Ջեսիկա Բյորս

Ջեսիկա Բյորս (գերմ.՝ Jessica Börhs, մարտի 5, 1980(1980-03-05)[1], Մագդեբուրգ, Արևելյան Գերմանիա[2]), գերմանացի երգչուհի, դերասանուհի։

Ջեսիկա Բյորս
գերմ.՝ Jessica Boehrs
Ծնվել էմարտի 5, 1980(1980-03-05)[1] (44 տարեկան)
ԾննդավայրՄագդեբուրգ, Արևելյան Գերմանիա[2]
Քաղաքացիություն Գերմանիա և  Արևելյան Գերմանիա
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, երգչուհի և կինոդերասանուհի
Ժանրերփոփ
jessicaboehrs.com

Կենսագրություն

Երգչուհու իր կարիերան սկսել է 1996 թվականին JessVaness երաժշտախմբում։ Լինելով Novaspace նախագծին մասնակցող եվրատրանս ոճի երգչուհի՝ թողարկել է լավագույն երգերի տասնյակում ընդգրկված մի շարք հիթեր, այդ թվում՝ "Time After Time", "Guardian Angel" և "Beds Are Burning" երգերը։ Այդ ծրագրին մասնակցելու ընթացքում թողարկել է նաև երաժշտական երկու ալբոմ՝ Supernova-ն և Cubes-ը։ Կինոյի ասպարեզում նրա հիշարժան աշխատանքը «Եվրաճամփորդություն» («EuroTrip», 2004 թ.) ֆիլմում գլխավոր հերոսի՝ Սքոթ Թոմասի ըկերուհու՝ Միկիի դերի տպավորիչ կատարումն է։

Ջեսիկան մի շարք երգեր է ձայնագրել նաև ելույթ ունենալով Caught in the Act և Tic Tac Toe երաժշտախմբերի հետ։ 2006–2007 թվականներին գերմանական հեռուստատեսության Schloss Einstein ծրագրում խաղացել է Նինա Վալդգրուբերի դերը։ Բացի այդ, RTL 2 հեռուստաաընկերությունում վարել է «Apres Ski Hit» երաժշտական ծրագիրը, իսկ 2010 թվականից՝ «Ընթրիք նշանավոր անձնավորության հետ» ծրագիրը, որը նույնպես մեծ ժողովրդականություն է վայելում։

Անձնական կյանք

Ջեսիկան ապրում է Մյունխենում, Պոտսդամում; 2010 թվականի հուլիսին ամուսնացել է դերասան Մարկուս Գրյուսերի հետ[3]։ 2015 թվականի մարտ ամսին նրանք ամուսնալուծվել են[4]։

2015 թվականի սեպտեմբերին Ջեսիկան արու զավակի մայր է դարձել[5]։

Ֆիլմագրություն

ՏարինՎերնագիրըԴերըՆշումներ
2010–2014Kreuzfahrt ins GlückԱնդրեա Հերբստ / Մանուելա (Մանու) Մյուլլեր7 դրվագ
2011Hallo Robbie!Մարիոն Շյոլլեր8-րդ տարեշրջան, 8 դրվագ, "Robbie hat Schwein"
2008Սիրո փոթորիկՅանա Շնայդեր8 դրվագ
Im Tal der wilden RosenՍինդի Կալոն3-րդ տարեշրջան, 3-րդ դրվագ, "Gipfel der Liebe"
Ein Ferienhaus auf IbizaԱնյահեռուստաֆիլմ
2007Schloss EinsteinՆինա3 դրվագ
2006Սեր՝ Գարդա լճի վրաԻզաբելա Հոֆեր14 դրվագ
Մեկ ճանապարհԱրտոնյալ բուֆետապան
Ռոզամունդ ՊիլխերՄարիան Սիմոնս1 դրվագ՝ "Die Liebe ihres Lebens"
Die FamilienanwältinԲիգգի1 դրվագ՝ "Ramba Zamba"
Նրանք գիտենԼեյսի
2005Zack! Comedy nach Maß Տարբեր կերպարներ
2004ԵվրաճամփորդությունՄիկի
2002ՄարիենհոֆՄելանի Նոյհաուս1 դրվագ
Der Bulle von TölzԲիրգիտ Հաուզեր1 դրվագ՝ "Liebespaarmörder"
2000SOKO 5113Լենա Ռիս1 դրվագ՝ "Eine Nummer zu groß"
1999Die Rote MeileՆադին1 դրվագ
Unschuldige BiesterԼիզա Շտրեկմանհեռուստաֆիլմ
1998Julia - Kämpfe für deine Träume!Մելանի Կնաուպհեռուստաֆիլմ
1995Die KreuzfahrtԿատյահեռուստաֆիլմ

Սկավառակագրություն

Սինգլներ

  • 2002 Time After Time
  • 2002 To France
  • 2002 Guardian Angel
  • 2003 Paradise
  • 2003 Run to You
  • 2004 Beds Are Burning
  • 2004 So Lonely
  • 2004 Dancing with
  • 2006 All Through the Night

Ալբոմներ

  • 2002 Supernova
  • 2004 Cubes
  • 2006 DJ Edition

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսիկա Բյորս» հոդվածին։