Ռոբերտ Ղուկասյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոբերտ Ղուկասյան (դեկտեմբերի 27, 1980(1980-12-27)[1], Սումգայիթ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական (2019 թվականի Օգոստոսի 22-2022 թվականի մարտ)[2][3][4][5][6][7][8][9]։ Հայաստանի Սյունիքի մարզպետ։

Ռոբերտ Ղուկասյան
Վարչապետիի խորհրդական
2019 - 2022
Սյունիքի մարզպետ
 2022-ից
 
Կրթություն՝Հայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություն՝կենսաբան
Դավանանքքրիստոնեություն
Ծննդյան օրդեկտեմբերի 27, 1980(1980-12-27)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՍումգայիթ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Հայաստան

Կենսագրություն

Ռոբերտ Ղուկասյանը ծնվել է 1980 թվականի դեկտեմբեր 27-ին Սումգայիթ քաղաքում։ 2002-2007 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում։

1998-2000 թթ. ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին։

Հասարակական-քաղաքական գործունեություն

2002-2013 թվականներին աշխատել է Կալավանի համայնքապետարանում, որպես աշխատակազմի քարտուղար։

2013 - 2019 թթ. Թայմ Լենդ հիմնադրամի հիմնադիր տնօրեն

2017-2018 թթ. Ճամբարակի համայնքապետարանում որպես համայնքի ղեկավարի օգնական, խորհրդական

2004-2018 թթ.- աշխատել է որպես հնագետ, հնակենդանաբան միջազգային արշավախմբերով (Հայաստան, ԱՄԷ, Օման, Գերմանիա)

2019 թ. օգոստոսի 22-ից նշանակվել է վարչապետի խորհրդական[9]

2022 թվականի մարտից Սյունիքի մարզպետ։

Այլ տվյալներ

2008 թ.-ին անցել է մասնագիտական վերապատրաստում Ֆրանսիայի Լիոն քաղաքում,

2009-2010 թթ. իրականացրել է գիտական հետազոտություներ Գերմանիայում (Թուբինգեն)

Ավելի քան 30 գիտական հոդվածների համահեղինակ է։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Պարգևներր

2017 թվականի սեպտեմբերի 21-ին պարգևատրվել է երախտագիտության մեդալով, 2023 թվականի դեկտեմբերի 26-ին «Հանրային վարկանիշ» տեղեկատվական-վերլուծական ընկերության «THE LEADER 2023» մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է «Տարվա մարզպետ» անվանակարգում մրցանակի[10]։ Նույն թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով[11][12]։

Ծանոթագրություններ

Նախորդող
Մելիքսեթ Պողոսյան 2020-2022
Սյունիքի մարզպետ
Ռոբերտ Ղուկասյան

2022
Հաջորդող