Ջիբրիլ Դիոպ Մամբետի

Ջիբրիլ Դիոպ Մամբետի (ֆր.՝  Djibril Diop Mambéty, հունվար 1945[1][2], Դաքար, Դակար, Սենեգալ[3] - հուլիսի 23, 1998(1998-07-23)[1][4][2], Փարիզ[5]), սենեգալցի դերասան, սցենարիստ, ռեժիսոր, կոմպոզիտոր։ Համարվում է իր սերնդի աֆրիկացի ամենանշանավոր ռեժիսորներից մեկը[7]։

Ջիբրիլ Դիոպ Մամբետի
Ծնվել էհունվար 1945[1][2]
ԾննդավայրԴաքար, Դակար, Սենեգալ[3]
Մահացել էհուլիսի 23, 1998(1998-07-23)[1][4][2] (53 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[5]
Քաղաքացիություն Սենեգալ[6]
Մասնագիտացումդերասան, կինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID ID 0228013

Կենսագրություն

Մամբետին լեբու ցեղի ներկայացուցիչ էր։ Իմամի զավակ էր, կոմպոզիտոր և երաժիշտ Վասիս Դիոպի ավագ եղբայրը, դերասանուհի և ռեժիսոր Մատի Դիոպի հորեղբայրը[8]։ Ծնվել է 1945 թվականին, Սենեգալի մայրաքաղաք Դակարի հարավ-արևմուտքում ընկած Կոլոբանե շրջանում։ Թատերական կրթություն է ստացել, իր ստեղծագործական կարիերան սկսել որպես թատրոնի դերասան, այնուհետև նկարահանվել է սենեգալյան ու իտալական մի շարք ֆիլմերում։ Տասնյոթ տարեկանում ստեղծել է սենեգալյան առաջին սրճարան-թատրոնը։ Որոշ ժամանակ անդամակցել է դաքարյան ազգային Սորանո թատրոնի ստեղծագործական կազմին։ Դաքարում գործող ֆրանսիական մշակութային կենտրոնի տնօրենի աջակցությամբ նկարահանել է իր առաջին ֆիլմերը (դրանք կարճամետրաժ վավերագրական կինոնկարներ էին)։ Նրան լայն ճանաչում ու համբավ են բերել հետագա աշխատանքները, հատկապես Touki Bouki (1973), Hyènes («Մարդագայլեր», 1992) լիամետրաժ գեղարվեստական և La Petite Vendeuse de soleil (1998, «Արևի փոքրիկ վաճառողուհին») կարճամետրաժ ֆիլմերը, որոնք հիմնականում նկարահանել է հասուն տարիքում։

Ջիբրիլ Դիոպ Մամբետին մահացել է թոքերի քաղցկեղից, 53 տարեկան հասակում։ 2008 թվականին նկարահանվել է նրա մասին պատմող Mambéty For Ever («Մոմբետի ընդմիշտ») ֆրանս-սենեգալյան վավերագրական ֆիլմը([1]):

Ֆիլմագրություն[9]

  • 1969 : Contras' City (կարճամետրաժ, վավերագրական)
  • 1970 : Badou Boy (կարճամետրաժ, խաղարկային)
  • 1973 : Touki Bouki (լիամետրաժ, խաղարկային, վոլոֆ լեզվով. Մոսկվայի կինոփառատոնի ФИПРЕССИ դիպլոմ և մրցանակ)
  • 1989 : Parlons grand-mère
  • 1992 : Մարդագայլեր/ Hyènes (լիամետրաժ, խաղարկային, ըստ Ֆրիդրիխ Դյուրենմաթի Ծեր տիկնոջ այցը պիեսի. Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղ մրցանակի առաջադրում, Չիկագոյի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ)
  • 1995 : Ֆրանկ/ Le Franc
  • 1998 : «Արևի փոքրիկ վաճառողուհին»/ La Petite Vendeuse de soleil (Լոս Անջելեսում կայացած աֆրիկյան կինոփառատոնի մրցանակ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում, Նամյուրում անցկացված ֆրանսալեզու կինոյի փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ)

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Ledru J. Djibril Diop Mambety: un autre cinéaste d’Afrique Noire, Université de Paris III, 1999
  • Niang S. Djibril Diop Mambety: un cinéaste à contre-courant, L’Harmattan, 2002
  • Sene N. Djibril Diop Mambety: la caméra au bout… du nez, L’Harmattan, 2001
  • Wynchank A. Djibril Diop Mambety ou Le voyage du voyant, Éd. A3, 2003
  • C. Tapsoba, Hommage/tribute, Djibril Diop Mambety (Ecrans d'Afrique ; no. 24). Ouagadougou: Fédération Pan Africaine des Cinéastes (FEPACI), 1998
  • Julie Ledru, Djibril Diop Mambety : un autre cinéaste d'Afrique Noire, Université de Paris III, 1999
  • Sada Niang, Djibril Diop Mambety : un cinéaste à contre-courant, L'Harmattan, 2002
  • Nar Sene, Djibril Diop Mambety : la caméra au bout… du nez, L'Harmattan, 2001
  • Anny Wynchank, Djibril Diop Mambety ou Le voyage du voyant, Éd. A3, 2003
  • Simon Njami. «'L'image va où le vent', entretien avec Djibril Diop Mambety». Վերցված է 2 juin 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |lien auteur= ignored (օգնություն)
  • Vincent Malausa, « Djibril Diop Mambety, la liberté sans condition », Cahiers du cinéma, numéro|678, mai 2012
  • (անգլերեն) Clare Clements, Meandering through Dakar. Flâneurs, Fragmentation and the Flow of Life in Djibil Diop Mambéty’s Cinema of Wanderers, manycinemas 2/2011, 16-29 manycinemas.org Արխիվացված 2021-11-18 Wayback Machine

Արտաքին հղումներ