Ջերսենյան ցեղի տավար

Ջերսենյան ցեղի տավար
Ջերսենյան ցեղի տավար
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ԵնթատիպՈղնաշարավորներ
ԴասԿաթնասուններ
ԵնթակարգՈրոճողներ
Լատիներեն անվանում
Jersey cattle



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ջերսենյան ցեղի տավար, կաթնատու ցեղ։ Բուծվել է Անգլիայում (Ջերսի կղզում), նորմանդական և բրիտանական տեղական տավարների բարելավման և ըստ կաթնատվության ու կաթի յուղայնության տևական ընտրության միջոցով։ Լայնորեն կիրառվել է ինբրիդինգը։ Թույրը հիմնականում բաց գորշ է։ Մկանակազմը թույլ է զարգացած, ոսկրակազմը՝ նուրբ, կուրծը՝ թասաձև։ Կովերի մնդավի բարձրությունը՝ 123, կրծքի փաթը՝ 173, դաստակինը՝ 16 սմ է։ Կովերի զանգվածը 380-450 կգ է, իսկ ցուլերինը՝ 650-700 կգ։ Միջին կաթնատվությունը 3500 կգ է։ Կաթի յուղայնությունը՝ 5,0-6,0% (լավագույն ցեղն է աշխարհում)։ Մսատվությունը ցածր է։ Ջերսեյան ցեղի տավար բուծվում է գրեթե բոլոր եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Աֆրիկայում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում։

Հայաստան է ներմուծվել 1960-ական թվականներին և օգտագործվել ներածական տրամախաչման նպատակով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 511
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերսենյան ցեղի տավար» հոդվածին։