Ռադա Միթչել

Ռադա Միթչել (անգլ.՝ Radha Rani Amber Indigo Ananda Mitchell[3], նոյեմբերի 12, 1973(1973-11-12)[1], Մելբուռն, Ավստրալիա[2]), ավստրալիացի դերասան, առավել հայտնի է «Սև խոռոչ» և «Սայլնթ Հիլ» ֆիլմերում խաղացած դերերով։

Ռադա Միթչել
Ծնվել էնոյեմբերի 12, 1973(1973-11-12)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՄելբուռն, Ավստրալիա[2]
ԿրթությունSt Michael's Grammar School?
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և կինոդերասանուհի
radha_mitchell.republika.pl

Անձնական կյանք

Ռադան ծնվել է Մելբուռնում և եղել է վաղ ամուսնալուծված ծնողների միակ երեխան։ Դաստիարակվել է հինդուիստական մշակույթի և կրոնի ոգով։ Հայրը ռեժիսոր է, իսկ մայրը՝ դիզայներ[4]։ Ավարատել է Ավստրալիայի Սուրբ Միքայելի գիմնազիան։ Նրա առաջին անունը Ռադա (անգլ.՝ Radha) է, ունի սանսկիրտերեն ծագում։ Հինդուիզմում այդպես էին անվանում Կրիշնա աստծո սիրեցյալին։ Ռադան բուսակեր է և զբաղվում է յոգայով։

Կարիերա

Միթչելը իր կարիերան սկսել է ավստրալիական հեռուստատեսությունում՝ մանկական հեռուստասերիալում։ 1994 թվականին «Հարևանները» սերիալում խաղացել է երկու բոլորովին տարբեր դեր։ Այդ շոուին նա մասնակցել է 3 տարի։

1997 թվականին երկու ֆիլմերում՝ «Բարձր արվեստ» և «Բոլորը միասին» մասնակցելու համար պարգևատրվել է «Անկախ ոգի» կինոմրցանակով։ Նրա մյուս ֆիլմերի թվում են՝ «Սև խոռոչ»՝ Վին Դիզելի, «Հեռախոսախցիկ»՝ Քոլին Ֆարելի և «Ցասում»՝ Դենզել Վաշինգտոնի հետ միասին։

Ռադա Միթչելը նկարահանվել է նաև «Կախարդական երկիր» ֆիլմում, որտեղ գլխավոր դերերում խաղում էին Ջոնի Դեփը և Քեյթ Ուինսլեթը։ Այս ֆիլմի բոլոր աստղերը ստացել են կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ ականավոր դերեր անվանակարգում։ Maxim ամսագրի «Թեժ 100-ը 2002-ին» վարկանիշում[5] զբաղեցրել է 45-րդ տեղը։

2005 թվականին Միթչելը գլխավոր դեր է խաղացել Վուդի Ալլենի «Մելինդա և Մելինդա» ֆիլմում, «Սիրուց խենթացած» ֆիլմում խաղացել է Իզաբելլայի դերը։ Նաև նկարահանվել է 2006 թվականի ճապոնական պաշտամունքային վիդիոխաղի մոտիվներով համանուն «Սայլնթ Հիլ» սարսափ ֆիլմում։ 2008 թվականին Միթչելը Մայքլ Վարդանի հետ նկարահանվել է «Կոկորդիլոս», «Հենրի Փուլն արդեն այստեղ է», ինչպես նաև՝ «Հուան Շիի երեխաները» ֆիլմերում։

Ռադա Միթչելի մասնակցությամբ վերջին ֆիլմերն են՝ 2009 թվականի ֆանտաստիկ «Սուռոգատներ» մարտաֆիլմը, որի ռեժիսորը Ջոնաթան Մոստոուն էր, իսկ գլխավոր դերում խաղում էր Բրյուս Ուիլիսը և 2008 թվականի՝ ռեժիսոր Միմի Լեդերայի «Գողի օրենսգիրքը» քրեական ֆիլմը։ Ռադան հայտնվել է նաև «Սայլնթ Հիլ 2» ֆանտաստիկ ֆիլմի երկրորդ մասում։ Միթչելը խաղացել է նաև «Կարմիր այրին» սերիալի գլխավոր դերը։ Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականին ABC հեռուստաալիքով[6]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1988—1989սՇաքար և համեմունքներSugar and SpiceՓիքսի Ռոբինսոն
1992—1993սԱյժմ բոլորը միասինAll Together NowՋոդի
1993սՓյունիկPhoenixՋոաննա
1994—1997սՀարևաններNeighboursՔեթրին Օ՛ Բրայեն
1996ֆՍեր և այլ աղետներLove and Other CatastrophesԴեննի
1998հֆԸնտրյալներThe ChosenՍառա Գորդոն
1998ֆԲարձր արվեստHigh ArtՍիդ
1998ֆԿլեոպատրայի երկրորդ ամուսինըCleopatra’s Second HusbandՍոֆի
1999ֆՄիշտ պատրաստKickԹամարա Սպենսեր
2000ֆԲոլորը միասինEverything Put Togetherասոցացված պրոդյուսեր, Էնժի
2000ֆՍև խոռոչPitch BlackՔերոլին Ֆրայ
2000ֆԿովբոյներ և հրեշտակներCowboys and AngelsՋո Ջո
2001ֆԵրբ հայտնվում են օտարներըWhen Strangers AppearԲեթ
2001հֆԱպստամբությունUprisingՄիրա
2002ֆՏաս փոքրիկ սիրո պատմությունTen Tiny Love Storiesխաղում է ինքն իրեն
2002ֆՀեռախոսախցիկPhone BoothԿելլի Շեպպարդ
2002ֆՉորս պատճառFour ReasonsՌեժիսոր, սցենարիստ
2003ֆԱյցելուներVisitorsՋորջիա Փերի
2004ֆՑասումMan on FireԼիզա Մարտին Ռամոս
2005ֆՄելինդա և ՄելինդաMelinda and MelindaՄելինդա
2006ֆՍայլնթ ՀիլSilent HillՌոուզ դա Սիլվա
2007ֆԿոկորդիլոսRogueՔեյթ Ռյան
2008ֆՀուան Շիի երեխաներըThe Children of Huang ShiԼի Փիրսոն
2009ֆՍուռոգատներSurrogatesգործակալ Պիտերս
2012ֆՍայլնթ Հիլ 2Silent Hill: Revelation 3DՌոուզ դա Սիլվա
2012—2013սԿարմիր այրինRed WidowՄարթա Ուելրավինը
2013ֆՕլիմպոսի անկումըOlympus Has FallenԼիա Բեննինգ
2016ֆՄթությունըThe DarknessԲրոննի Թեյլոր
2017ֆԽրճիթThe ShackՆեն
2018սՌոմանովներըThe RomanoffsՎիկտորիա Հայվարդ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադա Միթչել» հոդվածին։