Ջորջա Սմիթ

Ջորջա Ալիս Սմիթ (ծնված 1997 թվականի հունիսի 11-ին), անգլիացի երգչուհի-երգահան՝ Ուոլսոլից, Արևմտյան Միդլենդս։

Ջորջա Սմիթ
անգլ.՝ Jorja Alice Smith
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11, 1997(1997-06-11)[1] (26 տարեկան)
ԾննդավայրՈւոլսոլ, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեղինակ-կատարող և երաժիշտ
Կայքjorjasmith.com
 Jorja Smith Վիքիպահեստում

Սմիթը թողարկել է մի քանի սինգլներ՝ սկսած 2016 թվականի հունվարից և համագործակցել է մի քանի այլ արտիստների հետ, որոնց շարքին են պատկանում Դրեյքը, Կալի Ուչիսը, Ստորմզին և պրոդյուսեր Preditah-ը։ 2018 թվականին նա հաղթել է Brit Critics' Choice Award-ը։ Նրա դեբյուտային ստուդիական ալբոմ Lost & Found-ը թողարկվել է 2018 թվականի հունիսին և UK Albums Chart շքերթում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։

Կյանքը և կարիերան

1997-2015 թվականներ։ Վաղ կյանքը

Ջորջա Ալիս Սմիթը ծնվել է 1997 թվականի հունիսի 11-ին Արևմտյան Միդլենդս երկրի Ուոլսոլ քաղաքում։ Նրա հայրը ճամայկացի է, իսկ մայրը՝ անգլիացի[2][3]։ Հայրը՝ Փիթերը, նախկին երաժիշտ է և մինչև Սմիթի ծնվելը երգել է նեո-սոուլ խմբում, որը կոչվում էր 2nd Naicha, իսկ մայրը՝ Ջոլինը, զարդերի դիզայներ է[3][4][5]։ Սմիթը ունի կրտսեր եղբայր՝ Լուկան, նա Leeds United թիմի ֆուտբոլիստ Քեմար Ռուֆի զարմուհին է[6][7]։

Ջորջան սկսել է դաշնամուրի հաճախել ութ տարեկանից՝ հոր առաջարկությամբ[8][9]։ Նա վաստակել է երաժշտական կրթաթոշակ Ալդրիջ դպրոցում, որտեղ նվագել է սրինգ և սովորել դասական երաժշտություն՝ մինչև իր երաժշտության A մակարդակի քննություններ հանձնելը[5][10]։ Նա հետախուզվել է 15 տարեկանում մենեջերի կողմից YouTube կայքում իր քավր երգերը տեղադրելուց հետո[11]։ Կարճ ժամանակ անց, երբ Սմիթը դեռ դպրոցում էր սովորում, սկսում է շրջագայել Լոնդոնում, մասնակցում է ժողովների՝ Մեյվրիկ Սաբրի և Էդ Թոմասի հետ[8][9]։ Ավարտելուց հետո՝ 18 տարեկան հասակում, նա տեղափոխվում է Լոնդոն, այնտեղ աշխատելով նա ֆինանսապես ապահովել է իրեն և շարունակել է երգեր գրել[11][12]։

2016-այժմ։ Կարիերայի սկիզբը և Lost & Found

2016 թվականի հունվարին Սմիթը թողարկել է իր դեբյուտային սինգլը՝ «Blue Lights», որը Dizzee Rascal-ի «Sirens» երգի վերափոխված տարբերակն է․ երգը SoundCloud-ում մեկ ամսվա ընթացքում լսվել է 400,000 անգամ[13]։ Նրա երկրորդ սինգլ «Where Did I Go?»-ը, թողարկված մայիսին, հուլիսին ճանաչվել է Դրեյքի ամենասիրելի երգը՝ Entertainment Weekly-ի ընթացքում[14]։ 2016 թվականի նոյեմբերին Սմիթը հայտնվել է BBC Music's Sound of 2017-ի տասնհինգ աճող արտիստներ ցուցակում և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը[15][16][17]։

2017 թվականի փետրվարին և մարտին Սմիթը, որպես հատուկ հյուր ելույթ է ունեցել Դրեյքի Boy Meets World շրջագայության շրջանակներում[18] և ձայնակցել՝ More Life սկավառակի երկու թրեքերում (2017 թվական)[19]։ «Beautiful Little Fools» երգը թողարկվել է կանանց միջազգային օրը․ վերնագիրը ծանուցված է Մեծն Գեթսբի նովելից[20]։ Մայիսին նա ներկայացել է նաև Կալի Ուչիսի «Tyrant» երգում, որը գլխավորում էր Կալիի դեբյուտային Isolation ստուդիական ալբոմը (2018 թվական)[21]։ Հունիսին թողարկվել է Սմիթի երրորդ «Teenage Fantasy» սինգլը[22]։ Երկու ամիս անց Սմիթը և Preditah-ը միասին թողարկեցին «On My Mind» սինգլը[23]։ 2017 թվականի սեպտեմբերին Ջորջան և երգիչ ու պրոդյուսեր Ջոել Քոմպասը սկսեցին հանդիպել[24] ։

2017 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին Սմիթը ելույթ է ունեցել Բրունո Մարսի 24K Magic World Tour-ի շրջանակներում[25]։ Դեկտեմբերին հայտարարվել է, որ Սմիթն է Brit Critics' Choice Award մրցանակի հաղթողը, որը կայանալու էր 2018 թվականի հունիսի 13-ին՝ Brits nominations launch-ի ընթացքում[26][27]։ Նա առաջին օտարերկրյա արտիստն է, ով նոմինացվել է մրցանակին[28]։

2018 թվականի հունվարին թողարկվել է «Let Me Down» սինգլը, որտեղ նրան ձայնակցում է ռեփեր Ստորմզին[29]։ Սմիթը «I Am» երգի համահեղինակ-կատարողն է, որը Սև հովազ ֆիլմի սաունդթրեքի ալբոմի (Քենդրիկ Լամար) երգերից մեկն է, այն թողարկվել է փետրվարին[30]։ Մոտ մեկ ամիս անց նա BRIT Awards-ի ընթացքում ելույթ է ունեցել Rag'n'Bone Man-ի հետ[31]։ Ապրիլին հանդես է եկել «Blue Lights» երգով ամերիկյան ուշ-գիշերային հեռուստաշոու Jimmy Kimmel Live!-ում[32]։ Նրա դեբյուտային ստուդիական ալբոմը կոչվում է Lost & Found, որը գրվել է հինգ տարիների ընթացքում, այն առաջին անգամ ծանուցվել է ապրիլին, իսկ թողարկվել՝ 2018 թվականի հունիսին[12][33][34]։ Ալբոմի թողարկումից մեկ ամիս անց Սմիթը սկսում է շրջագայել, ալբոմի ճանաչվածության շրջանակը մեծացնելու համար ելույթներ է ունենում Եվրոպայում և Ճապոնիայում[35]։ Lost & Found Tour շրջագայությունը սկսվել է Հյուսիսային Ամերիկայում՝ Սիեթլում, իսկ վերջին համերգը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին՝ Տորոնտոյում։ Այն հովանավորվել է Ravyn Lenae-ի կողմից[25][36]։

Ազդեցություն

Սմիթը մեծացել է լսելով ռեգի, փանկ, հիփ-հոփ և R&B, իր առաջին երգը գրել է 11 տարեկան հասակում[37]։ Նա պատմում է, որ դեռահաս տարիքում հիացել է Էմի Ուայնհաուսի դեբյուտային Frank ալբոմով[38]։ Սմիթը ասել է, որ իր երգերը հասարակական խնդիրների մասին են․ «Երբ աշխարհում շարունակվում են իրադարձություններ տեղի ունենալ, ես կարծում եմ, որ կարևոր է ինչ-որ ազդեցություն ունենալ դրանց վրա, որովհետև, որպես երաժիշտ, դու կարող ես մարդկանց հասցնել քո խոսքը։ Երբ մարդիկ սեղմում են play կոճակը, նրանք ամբողջովին քո խոսքերին են ուշադրություն դարձնում»[39]։ Ջորջան նաև նշում է, որ նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել են Լորին Հիլը, Ալիշա Քիզը, Մոս Դեֆը և The Streets-ը[18][40][41]։ Նրա երգեցողությունը համեմատվում է Ադելի և Քիզի երգեցողության հետ[42][43]։

Ձայնագրություն

Ստուդիական ալբոմներ

Ստուդիական ալբոմների ցանկը
ՎերնագիրՆշումներՇքերթում զբաղեցրած հորիզոնականըՎաճառք
UK
[44]
UK
R&B

[45]
AUS
[46]
BEL
(FL)

[47]
BEL
(WA)

[48]
FRA
[49]
IRE
[50]
NLD
[51]
NZ
[52]
US
[53]
Lost & Found311312222014121641

Ծավալուն ծրագրեր

Ցանկը
ՎերնագիրՆշումներ
Project 11[55]
  • Թողարկում։ 2016 թվականի նոյեմբերի 17
  • Լեյբլ։ FAMM
  • Ձևաչափ։ Թվային ներբեռնում, LP
Spotify Singles[56]
  • Թողարկում։ 2017 թվականի դեկտեմբերի 13
  • Լեյբլ։ FAMM
  • Ձևաչափ։ Streaming media

Սինգլներ

Նշանակալից երգերը

ՎերնագիրՏարիՇքերթներում զբաղեցրած հորիզոնականներըՍերտիֆիկացիաներԱլբոմ
UK
[44]
UK
Indie
[57]
UK
R&B
[58]
BEL
(FL)
Tip

[47]
BEL
(WA)
Tip

[48]
FRA
[49]
IRE
[59]
JAP
[60]
SCO
[61]
US
Adult
R&B
[62]
"Blue Lights"[63]201638420316698950Lost & Found
"Where Did I Go?"[65]13
"Teenage Fantasy"[66]2017778
"On My Mind"[67]
(Preditah-ի հետ միասին)
54592Առանց ալբոմ սինգլ
"Let Me Down"
(ձայնակցում է Stormzy-ին)
20183436267
"February 3rd"[փա՞ստ]75722Lost & Found
"On Your Own"[փա՞ստ]14
"The One"[68]16

Առաջատար սինգլներ

ՎերնագիրՏարիԱլբոմ
"A Prince"[69]
2016Առանց ալբոմ սինգլ
"Beautiful Little Fools"[70]2017

Որպես ձայնակցող արտիստ

ՎերնագիրՏարիՇքերթներում զբաղեցրած հորիզոնականներըՍերտիֆիկացիաներԱլբոմ
UKBEL
(FL)
IRENZSWI
"People"[71]
(Քադենզան ձայնակցում է Ջորջա Սմիթին և Դրե Այլենդին)
2016Առանց ալբոմ սինգլ
"Tyrant"[72]
(Կալի Ուչիս և Ջորջա Սմիթ)
2017Isolation
"Bridge over Troubled Water"
(Artists for Grenfell-ի մի մասը)
12625[Ն 1]28Առանց ալբոմ սինգլ
"Location" (Remix)
(Khalid-ը ձայնակցում է Ջորջա Սմիթին և Wretch 32-ին)
2018
"Follow the Leader"[74]
(George the Poet-ը և Մեյվրիկ Սաբրը ձայնակցում են Ջորջա Սմիթին)
"Go 2.0"[75]
(Alex da Kid, Ջորջա Սմիթ, H.E.R. և Rapsody)
"Reason in Disguise"[76]
(Ezra Collective և Ջորջա Սմիթh)
"—" denotes a recording that did not chart or was not released in that territory.

Մյուս շքերթներին մասնակցած երգերը

Մյուս շքերթներին մասնակցած երգերըէ լրացուցիչ տվյալներով
ՎերնագիրՏարիՇքերթներում զբաղեցրած հորիզոնականներԱլբոմ
UK
[44]
UK
Indie
[57]
UK
R&B

[77]
CAN
[78][79]
GER
[80]
IRE
[59][81]
NLD
[82]
SWE
[83]
US
[84]
US
R&B
[85]
"Jorja Interlude"
(Դրեյք և Ջորջա Սմիթ)
20174214285184[Ն 2]49More Life
"Get It Together"
(Դրեյէ, Black Coffee և Ջորջա Սմիթ)
2452067305888459
"I Am"2018623280[Ն 3]9Black Panther: The Album
"Goodbyes"10Lost & Found
"Lost & Found"11
"Don't Watch Me Cry"24
"Wandering Romance"25
"Lifeboats"26
"Tomorrow"29
"—" denotes a recording that did not chart or was not released in that territory.

Որպես հյուր

ՎերնագիրՏարիՈւրիշ արտիսներԱլբոմ
"My World"[88]2018OSHUNBittersweet, Vol. 1

Տեսահոլովակներ

ՎերնագիրՏարիՌեժիսորԾան․
"Blue Lights"2016Դրյու Քոքս[89]
"Where Did I Go?"Ջորջա Սմիթ[90]
"Beautiful Little Fools"2017Հեքթոր Դոքրիլ[91]
"Teenage Fantasy"Rashid Babiker[92]
"On My Mind"Հեքթոր Դոքրիլ[93]
"Let Me Down" (ft. Stormzy)2018[94]
"Blue Lights"Օլիվիա Րոուզ[95]
"On Your Own"Հեքթոր Դոքրիլ[96]

Մրցանակներ և նոմինացիաներ

ՏարիՄրցանակներԱշխատանքըԿատեգորիաԱրդյունք
2016MOBO Awards[97][98]"Blue Lights"Լավագույն երգԱռաջադրված
2017ՋորջաԼավագույն կինԱռաջադրված
Լավագույն նորեկԱռաջադրված
Լավագույն R&B/Soul աշխատանքԱռաջադրված
BET Awards[99]International Viewers' Choice AwardԱռաջադրված
2018Brit Awards[26]Critics' ChoiceՀաղթանակ
Q Awards[100]Q Breakthrough ActԱռաջադրված
AIM Independent Music Awards[101]Տարվա UK BreakthroughՀաղթանակ
Ամենաշատ լսված օտարերկրյա աշխատանքԱռաջադրված
Lost & FoundՏարվա արտասահմանյան ալբոմԱռաջադրված
Mercury Prize[38]Տարվա ալբոմԱռաջադրված
UK Music Video Awards[102]"Blue Lights"Best Urban Video - UKՀաղթանակ
MTV Europe Music Awards[103]ՋորջաBest PushԱռաջադրված
Urban Music Awards[104]Lost & FoundԼավագույն ալբոմՍպասվող
Soul Train Music Awards[105]ՋորջաBest New ArtistԱռաջադրված
Soul Train Certified AwardԱռաջադրված
2019Grammy AwardsՋորջաBest New ArtistՍպասվող

Նշումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ