Ռաուլ Ասլան

ավստրիական թատրոնի հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաուլ Ասլան (Տիգրան Ասլանյան, հոկտեմբերի 16, 1886(1886-10-16)[1][2][3][…], Սալոնիկ, Հունաստան[4] - հունիսի 17, 1958(1958-06-17)[1][2], Seewalchen am Attersee, Ֆյոկլաբրուք, Վերին Ավստրիա, Ավստրիա), ավստրիական թատրոնի հայազգի դերասան և ռեժիսոր[5]։ Վիեննայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի պատվավոր անդամ (1954)։

Ռաուլ Ասլան
Ծնվել էհոկտեմբերի 16, 1886(1886-10-16)[1][2][3][…]
ԾննդավայրՍալոնիկ, Հունաստան[4]
Մահացել էհունիսի 17, 1958(1958-06-17)[1][2] (71 տարեկան)
Մահվան վայրSeewalchen am Attersee, Ֆյոկլաբրուք, Վերին Ավստրիա, Ավստրիա
ԳերեզմանԳրինցինգի գերեզմանատուն
ԿրթությունՎիեննայի համալսարան[4]
Քաղաքացիություն Ավստրիա
Ազգությունհայ և իտալացի
Մասնագիտությունթատրոնի դերասան և ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան

Կենսագրություն

Ծնվել է հոկտեմբերի 16-ին Սալոնիկում։ Հայրը հայ էր, մայրը՝ իտալուհի։ Նախնական կրթությունն ստացել է հայերեն, ապա սովորել Վիեննայի համալսարանում։

Դերասանական վարպետության դասեր է առել Ա. Զոնենթալից։ 1906 թվականից եղել է Համբուրգի, Բեռլինի, Գրացի, Շտուտգարտի և այլ թատրոնների, 1920 թվականից՝ Վիեննայի «Բուրգթեատրի» (1945-1948 թվականներին՝ տնօրեն) դերասան և ռեժիսոր։ Ստեղծել է խորամիտ, ողբերգական կերպարներ՝Համլետ, Անտոնիոս, Կորիոլան, Օթելլո, Ֆիլիպ II, Ֆրանց Մոոր, Օկտավիո, Նաթան, Էդիպ։ Խաղացել է նաև կատակերգություններում։ 1926 թվականից եղել է նաև ռեժիսոր, բեմադրել անտիկ դրամատուրգերի թատերգություներ, Լեսսինգի, Գյոթեի, Իբսենի, Շեքսպիրի և այլոց պիեսներից։ 1954 թվականից եղել է Վիեննայի Երաժշտության և թատրոնի ակադեմիայի պատվավոր անդամ[6]։

Դերեր թատրոնում

ԴերՀեղինակՆերկայացում
ՀամլետՇեքսպիր«Համլետ»
ԿորիոլանՇեքսպիր«Կորիոլան»
Ֆրանց ՄոորՇիլլեր«Ավազակներ»

Ընտրյալ ֆիլմեր

Ֆիլմի անվանումն անգլերենՖիլմի հայերեն անվանումԴերՏարի
The Other I«Այլ I»Ֆրից1918
The Venus«Վեներան»Պոլ Գրևիլ1922
The Flute Concert of Sanssouci«Սանսուսիի ֆլեյտայի համերգը»Հենրիխ ֆոն Բրյուլ1930
Yorck«Յորք»Գեներալ ՄաքԴոնալդ1931
The White Demon«Սպիտակ հրեշը»Յուրսու1932
Narcotics«Թմրամիջոցներ»Ուրսեֆ1932
Gently My Songs Entreat«Երգերս մեղմորեն թախանձում են»Սալիերի1933
Invisible Opponent«Անտեսանելի հակառակորդ»Ջ. Դելմոնտ1933
The Oil Sharks«Նավթային շնաձկներ»Դելմոնդ1933
Mirror of Life«Կյանքի հայելի»Պրոֆեսոր Թլասթի1938
Goetz von BerlichingenՔայզը Մաքսիմիլան1955

Պատկերասրահ

Գրականություն

  • Minna von Alth, Gertrude Olzyna e Rudolf Holaubek, Burgtheater 1776-1976. Aufführungen und Besetzungen von zweihundert Jahren, Vienna, Carl Ueberreuter, 1992.
  • Didier Aslan, Ein Lebensbericht über Raoul Aslan, Vienna, Wilhelm Frick Verlag, 1953.
  • Aslan D., Nichts Menschliches ist mir Frend, Lebensbericht uber R.A., Wien, 1953.
  • Andreas Brunner e Hannes Sulzenbacher, Schwules Wien - Reiseführer durch die Donaumetropole, Promedia, 1998.
  • Erhard Buschbeck, Raoul Aslan und das Burgtheater, Vienna, Müller, 1946.
  • Felix Czeike, Historisches Lexikon Wien, I, Vienna, Kremayr & Scheriau, 1992.
  • Herta David, Aslans Direktionszeit am Burgtheater, Vienna, 1966.
  • Margarethe Gruber, Raoul Aslan Begegnung im Licht – Briefwechsel mit Tonio Riedl, Vienna, Wilhelm Braumüller Verlag, 1978.
  • Lucian O. Meysels, Die Welt der Lotte Tobisch, Vienna, Edition Va Bene, 2002.

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաուլ Ասլան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 564