Հաուս (հեռուստասերիալ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաուս (այլ կիրառումներ)

«Հաուս» (անգլ.՝ House, M. D.), ամերիկյան հեռուստասերիալ բժիշկ Գրեգորի Հաուսի (անգլ.՝ Gregory House) և իր թիմի մասին։ Ժանրով իրենից ներկայացնում է բժշկական դրամա, սակայն սյուժեի մեջ առկա են դետեկտիվի տարրեր։ Հեռուստասերիալն արժանացել է համաշխարհային ճանաչման[3][4]։

Հաուս
անգլ.՝ Doctor House
Изображение логотипа
Ժանրբժշկական դրամա
Թեմաախտանուն
ՍտեղծողԴեյվիդ Շոր
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Մեդակ[1], Բրայան Սինգեր[1], Ջեյս Ալեքսանդր[1], Պիտեր Օ'Ֆալկոն[1], Նյուտոն Թոմաս Սիգել[1], Գրեգ Յայթանս[1], Բրայան Սպայսեր[1], Գայ Ֆերլանդ[1], Դեն Ատլաս[1], Նելսոն Մակկորմիկ[1], Քիթ Գորդոն[1], Դենիել Սաքհայմ[1], Թիմ Հանթեր[1], Ֆրեդ Գերբեր[1], Դերան Սարաֆյան[1], Փերիս Բարքլի[1], Ֆրեդերիկ Քինգ Քելլեր[1], Ֆելիքս Էնրիկես Ալկալա[1], Դեյվիդ Սեմել[1], Ջեյմս Հեյման[1], Լորա Իննես[1], Խուան Խոսե Կամպանելյա[1], Մեթ Շեքման[1], Էլոդի Քին[1], Փոլ Մաքքրեյն[1], Լեսլի Լինկա Գլաթեր[1], Հյու Լորի[1], Ռ․ Լի Էրմեյ[1], Դեյվիդ Շոր[1], Նիք Գոմես[1], Սենֆորդ Բուքսթեյվեր[1], Միգել Սապոչնիկ[1], Փիթեր Ուելլեր[1], Բիլ Ջոնսոն[1], Թիմ Սաութհեմ[1] և Քոլին Բաքսի[1]
Գլխավոր
դերերում
Տես՝ առաջին պլանի դերերն ու դերակատարները
ՊրոդյուսերՓոլ Ատանասիո
Գործադիր պրոդյուսերՓոլ Ատանասիո, Բրայան Սինգեր և Գրեգ Յայթանս
ՍցենարիստԳարեթ Լերներ[1], Սարա Հես[1], Մայքել Ռ․ Փերրի[1] և Ջոն Մանկևիչ[1]
Պատմվածքի վայրՆյու Ջերսի
Եթերաշրջանների քանակ8
Սերիաների քանակ177
Էկրաններին էնոյեմբերի 16, 2004[2]-ից մայիսի 21, 2012
ՀեռուստաալիքFox Broadcasting Company
ԸնկերությունUniversal Television
ԴիստրիբյուտորNBCUniversal Syndication Studios և Նեթֆլիքս
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

Առաջին սերիան էկրան է բարձրացել 2004 թվականի նոյեմբերի 16-ին «FOX» հեռուստաալիքով։ Վերջին՝ ութերորդ սեզոնի պրեմիերան կայացաել է 2011 թվականի հոկտեմբերի 3-ին։ Հեռուստասերիալը թարգմանվել է տարբեր լեզուներով և եթեր է դուրս եկել տարբեր երկրներում։2012 թվականի փետրվարի 8-ին հայտարարվեց, որ ութերորդը կլինի հեռուստասերիալի եզրափակիչ սեզոնը[5]։

2012 թվականի մայիսի 21-ին «FOX» հեռուստաալիք դուրս եկավ հեռուստասերիալի վերջին` 177-րդ սերիան։ 2013 թվականի տվյալների համաձայն, հեռուստասերիալը դիտել են ավելի քան 80 միլիոն հեռուստադիտող և այն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում[6]։

Ընդհանուր տեղեկություն

Հեռուստասերիալի լոգոտիպը

Բժիշկ Հաուսը (Հյու Լորի), հիանալի ախտորոշող է երկու գծով. լյարդի հիվանդության (նեֆրոլոգիա) և ինֆեկցիոն հիվանդությունների, սակայն բնավորության որոշ գծերի պատճառով նա իր գործընկերների և հիվանդների սիրելին չէ. նա ցինիկ է, կտրուկ, փակ և հակված է ոչ ոքի չլսելուն։ Հաուսի մասին ամենալավ խոսքերը բժիշկ Ֆորմանի խոսքերն են. «Նա չի խախտում կանոնները, նա դրանք արհամարհում է»։ Իսկ Հաուսի սիրելի խոսքն է. «Բոլորը ստում են»։ Հենց սա էլ նրան օգնում է կողմնորոշվել և լուծումներ գտնել ամենադժվար իրավիճակներում և փրկել ևս մեկ հիվանդի կյանք։ Ինչ որ ժամանակ Հաուսն ինֆարկտ է ունեցել, որից նրա աջ ազդրը անընդհատ ցավերի մեջ է։ Հաուսը օգտագործում է վիկադին կոչվող դեղը, որը ցավը մեղմացնում է։ Փաստացի Հաուսը թմրամոլ է։ Նա դեղահաբեր ընդունում է իր հիվանդների մոտ և մեծ քանակով։ Հաճախ իր անտակտությունն ու տհաճ բնավորությունը մեկնաբանում է ցավով։ Նա թմրամոլ է, ով չի ցանկանում բուժվել. ամբողջ հեռուստասերիալի ընթացքում նրա ընկերները փորձում են նրան համոզել` ընդունելու բուժումը, սակայն Հաուսը հրաժարվում է։ Հաուսի օգնականները երիտասարդ և խոստումնալից բժիշկներ են. իմունոլոգ Էլիսոն Քեմերոն (Ջենիֆեր Մորիսոն), նյարդաբան Էրիկ Ֆորման (Օմար Էփս) և վիրաբույժ ու ռեանիմատոլոգ Ռոբերտ Չեյս (Ջեսսի Սպենսեր)։ Չորրորդ սեզոնում հայտվնում են նոր օգնականներ. բժշկուհի Ռեմի Հադլին` 13-րդ մականունով (անգլ.՝ Olivia Wild-Օլիվիա Ուայլդ), երիտասարդ բժիշկ Լորենս Քաթները (անգլ.՝ Kal Penn) և վիրաբույժ Քրիս Թաուբ (անգլ.՝ Peter S. Jacobson-Փիթեր Ջեյկոբսոն)։ 5-րդ սեզոնում անհայտ պատճառներով Լորենս Քաթները ինքնասպան է լինում (Քել Փենին աշխատանք էին առաջարկել Բարաք Օբամայի նախագահական վարչակազմում և նա որոշում է հեռանալ հեռուստասերիալից)[7][8]։

Հյու Լորին, սերիալի պրոդյուսեր Քեթի Յակոբսը և գաղափարի հեղինակ Դեվիդ Շորը

5-րդ սեզոնի վերջում Հաուսը հայտնվում է հոգեբուժարանում. վիկադինի չարաշահումից նրա մոտ առաջանում են զգայապատրանքներ, որը ազդում է նրա վարքի վրա։ Վեցերորդ սեզոնում թիմում կատարվում են փոփոխություններ։ Ժամանակավոր գլխավոր ախտորոշող է նշանակվում Էրիկ Ֆորմանը։ Հեռանում է Քրիս Թաուբը և 13-րդը, վերադառնում է Ռոբերտ Չեյսը և կարճ ժամանակով Էլիսոն Քեմերոնը։ Վերադառնում է բուժված Հաուսը, վերադառնում է Քրիս Թաուբը և 13-րդը, ով 7-րդսեզոնում կրկին հեռանում է, իսկ նրա փոխարեն վերադառոնւմ է երրորդ կուրսի տաղանդավոր ուսանողուհի (բժիշկ-սովորող) Մարթա Մ. Մասթերսը (Էմբեր Թեմբլին), ով իր սեփական կարծիքն ունի Հաուսի մեթոդների մասին։ 7-րդ սեզոնի 19-րդ սերիայում նա հեռանում է` պրակտիկան ավարտելու և Հաուսի մոտ աշխատել չցանկանալու պատճառով, իսկ նրա փոխարեն վերադառնում է 13-րդը։ Նրա մյուս մտերիմներն են լավագույն ընկեր, բժիշկ Ջեյմս Ուիլսոնը (Ռոբերտ Շոն Լեոնարդ), ով ուռուցքաբան է և բժիշկ Լիզա Քադին (Լիզա Էդելշտեյն), ով էնդակրինոլոգ է և հիվանդանոցի գլխավոր բժիշկն ու տնօրենը։ Այն պատճառով, որ Լիզա Էդելշտեյնը չէր ցանկանում խաղած 8-րդ սեզոնում նրա փոխարեն տնօրեն դառնում է Ֆորմանը, ում դերակատարն է Օմար Էփսը։

Պարունակություն

Սերիաների կառուցվածը հիմնականում Բժիշկ Հաուսի և իր թիմի աշխատանքային գործունեության մասին է։ Սերիաների մեծ մասը սկսվում են հորինված Փրինսթոն-Փլեյնսբորո (անգլ.՝ Princeton-Plainsboro)` Փրինսթոն քաղաքում, Նյու Ջերսի նահանգում, հիվանդանոցից դուրս։ Սերիայի սկզբում, որպես կանոն, ցույց են տրվում իրադարձությունները, որոնց հետևանքով հիվանդի մոտ սկսվում է հիվանդությունը։ Տվյալ սերիայի ընթացքում բժիշկները փորձում են գտնել հիվանդությունը։ Թիմը փորձում է որոշել ախտորոշումը, որի ընթացքոը գլխավորում է Հաուսը։Որպես կանոն, տրվում են երեք հիվանդությունների անուններ, որոնք կարող էին առաջացնել տվյալ ախտանիշները, սակայն դրանք սովորաբար ճիշտ չեն լինում։ Հաուսը սկսում է բուժում ինչ-որ հիվանդության դեմ, որը կամ պետք է ավելի վատացնի հիվանդի վիճակը, կամ էլ բուժի նրան։ Սրա հետևանքով հիվանդի հարազատները և ընկերները սկսում են չվստահել բժիշկ Հաուսին, իսկ երբ վերջում արդեն տրված է լինում ճիշտ ախտորոշումը հարազտները բուժմանը դժվար են համաձայնվում։ Հաճախ պարզվում է, որ հիվանդության ախտորոշումը դժվար է տրվել, որովհետև հիվանդը կամ էլ նրա հարազատները թաքցրել են հանգամանքները (օրինակ թմրանյութերի կամ ալկոհոլի օգտագործման, աշխատանքի և այլնի մասին)։ Սրա հետ կապված Հաուսը հաճախ ասում է, որ բոլորը ստում են (անգլ.՝ everybody lies): Հաճախ Հաուսը ասում է. «Հիվանդը հիմար է», որը ասոցացվում է հիվանդի ինքնաբուժմամբ զբաղվելու ցանկության հետ։ Հիմնականում Հաուսի թիմից երկու հոգի, հազվադեպ նաև ինքը` Հաուսը, անօրինական կերպով մտնում են հիվանդի տուն և խուզարկում` վերցնելով հիվանդի մասին ավելի շատ տեղեկություն։ Հաուսի պարտականությունները հիվանդանոցում տարբեր հիվանդների հետ աշխատելն է, ինչը նրան դուր չի գալիս։ Նրանց հիվանդությունները Հաուսը ախտորոշում է վայրկեանապես, ինչը զարմացնում է հիվանդներին։ Հաուսը նրանց հետ խոսում է իր իրոնիայով, ցինիզմով, որից հետո հիվանդները բողոքում են։ Հաճախ Հաուսը իր հիմնական հիվանդի վերջնական և ճշգրիտ ախտորոշումը տալիս է հիվանդանոցի հաճախորդների վարքի, բառերի, բնավորության գծերի հետևանքով։ Այս դեպքերում Հաուսը կարող է ուղղակի ընդհատել այդ հինվանդների ընդունումը։ Բացի այդ հետաքրքիր հիվանդություններից, սերիալում նկարագրվում է նաև Հաուսի և իր ընկերների ու գործընկերների միջև հարաբերությունները։

Առաջին պլանի դերերն ու դերակատարները

Սերիաների ցանկ

Էկրան են բարձրացել 177 սերիաներ (8 լրիվ սեզոններով)։ 8-րդ սեզոնի պրեմիերան կայացել է 2011 թվականի հոկտեմբերի 3-ին[9]։ 8-րդ սեզոնը պաշտոնապես հայտարարվել է եզրափակիչ, վերջին սեզոն։

ՍեզոնՔանակ
սերիաների
Պրեմիերա
առաջին սերիայի
Պրեմիերա
վերջին սերիայի
DVD-ի թողարկումըՎարկանիշը ԱՄՆ-ում[10]
Շրջան 1Շրջան 2Շրջան 4Շրջան 5
12216 նոյեմբերի 200424 մայիսի 200530 օգոստոսի 200527 փետրվարի 200528 նոյեմբերի 20057 ապրիլի 200913,3 միլիոն հեռուստադիտող
(24-րդ տեղ)[11]
22413 սեպտեմբերի 200523 մայիսի 200622 օգոստոսի 200623 հոկտեմբերի 200623 հոկտեմբերի 200625 օգոստոսի 200917,3 միլիոն հեռուստադիտող
(10-րդ տեղ)[12]
3245 սեպտեմբերի 200629 մայիսի 200721 օգոստոսի 200719 նոյեմբերի 200719 սեպտեմբերի 200729 սեպտեմբերի 200919,4 միլիոն հեռուստադիտող
(7-րդ տեղ)[13]
41625 սեպտեմբերի 200719 մայիսի 200819 օգոստոսի 200827 հոկտեմբերի 200820 օգոստոսի 200813 հուլիսի 201017,6 միլիոն հեռուստադիտող
(7-րդ տեղ)[14]
52416 սեպտեմբերի 200811 մայիսի 200925 օգոստոսի 20099 նոյեմբերի 200930 սեպտեմբերի 200927 հուլիսի 201013,45 միլիոն հեռուստադիտող
(16-րդ տեղ)[15]
62221 սեպտեմբերի 2009[16]17 մայիսի 201031 օգոստոսի 201027 սեպտեմբերի 201019 օգոստոսի 201026 ապրիլի 201112,67 միլիոն հեռուստադիտող
(21-րդ տեղ)
72320 սեպտեմբերի 2010[17]23 մայիսի 201130 օգոստոսի 2011[18]26 սեպտեմբերի 2011[19]30 օգոստոսի 2011[20]TBA10,3 միլիոն հեռուստադիտող
(42-րդ տեղ)[21]
8223 հոկտեմբերի 2011[22]21 մայիսի 2012TBATBATBATBA8,69 միլիոն հեռուստադիտող
(58-րդ տեղ)[23]

Սաունդթրեք

House, M.D. Original Television Soundtrack
Պատկեր:House OST 2007.jpg
Թողարկված2007 թվականի սեպտեմբերի 18
ԺանրՏարբեր ժանրեր
Տևողություն54:08
Լեզուանգլերեն
ԼեյբլNettwerk Records
ՊրոդյուսերՓոլ Ատանասիո

Օրիգինալ երաժշտության դերում է «Teardrop» ստեղծագործությունը Massive Attack-ի կատարմամբ։ Սերիաների վերջում հնչում է միայն գործիքային մասը և վերջը։ 4-րդ սեզոնի եզրափակիչ սերիայում կարող ենք լսել երգի բառերը Հոսե Գոնսալեսայի կատարամամբ։ Եզրափակիչ վերջաբանների համար ձայնագրված է գործիքային ստեղծագործություններ` Յոնա Էրլիհայի, Ջեյսոն Դերլատկի և Լի Ռոբերտսի կատարմամբ։ 2-րդ սեզոնից սկսված հնչում է այս ստեղծագործության այլընտրանքային տարբերակը, որի հեղինակներն են Յոն Էրլիխը և Լի Ռոբերտսը։«House M.D. Original Television Soundtrack» հրատարակությունը Nettwerk Records ձայնագրման ստուդիայի հետ 2007 թվականի սեպտեմբերի 18-ին ձայնագրեցին մի շարք երգերի ամբողջական տարբերակները, որոնք նախկինում արդեն հնչել էին նախագծի ժամանակ։ Դրա մեջ մտնում էին նաև «Beautiful» երգը Էլվիս Կոստելոյի կատարմամբ և «Dear God» երգը Սարա Մակլահլանի կատարմամբ, որոնք ձայնագրված էին հատուկ հեռուստասերիալի համար։Ինչպես նաև ալբոմի մեջ ներառվել են «You Can’t Always Get What You Want» երգը` Band from TV-ի կատարմամբ և այլ կատարումներ։ Հեռուստասերիալում հնչում է հենց Rolling Stones-ի կատարմամբ երգերը։

Ստեղծագործությունների ցանկը
# ԱնվանումՀեղինակ(ներ)Օրիգինալ Տևողություն
1. «Teardrop» (Միայն ԱՄՆ-ում)Massive AttackՌոբերտ Դել Նայա, Մարշալ Գրանտ, Էնդրյու Վաուլզ, Էլիզաբեթ Ֆրեյզեր 5:31
2. «See The World»  Gomez  4:04
3. «Walter Reed»  Մայքլ Փեն  3:41
4. «Beautiful»  Էլվիս ԿոստելոԼինդա Փերի 3:51
5. «Dear God»  Սարա ՄակլախլանԷնդի Փարթրիջ 3:55
6. «Feelin’ Alright»  Ջո ՔոքերԴեյվ Մեսոն 4:14
7. «Waiting On An Angel»  Բեն Հարբեր  3:55
8. «Got To Be More Careful»  Jon Cleary & The Absolute Monster Gentlemen  6:42
9. «God, Please Let Me Go Back»  Josh Rouse Real  4:21
10. «Are You Alright?»  Լյուսինդա Ուիլյամս  5:21
11. «Good Man»  Ջոշ Ռիտեր  4:09
12. «You Can’t Always Get What You Want»  Band From TVRolling Stones 4:24
13. «Teardrop» (За пределами США.)Scott Donaldson and Richard Nolan  5:27
14. «Down To The River»  The Cadillac Black  4:06

Հեռուստասերիալը տարբեր երկրներում

ԱՄՆ

Առաջին սերիան թողարկվել է 2004 թվականի նոյեմբերի 16-ին «FOX» հեռուստաընկերությունում։

ԱՊՀ երկրներ

Մրցանակներ և նոմինացիաներ

Մրցանակներ

Էմմի

  • 2005 - դրամա ժանրի սերիալի լավագույն սցենար (Դեվիդ Շոր)
  • 2008 - դրամայի լավագույն ռեժիսուրա (Գրեգ Յաթանես)

Ոսկե գլոբուս

  • 2006 - դրամա ժանրի սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2007- դրամա ժանրի սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)

Satellite Awards

  • 2005 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2005 - դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2005 - սերիալում կամ հեռուստաֆիլմում երկրորդ դերի լավագույն դերասանուհի (Լիզա Էդելշտեյնը բժշկուհի Կադիի դերում)
  • 2006 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2006- դրամա սերիալի լավագույն դերասան(Հյու Լորին Հաուսի կերպարում)

Teen Choice Awards

  • 2007- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)

People’s Choice Awards

  • 2007 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2008 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2009 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2009- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2010 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2010- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2011 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2011- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2011 - սերիալում կամ հեռուստաֆիլմում երկրորդ դերի լավագույն դերասանուհի (Լիզա Էդելշտեյնը բժշկուհի Կադիի դերում)
  • 2011 - լավագույն հեռուստատեսային բժիշկ (Գրեգորի Հաուս)

Նոմինացիաներ

Էմմի

  • 2005- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2006 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2007 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2007- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2009- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2010- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)

Ոսկե գլոբուս

  • 2008- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2008 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2010- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2010 - լավագույն դրամա ժանրի սերիալ

Satellite Awards

  • 2007- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)

Teen Choice Awards

  • 2005 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2005 - սերիալ. տարվա բացում
  • 2005 - սերիալի դերասան. տարվա բացում (Ջեսսի Սպենսերը բժիշկ Չեյսի դերում)
  • 2006 - լավագույն դրամա կամ ճանապարհորդական սերիալ
  • 2006- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2007 - լավագույն դրամա ժանրի սերիալ

Այլ փաստեր

  • Սերիալի մոտիվներով 2010 թվականին Legacy Interactive ընկերության կողմից թողարկվել է համակարգչային խաղ, որտեղ խաղացողը կարող է ղեկավարել հիվանդության ախտորոշումը[26]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաուս (հեռուստասերիալ)» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան