Ջոուի Անսա

Ջոուի Անսա ( անգլ.՝ Joey Ansah, նոյեմբերի 24, 1982(1982-11-24), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոդերասան, ռեժիսոր և սցենարիստ, որը հայտնի է «Բորնի վերջնագիրը» ֆիմում խաղացած երկրորդական դերով։ «Փողոցային մարտիկ։ Մարդասպանի բռունցքը» մինի սերիալի ստեղծողներից մեկը։

Ջոուի Անսա
Ծնվել էնոյեմբերի 24, 1982(1982-11-24) (41 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունOxford Brookes University? և Devonport High School for Boys?
Մասնագիտությունդերասան, մարտարվեստի վարպետ, կինոռեժիսոր, թեքվանդոյի մարզիկ, կինոդերասան և կասկադյոր
Ծնողներհայր՝ Kofi Ansah?

Կենսագրություն և կարիերա

Ջոուի Անսան ծնվել է 1982 թվականին Լոնդոնում՝ նորաձևության դիզայներ Գանա Քոնֆի Անսայի և նրա կնոջ՝ Նիկոլի ընտանիքում[1][2]։ 10 տարի Ջոուին ապրել է Լոնդոնում, որից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Գանա։ Այնտեղ նա 4 տարի զբաղվել է թեկվոնդոյով, ինչպես նաև հիփ հոփ պարերով և սովորել է մոտոցիկլետ վարել։ 15 տարեկանում Ջոունին իր մոր և քրոջ հետ վերադարձել է Անգլիա։

2005 թվականին «Բեթմեն։ Սկիզբը» ֆիլմում նկարահնվել է փոքր դերակատարմամբ, այնուհետև հայտնվել է մի քանի ինդի ֆիլմերում։ 2007 թվականին «Բորնի վերջնագիրը» հոլիվուդյան բլոկբաստերում Անսան անցել է դերասանական քասթինգ։ Դերասանը խաղացել է Դեշ անունով մարդասպանի դեր, որը հետապնդում էր Ջեյսոն Բորնին։ Անսայի կերպարի և Մեթ Դեյմոնի հերոսի միջև մենամարտը ներկայացվել է MTV Movie Awards-ի «լավագույն մենամարտ» անվանակարգում[3]։

2010 թվականին Ջոուի Անսան գրել է սցենար և դարձել է «Փողոցայի մարտիկ։ Ժառանգություն» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորը, որը հիմնված է եղել Street Fighter տեսախաղերի շարքի վրա, ինչպես նաև խաղացել է խաղի հերոսներից մեկի՝ Ակումայի դերը։ Շարունակությունը եղել է 2014 թվականին «Փողոցային մարտիկ։ Մարդասպանի բռունցքը» մինի սերիալի տեսքով, որտեղ Անսան կրկին դարձել է ռեժիսոր և սցենարիստ[4]։ 2016 թվականին թողարկվել է երկրորդ եթերաշրջանը, որը անվանվել է «Փողոցային մարտիկ։ Հարություն»։

Ֆիլմագրություն

Դերասան

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
2005ֆԲեթմեն։ ՍկիզբըBatman Beginsստվերի Լիգայի անդամ
2005ֆՄեռնել լքվածLeft for Deadքիքբոքսինգ #1
2005սՈւրվականSpooksԱբադ
2005ֆԽենթի պես սիրահարվածLove StruckՄանգո
2006սԺամանակի սանդղակTimewatchիմպերատոր Գետա
2007սԲորնի վերջնագիրըThe Bourne UltimatumԴեշ Բուքսան
2008սԲժիշկներըDoctorsՖիլ Ռուրկ
2009հֆՏեսիլքների անիծված քաղաքըGhost TownԲոնեսերա
2010Փողոցային մարտիկ։ ԺառանգությունStreet Fighter: LegacyԱկումա (նաև ռեժիսոր և սցենարիստ)
2010ֆՀեռախոսային խցիկKnock Outմարտիկ
2011սԲենիդորմBenidormՌիկի
2012ֆԵս և ԱննանI, AnnaԲուլ
2012ֆՍպիտակաձյունիկը և որսորդըSnow White and the HuntsmanԱլդան
2012ֆՆերխուժում դրսիցU.F.O.ոստիկանության սպա / զինվոր «Black Ops»
2012ֆԹվային ռադիոկայանThe Numbers StationԴերն
2014սՓողոցային մարտիկ։ Մարդասպանի բռունցքըStreet Fighter: Assassin's FistԱկումա (նաև ռեժիսոր և սցենարիստ)
2017ֆԻնչպես խոսել աղջիկների հետ երեկույթներումHow to Talk to Girls at PartiesԲոբ
2018ֆԱռաքելությունն անհնար է։ ՀետևանքներըMission: Impossible - Falloutօգնական
2019ֆԱլադինAladdinպահապան Ջաֆար
2020սԱնծանոթըThe StrangerՍտյուրարտ Հոուփ
2020ֆԱնմահ գվարդիաThe Old GuardԿին

Ծանոթագրություններ