Ջեքսոն Ռոբերտ Սքոթ

Ջեքսոն Ռոբերտ Սքոթ (անգլ.՝ Jackson Robert Scott, սեպտեմբերի 18, 2008(2008-09-18)[1], Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Այն» և «Այն 2» ֆիլմերում կատարած Ջորդի Դենբրոյի և «Լոքերի բանալիները» սերիալում կատարած Բոդի Լոկի դերերով[2]։

Ջեքսոն Ռոբերտ Սքոթ
անգլ.՝ Jackson Robert Scott
Ծնվել էսեպտեմբերի 18, 2008(2008-09-18)[1] (15 տարեկան)
ԾննդավայրՖինիքս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան

Կարիերա

Սքոթի առաջին դերը դարձել է «Մտածել ինչպես հանցագործ» ամերիկյան սերիալի Քոուլ Վասկեսի դերը։ Նա նկարահանվել է 11-րդ եթերաշրջանի չորրորդ էպիզոդում, որը թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերի 21-ին[3]։

2016 թվականին նկարահանվել է «Այն» ֆիլմի Ջորդի Դենբրոյի դերում, որի էկրանավորումը կայացել է Սթիվեն Քինգի համանուն վեպի հիման վրա։ Նա այցելել է ֆիլմի պրեմիերային, որը տեղի է ունեցել TCL չինական կինոթատրոնում[4][5]։ Երկու տարի անց կայացել է ֆիլմի շարունակության («Այն 2») պրեմիերան, որտեղ Սքոթը խաղացել է Ջորդի Դենբրոյի դերը։

2018 թվականին նկարահանվել է ռեժիսոր Գայա Նաթիվայի «Մաշկ» կարճամետրաժ ֆիլմում, որը 2019 թվականին՝ «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխության ժամանակ, լավագույն խաղային կարճամետրաժ ֆիլմի համար ստացել է «Օսկար» մրցանակ[6][7]։

2019 թվականին Սքոթը նկարահանվել է ռեժիսոր Նիկոլաս Մակքարթիի «Օմեն։ Վերածնունդ» ֆիլմում[8]։

Անդրես Մուսքեթին, որը Սկոթի հետ խաղացել է «Այն» ֆիլմում, նրան հրավիրել է «Լոքերի բանալիները» սերիալի գլխավոր դերերից մեկը խաղալու։ Սքոթը խաղացել է Բոդի Լոկի՝ ընտանիքի կրտսեր երեխայի դերը[9]։ Պիլոտային սերիայի նկարահանումներից հետո Hulu-ը որոշել է չպատվիրել սերիալը[10], սակայն հետո Netflix ընկերությունը ձեռք է բերել էկրանավորման իրավունքը՝ նախկին դերասանական կազմից թողնելով միայն Ջեքսոն Ռոբերտ Սքոթին[11]։ Netflix-ով սերիալի առաջին եթերաշրջանը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 7-ին[12]։ 2020 թվականի մարտին տրված հարցազրույցում Սքոթը խոստովանել է, որ Բոդի Լոկը դարձել է այդ պահին նրա խաղացած կերպարներից ամենասիրելին, քանի որ նրա և իր կերպարի միջև կան շատ ընդհանրություններ, մասնավորապես, նրանք երկուսն էլ սիրում են բեկոն և ուրախ են[13]։

Ֆիլմագրություն

Ֆիլմեր

ՏարիԱնվանումԴերԾանոթագրություն
2017ԱյնՋորդի Դենբրո
2018ՄաշկԹրոյ«Օսկար» մրցանակ լավագույն խաղային կարճամետրաժ ֆիլմի համար
2019Օմեն։ ՎերածնունդՄայլզ Բլում
2019Այն 2Ջորդի Դենբրո
2020Թեթև ծալքերԹեյթ Միլիկին

Հեռուստասերիալներ

ՏարիԱնվանումԴերԾանոթագրություն
2015Մտածել ինչպես հանցագործՔոուլ Վասկես4.11 էպիզոդ
2017Վախեցեք քայլող մեռյալներիցԹրոյ Օտո3.3 էպիզոդ
2020Լոքերի բանալիներըԲոդի ԼոկԳլխավոր դեր

Անձնական կյանք

Սքոթը ծնվել և մեծացել է Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում։ Դպրոցում սովորել է հյուսիսային չինարեն լեզուն[14][15]։ Նա համարվում է սկաուտիզմի ներկայացուցիչ[16][17][18]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ