Ռալֆ Վոան Ուիլյամս

Ռալֆ Վոան Ուիլյամս (անգլ.՝ Ralph Vaughan Williams, հոկտեմբերի 12, 1872(1872-10-12)[1][2][3][…], Դաուն Ամփնի, Քոսթուոլդ դիստրաքթ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 26, 1958(1958-08-26)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի կոմպոզիտոր, երգեհոնահար, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտական բանահավաք և հետազոտող։

Ռալֆ Վոան Ուիլյամս
անգլ.՝ Ralph Vaughan Williams
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 12, 1872(1872-10-12)[1][2][3][…]
ԾննդավայրԴաուն Ամփնի, Քոսթուոլդ դիստրաքթ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էօգոստոսի 26, 1958(1958-08-26)[1][2][3][…] (85 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԹրինիթի քոլեջ, Երաժշտության թագավորական քոլեջ և Չարտերհաուս դպրոց
ԵրկերSymphony No. 4?, Symphony No. 5?, Sir John in Love?, A Sea Symphony?, The Lark Ascending?, A Pastoral Symphony?, Fantasia on a Theme by Thomas Tallis? և A London Symphony?
Մասնագիտությունդիրիժոր, դասական կոմպոզիտոր, պարուսույց, երգեհոնահար, մանկավարժ, երաժշտագետ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
ԱշխատավայրԲիրքբեք, Լոնդոնի համալսարան
ԱմուսինUrsula Vaughan Williams?[4] և Adeline Maria Fisher?[4]
Ծնողներհայր՝ Arthur Charles Vaughan Williams?[2][4], մայր՝ Margaret Vaughan Williams?[4]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքrvwsociety.com
 Ralph Vaughan Williams Վիքիպահեստում

Հ․ Պերրիի և Չ․ Ստանֆորդի աշակերտը։ Թագավորական երաժշտական քոլեջի կոմպոզիցիայի պրոֆեսոր (1921 թ), անգլիական մի քանի համալսարանների երաժշտության դիրեկտորր։ Անգլիական նոր կոմպոզիտորական դպրոցի («անգլիական երաժշտության վերածննդի») հիմնադիրներից, որ հաստատում էր անգլիական երաժշտության բանահյուսության և XVI—XVII դարերի հնագույն վարպետների ավանդույթների հիմքի վրա ազգային պրոֆեսիոնալ երաժշտության ստեղծման անհրաժեշտությունը։ Առավել նշանակալի են Ուիլյամսի սիմֆոնիան և խմբերգային ստեղծագործությունները։ Դրանցում ժողովրդական երաժշտության օգտագործումը զուգակցվում է ժամանակակից գրելաձեերի հետ («Լոնդոնյան սիմֆոնիա» և այլն)։ Ուիլյամսի ստեղծագործությանը բնորոշ են մտահղացումների մասշտաբայնությունը և հայրենասիրական ուղղվածությունը։ Հիմնական ստեղծագործություններն են՝ 5 օպերա, 3 բալետ, օրատորիաներ և կանտատներ, 9 սիմֆոնիա (19101958), գործիքային կոնցերտներ, կամերային անսամբլներ, դաշնամուրային և երգեհոնային երկեր, խմբերգեր, երաժշտություն թատրոնի, կինոյի, հեռուստատեսության համար։

Ծանոթագրություններ


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռալֆ Վոան Ուիլյամս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 483