Ջեք Լորդ

Ջոն Ժոզեֆ Պատրիկ Ռայան (անգլ.՝ John Joseph Patrick Ryan, դեկտեմբերի 30, 1920(1920-12-30)[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 21, 1998(1998-01-21)[1][2][3], Հոնոլուլու, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Հայտնի է Ջեք Լորդ (անգլ.՝ Jack Lord) կեղծանվամբ։ Առավել հայտնի է «Հավայի 5-O» հեռուստասերիալի Սթիվ Մակգարեթ դերով, որում նկարահանվել է 12 տարի՝ 1968-1980 թվականներին[5][6][7]։ Նա եղել է առաջին դերասանը, որ նկարահանվել է Ջեյմս Բոնդի մասին «Доктор Ноу» ֆիլմում՝ Ֆելիքս Լեյտերի դերով[8][9]։

Ջեք Լորդ
Ծնվել էդեկտեմբերի 30, 1920(1920-12-30)[1][2][3]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունվարի 21, 1998(1998-01-21)[1][2][3] (77 տարեկան)
Մահվան վայրՀոնոլուլու, ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և John Adams High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ժանրերվեսթեռն
Պարգևներ և մրցանակներ

Վաղ կյանք և կրթություն

Լորդը ծնվել է Նյու-Յորքում՝ Բրուքլինում՝ իռլանդ-ամերիկական ընտանիքում։ Նրա հայրը՝ Վիլիամ Լոուրենս Ռայանը (անգլ.՝ William Lawrence Ryan), եղել է շոգենավային ընկերության տնօրեն[10]։ Լորդը մեծացել է Մորրիս այգում, որն այժմ կոչվում է Ռիչմոնդ-Հիլ Քվինսում՝ Նյու-Յորքում[11]։Երիտասարդ Լորդը վարժեցրել է ձիավորի իր հմտությունները Գուդզոն գետի մոտ գտնվող մոր մրգատու ագարակում[12]։ Երբ նա ամառային ամիսները սկսել է անցկացնել ծովում, սկսել է նկարել բնանկարներ, որոնց նկատում էր տախտակամածից, որոնց մեջ կային Աֆրիկայի, Միջերկրական ծովի և Չինաստանի ուրվանկարներ[13]։ Լորդը հաճախել է տարբեր դպրոցներ, այդ թվում սովորել է Սուրբ Բենեդիկտ Իոսիֆի (անգլ.՝ Saint Benedict Joseph Labre Church) դպրոցում[11], Ջոն Ադամսի միջնակարգ(անգլ.՝ John Adams High School) դպրոցում և ԱՄՆ-ի ծովի առևտրի ակադեմիայում(անգլ.՝ United States Merchant Marine Academy)[14], որն ավարտել է պրապորշչիկի (ցարական բանակի ցածրաստիճան սպա) կոչումով[15]։ Նա հաճախել է Նյու-Յորքի համալսարան ֆուտբոլի կրթաթոշակով[10][13] և համայնքում ստացել է գեղեցիկ արվեստների աստիճան։ Լորդը Միացյալ Նահանգներում առաջին տարին անց է կացրել Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ ԱՄՆ-ի բանակի ինժեներական կորպուսում, որը Իրանում կառուցել է կամուրջներ[11]։ Նա վերադարձել է առևտրական նավատորմ նավաստիի որակավորմամբ՝ Ֆորտ-Տրամբուլլեում ծովային սպաների հաշվառումից առաջ[16]։ Երբ նա մասնակցություն ունեցավ ծովային ուսուցողական ֆիլմերի նկարահանումներին, նրա մոտ դերասան դառնալու գաղափար ծնվեց։

Կարիերա

Լորդը սովորել է թատերական վարպետություն Սանֆորդ Մեյնսերի մոտ[7] ՝ Neighborhood Playhouse School of the Theatre-ում[17]։ Երիտասարդ տարիքում աշխատել է Հորգան Ֆորդում՝ վաճառելով մեքենաներ[12], ապա վաճառել է Cadillac, որպեսզի վճարի ուսման վարձը։ Այնուհետև հաճախել է թատերական ստուդիա[18]։

Դերասան

Թատրոն

Բրոդվեյում Լորդի առաջին ներկայացումը եղել է Քիմ Սթենլիի հետ՝ Հորթն Ֆուտի «Ճամփորդուհի» պիեսում[19][20]։ Շոուն տևել է 30 գիշեր՝ 1954 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 20-ը։ Իր դերի համար Լորդը ստացել է Theatre World Award մրցանակը[21]։ Դրանից հետ 1955-1956 թվականներին նա խաղացել է Բրիկի դերը (փոխարինելով Բեն Հազզարային)[22] «Կատուները շիկացած տանիքի վրա» ներկայացման մեջ[23]։ Նա նաև հանդես է եկել «Խրճիթ», «Անօրինական» և «Վայրենի» ներկայացումներում։

Ֆիլմ

Առաջին անգամ Լորդը նկարահանվել է 1949 թվականին «Красная угроза» հակակոմունիստական ֆիլմում[17]։ 1950 թվականի «Cry Murder» ֆիլմում նա եղել է նաև ընթերակա պրոդյուսեր։ 1957 թվականին Լորդը կատարել է գլխավոր դեր «Уильямсберг: История патриота» ֆիլմում[24], նաև կատարել է Բաթ Օլդենի դերը «Богова делянка» ֆիլմում[25] և 1933 թվականին մասնակցություն է ունեցել Էրսկին Կալդուելլի վեպի ադապտացիային։Լորդը դարձել է Ջեյմս Բոնդի մասին նկարահանվող «Доктор Ноу» ֆիլմի առաջին դերասանը՝ կատարելով Ֆելիքս Լեյթերի դերը[8]։ Սցենարիստ Ռիչարդ Մեյբաումի խոսքերով Լորդը գտնվում է Շոն Քոնների հետ հավասար կարգավիճակում։ Նա նաև պահանջել է իր դերի մեծացում և մեծ հոնորար հաջորդ «Голдфингер» ֆիլմում նկարահանվելու համար[9]։ Վերջ ի վերջո ռեժիսոր Գայ Հեմիլթոնը նրան փոխարինել է Սեք Լինդերով։1968 թվականին Լորդը Սյուզան Սթրասբերգի հետ նկարահանվել է «Игра называется – убийство» ֆիլմում[26]։

Հեռուստատեսություն

1962 թվականին Լորդը կատարել է գլխավոր դեր «Стоуни Бурк» հեռուստասերիալում[27]։ Սերիալի հիմքը իրական չեմպիոն Քեյսի Թիբբսեի կըանքն է[28]։ Երկրորդական դերերում նկարահանվել են Օրեն Օութսը և Բրյուս Դերնը։ Լորդն անվանել է Հերի Կուպերին իր օրինակը՝ նմանակելու և նոր կերպարի՝ Սթոունի Բուրկի ստեղծմամբ ոգեշնչվելու համար[7]։

Լորդը կատարել է Էլիոթ Նեսսայի դերը «Неприкасаемые» հեռուստասերիալում, սակայն վերջում այդ դերը հասել է Ռոբերտ Սթեքին[29]։ Չնայած դրան նա խաղացել է այդ սերիալի առաջին մասի էպիզոդներից մեկում։ 1965 թվականին նա կատարել է հյուրի՝ գնդապետ Փրեսթոն Գալլահերի դերը «Вертикальный взлёт» սերիալի երկրորդ մասի հինգերորդ էպիզոդում։ Բացի այդ նա խաղացել է մի շարք սերիալներում, որոնց թվին են պատկանում «Встреча с приключениями», «Американцы», «Бонанца», «Высокий кустарник», «В бою!», «Агенты А.Н.К.Л.», «Репортёр», «Беглец» (Հարրի Գվարդինոյի հետ՝ գլխավոր դերում), «Захватчики», «Сыромятная плеть», «Железная сторона» և «ФБР» սերիալները։ Նա նաև նկարահանվել է «Найди приключения на свою пушку» սերիալի առաջին էպիզոդում։

Հավայի 5-O

եղծման գործում, որում կատարել է խուզարկու Սթիվ Մակհարեթի գլխավոր դերը տասներկու տարվա ընթացքում։ Նահանգապետ Հավայևը վստահում է Սթիվ Մակհարեթին Հոնոլուլուի ոստիկանության գլխավոր հնարված հատուկ ստորաբաժանումը[5]։ Սերիալի սկզբում «Իլիկայի» հյուրանոցի պատշգամբում ցուցադրվում է Ջեք Լորդի նկարը։ Դերակատարի անունն է Չինա Հո Քելլի՝ հյուրանոցի հիմնադիր Չինա Հոյի անունով[6]։Լորդի թագավորական խոսքը՝ «Նրա վանդակի վրայով, Դեննո» (անգլ.՝ Book him, Danno!)[5], դարձել է փոփ-արվեստի մասնիկը։ Լորդը պնդում է, որ քասթինգին մասնակցեն տեղի հավայացիները՝ մայրցամաքի դերասանների փոխարեն[5]։ Նա նաև պնդում է, որ իր դերակատարը վարի Ford մակնիշի մեքենա. թռիչքի հատվածում նա վարում է Mercury Park Lane 1967 թվականի մեքենա, 1968-1974 թվականներին նա վարում է Park Lane, իսկ մնացած տարիներին՝ 1974 թվականի Mercury Marquis[30]: «Гавайи 5-O» սերիալի վերջին հատվածի ցուցադրումը համարվում է ամենատևական ոստիկանական սերիալը ԱՄՆ-ի հեռուստատեսության պատմության մեջ։

Երբ սերիալի ստեղծողը՝ Լեոնարդ Ֆրիմանը, մահացավ, սերիալի հետագա գործունեությունն անցավ Լորդի, CBS-ի և Ֆրիմանի ժառանգների ղեկավարության ձեռքը[5], ընդ որում պայմանագրի համաձայն Լորդը դարձավ գործադիր պրոդյուսեր։ Նա ուշադիր էր սերիալի յուրաքանչյուր մանրուքին և հաճախ վիճում էր ալիքի ղեկավարների հետ[7]։

Նկարիչ

Նյու-Յորքի համալսարանի ուսման ժամանակ Լորդը և իր եղբայրը բացել էին «Вилладж» արվեստի ակադեմիան[11]։ 1941 թվականին «Метрополитан» թանգարանը գնել էր նրանից երկու աշխատանք[10]։

Անձնական կյանք

Լորդի առաջին ամուսնությունը Էնն Սեսիլի Վիլլարդի (անգլ.՝ Ann Cecily Willard) հետ տևել է 1944-1947 թվականներին և ավարտվել ամուսնալուծությամբ[10]։ Լորդը տեսել է իր որդուն ընդամենը մեկ անգամ, երբ նա դեր նորածին էր։ Տղան մահացել է դժբախտ պատահարի արդյունքում՝ 13 տարեկան հասակում[30]։

Ջեքը ծանոթացել է երկրորդ կնոջ հետ Նյու-Յորքի հարավային մասում տուն փնտրելու ժամանակ[31]։ 1949 թվականի հունվարի 17-ին Լորդը ամուսնացել է Մարի դը Նարդի(անգլ.՝ Marie de Narde) հետ[11], ով թողել է իր կարիերան, որպեսզի իր կյանքը նվիրի ամուսնուն։ Նրանք միասին ապրեցին մինչև Լորդի մահը՝ 1988 թվականը։

Լորդը մոլի ծխող էր և չէր կարողանում թողնել այդ սովորությունը։ Լորդի խոսքերով հենց Աստծու հանդեօ հավատը նրան օգնեց թողնել ծխելը[7]։ Լորդը և իր ընկերը այցելեցին կաթոլիկական եկեղեցի, այնտեղ երկուսն էլ ծնկի եկան, իսկ Լորդը խոստացավ Աստծուն, որ այլևս չի ծխի։

Լորդը հայտնի է եղել որպես քաղաքավարի մարդ, ով սիրել է բարձրաձայն արտասանել բանաստեղծություններ և մարդ, ով ավելի շատ ժամանակ է անցկացրել իր տանը[7]։

Մահ

Այն բանից հետո, երբ 1980 թվականին սերիալն ավարտվեց, Լորդը թաքնվեց ստվերի ետևում։ Լորդը երկու տարի՝ մինչ մահը, տառապում էր Ալցգեյմերի հիվանդությամբ[32][33]։ Նա մահացել է 1998 թվականի հունվարի 21-ին՝ 77 տարեկան հասակում՝ թողնելով 40 միլիոն դոլլար ժառանգություն։ Նա մահացել է սրտի անբավարարությունից՝ Հոնոլուլուի սեփական տանը։ 2005 թվականին՝ նրա կնոջ մահից հետո ամբողջ ժառանգությունն անցել է Հավայայի բարեգործական կազմակերպությանը[34]։

Ժառանգություն

Հուշեր

Հավայացի քանդակագործ Լինն Վեյլեր Լիվերթոնի(անգլ.՝ Lynn Weiler Liverton) կողմից ստեղծված կիսանդրին ներկայացվել է 2004 թվականի հունիսի 19-ին Կիխալա Մոլլում կայացած արարողության ժամանակ[35][36]։

Ժամանակակից արվեստում

ԱՄՆ-ում օպերատորները երբեմն 50 մմ("5-0") լինզաներին անվանում են «Ջեք Լորդ»։ Դա հղում է «Гавайи 5-O» սերիալին, որը փառավորել է դերասանին[37]։

Դերասանուհի Թրեյսի Լորդսը վերցրել է «Լորդս» կեղծանունը, քանի որ «Гавайи 5-O» ֆիլմում նա Լորդսի երկրպագուհին էր[38]։

Ֆիլմագրություն

Ֆիլմ

ՏարեթիվՌուսերեն անվանումըԱնգլերեն անվանումըԴերըԾանոթագրություն
1949Красная угрозаThe Red MenaceՋոն Բեյթս
1950Татуированная незнакомкаThe Tattooed Strangerխուզարկու Դեքե Դել Վեկկիո
Cry MurderԹոմմի ՎորենԸնթերակա պրոդյուսեր
1955Трибунал Билли МитчеллаThe Court-Martial of Billy Mitchellլեյտենանտ Զաքարի «Զաք» Լենսդոուն
1956Король-бродягаThe Vagabond KingՖերեբոկ
1957Ставка на мёртвого жокеяTip on a Dead JockeyՋիմմի Հելդոն
История патриотаWilliamsburg: the Story of a PatriotՋոն Ֆրայկարճամետրաժ կինոնկար
1958Правдивая история Линн СтюартThe True Story of Lynn StuartՎիլլի Դոուն
Богова делянкаGod's Little AcreԲաք Վոլդեն
Человек с ЗападаMan of the WestԿոալի Թոբին
1959Палач (1959)The HangmanՋոնի Բիշոպ
1960Walk Like a DragonԼինքոլն «Լինք Բարթլեթ»
1962Доктор НоуDr. NoՖելիքս Լեյթեր
1967Ride to Hangman's TreeԳայ Ռասել
1968Ненастоящий убийцаThe Counterfeit KillerԴոն Օուենս
Игра называется – убийствоThe Name of the Game is KillՍիմխա Լիպա

Հեռուստատեսություն

ՏարեթիվՌուսերեն անվանումըԱնգլերեն անվանումըԴերըԾանոթագրություն
1954Man Against CrimeThe Chinese Dolls
СаспенсSuspenseString
1955DangerSeason for Murder
Театр АрмстронгаArmstrong Circle Theatre Buckskin
Встреча с приключениямиAppointment with AdventureԲիլլFive in Judgment
The Elgin HourԼեյտենանտ ԴևիսCombat Medics
1956Телевизионный театр ФилкоThe Philco Television PlayhouseThis Land is Mine
ОмнибусOmnibusOne Nation
Первая студияWestinghouse Studio OneՓոլ ՉեսթերAn Incident of Love
ՄեթթA Day Before Battle
1957КонфликтConflictPattern for Violence
1957Кульминация!Climax!Չարլի ՄալլեյնMr. Runyon of Broadway
Найди приключения на свою пушкуHave Gun – Will TravelԴեյվ ԷնդերբիThree Bells to Perdido
Дымок из стволаGunsmokeՄայլզ Բրենդելլ
Նեյթ Բրենդելլ
Doc's Reward
Театр 90Playhouse 90Ջիմ ՔեսթերLone Woman
1958Հոմեր ԱսվելReunion
Маршал СШАU.S. MarshalՄէթ ԲոններSentenced to Death
МиллионерThe MillionaireԼի ՌենդոլֆThe Lee Randolph Story
1959Сыромятная плетьRawhideԲլեյքIncident of the Calico Gun
Шоу Лоретты ЯнгThe Loretta Young ShowՋոMarriage Crisis
НеприкасаемыеThe UntouchablesԲիլլ ՀագենThe Jake Lingle Killing
ОпознаниеThe LineupԱրմի ԱմիթաջThe Strange Return of Army Armitage
Шаг за граньAlcoa Presents: One Step BeyondԴեն ԳարդներFather Image
1960БонанцаBonanzaՔլեյ ՌենթոնThe Outcast
Обнажённый городNaked CityՔերի ԳլեննոնThe Human Trap
1961Шоссе 66Route 66Հեյբ ՋոնսոնPlay It Glissando
АмериканцыThe Americansարլի ԳուդվինHalf Moon Road
ПреступникиOutlawsՋիմ ՀյուսթոնThe Bell
Stagecoach WestՌաս ԴոթիHouse of Violence
Ջոնի ՔեյնThe Butcher
Сыромятная плетьRawhideՓոլ ԷվանսIncident of His Brother's Keeper
Cain's HundredՎիլթ ՖարելDead Load
1962Шах и матCheckmateԷրնի ՇապինThe Star System
1962–63Стоуни БуркStoney BurkeՍթոնի Բուրք32 մաս
1964Доктор КилдэрDr. Kildareբժիշկ Ֆրենկ ՄայքլսA Willing Suspension of Disbelief
Величайшее шоу на ЗемлеThe Greatest Show on EarthՕլլի ՕքերMan in a Hole
РепортёрThe ReporterՆիք ՔեսլHow Much for a Prince?
1965Караван повозокWagon TrainԼի ԲարթոնThe Echo Pass Story
Театр создателей саспенсаKraft Suspense TheatreՓոլ ՔեմպբելլThe Long Ravine
ОдиночкаThe Lonerսուրբ միսթր ԲուքերThe Vespers
В бою!Combat!Բարնի ՔլոսկիThe Linesman
Боб Хоуп представляетBob Hope Presents the Chrysler TheatreԷյբ ՊերեսThe Crime
Вертикальный взлётTwelve O'Clock Highփոխգնդապետ Փրեսթոն ԳալլահերBig Brother
1966գնդապետ ՅեյթսFace of a Shadow
ЛаредоLaredoՋեբ ՀարլինAbove the Law
ФБРThe F.B.I.Ֆրենկ Անդրեաս ՇրյոդերCollison Course
ВиргинцыThe VirginianՌոյ ԴալլմանHigh Stakes
Боб Хоуп представляетBob Hope Presents the Chrysler TheatreԴոն ՎենսThe Faceless Man
Հարրի ՄարկուսStorm Crossing
The Doomsday Flightհատուկ գործակալ Ֆրենկ ԹոմփսոնТВ фильм
1967ЗахватчикиThe InvadersՋորջ ՎիկտորVikor
БеглецThe FugitiveԱլան ԲարտլետGoodbye My Love
Железная сторонаIronsideՋոն ՏրասկDead Man's Tale
Агенты А.Н.К.Л.The Man from U.N.C.L.E.Ֆարոս ՄանդորThe Master's Touch
1968Высокий кустарникThe High ChaparralԴեն ԲրուքսThe Kinsman
1968–80Гавайи 5-OHawaii Five-Oխուզարկու-կապիտան Սթիվ Մակգարեթ281 մաս
1980The Whales That Wouldn't DieպատմիչТВ фильм
M Station: Hawaiiծովակալ ՀենդերսոնТВ фильм
Ռեժիսոր
Գործադիր պրոդյուսեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Լորդ» հոդվածին։