Ռամոնա Բախման

շվեյցարացի ֆուտբոլիստ

Ռամոնա Բախման (գերմ.՝ Ramona Bachmann, դեկտեմբերի 25, 1990(1990-12-25)[1], Մալտերս, Luzern-Land Constituency, Լյուցերն, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբի և Շվեյցարիայի հավաքականի հարձակվող։

Ռամոնա Բախման
Քաղաքացիությունը Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 25, 1990(1990-12-25)[1] (33 տարեկան)
ԾննդավայրՄալտերս, Luzern-Land Constituency, Լյուցերն, Շվեյցարիա
Հասակ162 սանտիմետր
Քաշ57 կիլոգրամ
Դիրքհարձակվող

Ակումբային կարիերա

«Ումեա» ակումբի կազմում 2011 թվականի հուլիսին

«Մալթեր» ակումբի ֆուտբոլային դպրոցի սան։ Մեկ մրցաշրջան Շվեյցարիայի երկրորդ դիվիզիոնում իր հարազատ ակումբում խաղալուց հետո Ռամոննա Բախմանը տեղափոխվեց Շվեյցարիայի չեմպիոն «Լյուցեռն» ակումբ։ Սակայն կես մրցաշրջանից հետո՝ 16 տարեկանում, նա նկատվում է շվեդական «Ումեա» ակումբի սկաուտների կողմից և 2007 թվականի մարտին դառնում այս թիմի խաղացող։ 2009 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ բրազիլուհի Մարթայի հեռանալուց հետո Ռամոնան դարձավ թիմի առանցքային խաղացողներից մեկը՝ մրցաշրջանի ընթացքում Շվեդիայի առաջնության 19 հանդիպումներում խփելով 14 գոլ։ Տարեվերջին նա ընտրվեց որպես Շվեյցարիայի լավագույն խաղացող[2]։

2009 թվականի դեկտեմբերին Ռամոնա Բախմանը մեկնեց ամերիկյան «Ատլանտա Բիթ» ակումբ (Atlanta Beat), որը խաղում էր WPS (անգլ.՝ Women’s Professional Soccer) լիգայում[3]։ Սակայն ԱՄՆ-ում ֆուտբոլիստի խաղը չստացվեց։ Մրցաշրջանի ընթացքում ընդամենը 10 հանդիպում անցկացնելուց և միայն մեկ գոլ խփելուց հետո, հաջորդ տարի Ռամոնա Բախմանը վերադարձավ «Ումեա», չնայած մի շարք առաջարկներ ուներ Գերմանիայի, Անգլիայի և Շվեդիայի այլ ակումբներից։

Բախմանը ճանաչվել է Damallsvenskan-ի (շվեդ.՝ Damallsvenskan՝ Շվեդիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն լիգա) լավագույն կին խաղացող 2011 թվականի մրցաշրջանում և դրա ավարտից հետո տեղափոխվել է «Մալմյո» ակումբ, որը դարձել է մրցաշարի հաղթող[4]։

2015 թվականին Ռամոնան 3 տարվա պայմանագիր է կնքել գերմանական «Վոլֆսբուրգ» (գերմ.՝ Verein für Leibesübungen Wolfsburg-Fußball GmbH՝ գերմանական կանանց ֆուտբոլային ակումբ) ակումբի հետ։

2021 թվականի հունիսի 7-ին Բախմանը հաղթել է Ֆրանսիայի 2020/21 առաջնությունը «Պարի Սեն Ժերմենի» հետ[5]։

Կարիերա հավաքականում

Ռամոնա Բախմանը Շվեյցարիայի հավաքականի կազմում, 2012 թվականի հոկտեմբեր

2007 թվականի ապրիլի 10-ին Ռամոնա Բախմանը իր նորամուտը նշեց Շվեյցարիայի երիտասարդական հավաքականում (մինչև 19 տարեկան աղջիկներ)։ 2009 թվականին նա իրավունք է ստացել մասնակցելու Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ազգային հավաքականի կազմում։ Բախմանը թիմի առաջատարն էր, և հենց նրա խաղի շնորհիվ էր, որ թիմը կարողացավ քառորդ եզրափակիչում հաղթել Գերմանիայի ուժեղ թիմին և պատմության մեջ առաջին անգամ հայտնվել կիսաեզրափակչում[6][7]։

2007 թվականի հունիսի 15-ին Բախմանը նորամուտը նշեց իր երկրի հիմնական կազմում։ Մինչև 2009 թվականի մարտը նա անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ[8]։ 2011 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում, որը մեկնարկել է 2009 թվականի սեպտեմբերին, Բախմանը մասնակցել է 7 հանդիպման, որոնցում խփել է 4 գոլ, սակայն Շվեյցարիայի հավաքականը որակավորման փլեյ-օֆֆում պարտվեց Անգլիային և չհայտնվեց առաջնությունում։

Խաղային որակներ

Մասնագետները նշում են Ռամոնա Բախմանի տեխնիկական բարձր մակարդակն ու ինքնավստահությունը[9]։ Իգոր Շալիմովը 2011 թվականի աշխարհի առաջնության ընտրական Ռուսաստան-Շվեյցարիա խաղից հետո նշել է նաև հարձակվողի բարձր արագությունը[10]։

Ձեռքբերումներ

«Վոլֆսբուրգ»

  • Գերմանիայի գավաթակիր՝ 2015/2016

«Չելսի»

  • Անգլիայի չեմպիոն՝ 2017/2018, 2019/2020
  • Անգլիայի գավաթի հաղթող՝ 2017/2018

«Պարի Սեն Ժերմեն»

  • Ֆրանսիայի չեմպիոն՝ 2020/2021[11]:

Անձնական կյանք

Կանադայում 2015 թվականի կանանց աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ կատարել է քամինգ աութ՝ հանդես է եկել որպես լեսբուհի[12]։ Ռամոնան նախկինում հարաբերությունների մեջ է եղել Շվեյցարիայի հավաքականի խաղացող Ալիշա Լեմանի հետ, ով տեղափոխվել է Լոնդոն՝ խաղալու «Վեսթ Հեմ Յունայթեդում»[13]։ Նրանց ազգային հավաքականի մարզիչ Մարտինա Վոս-Տեկլենբուրգը պարզաբանել է. «Կանանց ֆուտբոլում իրավիճակը բացառիկ չէ»[14]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամոնա Բախման» հոդվածին։