քելվին
2011սՀուսահատ տնտեսուհիներըDesperate HousewivesԷդգար
2011սԴեմքով դեպի պատըAgainst the WallԿառլոս Ֆլորես
2011սԽուզարկու ոտիկանըThe CloserՄարվին Էվանս
2012ֆՄեծ պահանջարկ ունեցող տղամարդըPlaying for KeepsՉիպ Ջոնսթոն
2013սԻսթ Էնդի կախարդներըWitches of East Endդետեկտիվ Ադամ Նոուբլ
2013-2016սՍիրուհիներMistressesԴոմինիկ Թեյլոր
2015հֆԱմուսնացեք ամեն գնովWith This RingՇոն
2015սC.S.I.: ԿիբերտարածությունCSI: CyberՔոլին Վինկեր
2017սԼորաLauraՀերի/բժիշկ Բերնարդ
2017ֆԱռևանգումKidnapԴևիդ
2018ֆՆերխուժումBreaking InՋասթին Ռասել
2018ֆԱնբաժանելիIndivisibleՄայքլ Լյուիս
2018-2020սՀրշեջ մաս 19Station 19Բեն Ուորեն

Ծանոթագրություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյսոն Ուինսթոն Ջորջ» հոդվածին։