Ռիչարդ Հեք

Ռիչարդ Ֆրեդ Հեք (անգլ.՝ Richard Fred Heck, օգոստոսի 15, 1931(1931-08-15)[1][2][3], Սփրինգֆիլդ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5][6] - հոկտեմբերի 9, 2015(2015-10-09)[7][8], Մանիլա, Ֆիլիպիններ[7][14]), նորագույն ժամանակների ամերիկացի քիմիկոս։ Լայն ճանաչում է ձեոք բերել իր անունը կրող քիմիական ռեակցիայի՝ Հեքի ռեակցիայի շնորհիվ, որի համար նրան 2010 թվականին շնորհվել է Նոբելյան մրցանակ[15]։ Այդ օրգանական քիմիական ռեակցիայի էությունն այն է, որ paládium(0) տարրը օգտագործվում է որպես կատալիզատոր ածխաջրածինների հալոգենածանցյալների և ալկենների միացություններ ստանալու համար, որոնք կարող են օգտագործվել ինչպես դեղագործության մեջ՝ քաղցկեղի դեմ պայքարելու նպատակով, այնպես էլ՝ համակարգչային տեխնիկայում՝ բարակ էկրաններ ստեղծելու համար։

Ռիչարդ Հեք
անգլ.՝ Richard F. Hec
Ծնվել էօգոստոսի 15, 1931(1931-08-15)[1][2][3]
Սփրինգֆիլդ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5][6]
Մահացել էհոկտեմբերի 9, 2015(2015-10-09)[7][8] (84 տարեկան)
Մանիլա, Ֆիլիպիններ[7]
Բնակության վայր(եր)Quezon City?
Քաղաքացիություն ԱՄՆ[9]
Մասնագիտությունքիմիկոս և հետազոտող
Հաստատություն(ներ)Դելավերի համալսարան և De La Salle University?
Գործունեության ոլորտքիմիա
Ալմա մատերԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Դելավերի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[10]
Գիտական ղեկավարSaul Winstein?
Պարգևներ
 Richard Fred Heck Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1931 թվականին, ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում, քիմիկոսի ընտանիքում։ 1952 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանը։ Հենց այդտեղ էլ երկու տարի անց պաշտպանել է իր գիտական ատենախոսությունը և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ Աշխատանքային գործունեությունն սկսել է Շվեյցարիայում՝ Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցում, այնուհետև աշխատանքի է անցել իր հարազատ բուհում՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանում։ 1957 թվականից պաշտոն է զբաղեցրել Hercules co ընկերությունում, որտեղ աչքի ընկնելով՝ 1971 թվականին հրավիրվել է Դելավերի համալսարան և աշխատել մինչև 1989 թ. կենսաթոշակի անցնելը։ Կյանքի վերջին տարիներն անց է կացրել ֆիլիպինյան Քեսոն Սիթի քաղաքում (կինը ֆիլիպինուհի էր)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Հեք» հոդվածին։