Ռոբերտ Գլինսկի

Ռոբերտ Իգնացի Գլինսկի (լեհ․՝ Robert Ignacy Gliński, ապրիլի 17, 1952(1952-04-17)[1][2] կամ ապրիլի 24, 1952(1952-04-24)[3], Վարշավա, Լեհաստան[4]), լեհ կինոռեժիսոր և սցենարիստ։ Ավարտել է Լոձի ազգային կինոդպրոցը։ Նրա նկարահանած «Այն ամենը, ինչ իրոք կարևոր է» (Wszystko, co najważniejsze) և «Ողջույն, Տերեսկա» (Cześć, Tereska) ֆիլմերը լավագույնն են ճանաչվել և «Ոսկե առյուծ» մրցանակների արժանացել Գդինիայի կինոփառատոնում համապատասխանաբար 1992 և 2001 թվականին[5][6][7][8]։

Ռոբերտ Գլինսկի
լեհ.՝ Robert Gliński
Ծնվել էապրիլի 17, 1952(1952-04-17)[1][2] (72 տարեկան) կամ ապրիլի 24, 1952(1952-04-24)[3] (71 տարեկան)
ԾննդավայրՎարշավա, Լեհաստան[4]
ԿրթությունՎարշավայի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետության դասախոս և Լոդզի կինոդպրոց
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 0322894

Ստեղծագործական գործունեության հետ մեկտեղ Գլինսկին զբաղվել է մանկավարժական աշխատանքով, 2008-2012 թվականներին պաշտոնավարել է որպես Լոձի ազգային կինոդպրոցի ռեկտոր։ Նա հասարակագետ պրոֆեսոր, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ Պյոտր Գլինսկու եղբայրն է։

Ֆիլմագրության ընտրանի

  • 2017: Չքավորություն[9]
  • 2014: Kamienie na szaniec (Քարեր անջրպետի համար)
  • 2009: Świnki (Խոզուկներ)
  • 2005: Դոդոշի կանչը
  • 2001: Cześć Tereska (Ողջույն, Տերեսկա)
  • 1997: Kochaj i rób co chcesz (Սիրիր և արա ինչ որ ուզես)
  • 1996: Matka swojej matki (Իր մոր մայրը)
  • 1992: Wszystko, co najważniejsze (Այն ամենը, ինչ իրոք կարևոր է)
  • 1983: Niedzielne igraszki (Կիրակնօրյա չարաճճիություններ)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Գլինսկի» հոդվածին։