Ռիո Գալյեգոս

Ռիո Գալյեգոս (իսպ.` Río Gallegos) վարչական կենտրոն է արգենտինական Սանտա Կրուս պրովինցիայում` Պատագոնիայում։ Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների քաղաքում ապրում էր 79000 մարդ։ Քաղաքը գտնվում է Գալիեգոս գետի գետաբերանում, Բուենոս Այրեսից 2636 կմ հարավ։

Քաղաք
Ռիո Գալյեգոս
(իսպ.` Río Gallegos)
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՇրջանՍանտա Կրուս
Հիմնադրված է1885 թ.
Մակերես562 կմ2 կմ²
ԲԾՄ6 մետր
Բնակչություն11000[1] մարդ
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ+54 02966
Փոստային ինդեքսZ9400
Փոստային դասիչZ9400
Պաշտոնական կայքmrg.gov.ar
Ռիո Գալյեգոս (Արգենտինա)##
Ռիո Գալյեգոս (Արգենտինա)

Պատմություն

Գետը առաջին անգամ հիշատակվել է 1525 թվականին եվրոպացի հետախույզ Ջեֆրի Դե Լոաիզաի կողմից և անվանվել է Սան Իդելիֆոնսո։ Բնակավայրի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ։ 1885 թվականից, երբ Պատագոնիան միացավ Արգենտինային, քաղաքը սկսեց ակտիվ բնակեցվել։ 1895 թվականին այն արդեն խոշոր ոչխարաբուծական ավան էր։ 1912 թվականից սկսվում է բնակչության ակտիվ աճ։ 2003-2007 թվականների Արգենտինայի նախագահ Նեստոր Կիրշները 1987-1991 թվականներին եղել է քաղաքի քաղաքապետ։

Շրջաններ

  • Էլ Ջարդին
  • Էլ Տրենկիտո
  • Էլ Սենտրո
  • Դել Կարման
  • Լագո դել Դեսիերտո
  • Խոսե Էռնանդես
  • Լա Ռիա
  • Սան Բենիտո
  • Բենսիելլա
  • Բելգրանո
  • Սան Մարտին
  • Գուեմես
  • Ադոսակ
  • Էվա Պերոն
  • Ֆատիմա
  • Էլ Պուերտո
  • Գրեգորես
  • Տոմաս Ֆերնանդես
  • Գաուչո Ռիվեռո
  • Մարինա
  • Նաուտիկո
  • Ապաբ
  • Ալպինո
  • Կոդեպրո
  • Դոսենտե

Կլիմա

Հեռավորությունը այլ խոշոր քաղաքներից

ՔաղաքՊրովինցիաՀեռավորություն
ՌոսոնՉուբուտ պրովինցիա1173,1 կմ
ԲիեդմաՌիո Նեգրո պրովինցիա1654,4 կմ
ՆեուկենՆեուկեն պրովինցիա1889,5 կմ
Սանտա ՌոզաԼա Պամպա պրովինցիա1984,9 կմ
Բուենոս Այրես-2539,4 կմ
Սան ԼուիսՍան Լուիս պրովինցիա2489,7 կմ
ՄենդոսաՄենդոսա պրավինցիա2743,2 կմ
Սան ԽուանՍան Խուան պրովինցիա2807 կմ
Լա ՌիոխաԼա Ռիոխա2977 կմ

Ժողովրդագրություն

  • Բնակչությունը 1991 թվականին. 64640 մարդ
  • Բնակչությունը 2001 թվականին. 79144 մարդ
  • Բնակչությունը 2009 թվականին. 90002 մարդ

Կրթություն

  • Քաղաքում է գտնվում Պատագոնիայի ազգային համալսարանը

Ռիո Գալյեգոսը ունի դպրոցների զարգացած ենթակառուցվածք.

  • 16 մասնագիտացված դպրոց
  • 14 մանկապարտեզ
  • 20 դպրոց E.G.B տիպի
  • 13 դպրոց կիսամոդելային

Էկոնոմիկա

Քաղաքի էկոնոմիկան, ինչպես և 20-րդ դարում, կապված է ոչխարաբուծության և մսամթերքի արտադրման հետ։ Քաղաքի նավահանգիստը արտադրված մսամթերքի արտահանման հիմնական կենտրոնն է։ Գործում են Ռիո Տուրբիո հանքերը։ Առանձին իշխանական օրգաններ ստեղծոլուց հետո էկոնոմիկական զարգացումը մեծացավ։ Շրջանում զարգացել է նավթի և գազի արդյունաբերությունը։ Զարգանում է նաև տուրիզմը քանի որ շրջանը գտնվում է Լոս Գլասիերաս ազգային պարկի մոտակայքում։ Չնայած ճգնաժամի քաղաքում ի տարբերություն երկրի մյուս շրջանների զբաղվածությունը բարձր է։

Սպորտ

Քաղաքում ակն մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք իրականացնում են տարբեր սպորտային միջոցառումներ՝ ֆուտբոլ, գոլֆ, բասկետբոլ և այլն։ Լավագույն թիմն «Ատլետիկոն» է։ Պետք է նաև նշել, որ Պատագոնիայում կա նաև լավ բասկետբոլային ակումբ ի դեմս՝ Սան Միգելի։

Պատկերասրահ

Հայտնի բնակիչներ

  • Նեստոր Կիրշներ - Արգենտինայի նախկին նախագահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիո Գալյեգոս» հոդվածին։