Ռոզարիո Դոուսոն

Ռոզարիո Դոուսոն (անգլ.՝ Rosario Dawson , մայիսի 9, 1979(1979-05-09)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր, երգիչ, գրող։ Հայտնի է «Յոթ կյանք», «Ամազոնիայի գանձերը», «Իմ ընկերը կենդանաբանական այգուց», «Արծվի աչքը» և «Մեղքերի քաղաքը» ֆիլմերում խաղացած դերերով։

Ռոզարիո Դոուսոն
անգլ.՝ Rosario Dawson
Ծնվել էմայիսի 9, 1979(1979-05-09)[1][2][3] (44 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, գրող, հաղորդավար, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի, կոմիքսների սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի և թատրոնի դերասանուհի

Կենսագրություն

Դոուսոնը ծնվել է Նյու Յորքում։ Պուերտո-ռիկանական և աֆրո-կուբայական արմատներով նրա մայրը՝ Իզաբելը[4], ջրմուղագործ էր, որը հղիացել էր 15 տարեկան հասակում[5], իռլանդական արմատներով հայրը՝ Գրեգ Դոուսոնը, կոնստրուկտոր-շինարար[6][7][8] և բնիկ ամերիկացի է (Ապաչներ-Սեմինոլներ)[9]։ Ռոզարիոն երբեք հնարավորություն չի ունեցել հանդիպել իր կենսաբանական հոր հետ, չնայած իր իսկ խոստովանությամբ՝ նա դա շատ կցանկանար[10]։ Ունի կրտսեր եղբայր Քլեյը։ Ծնողները բաժանվել են, երբ նա հաճախում էր տարրական դպրոց[11]։

Կարիերա

Մանուկ հասակում Ռոզարիոն հայտնվել է «Սեզամ փողոց» հաղորդման մեջ։ 15 տարեկան հասակում նրան նկատել են լուսանկարիչ Լարրի Քլարկը և պրոդյուսեր Հարմոնի Կորինը, որին համապատասխանել է «Երեխաներ» ֆիլմի հետագա սցենարի համար։ Դրանից հետո Դոուսոնը շարունակել է նկարահանվել տարբեր ֆիլմերում՝ սկսած անկախից մինչև բարձր բյուջետային բլոկբաստերներ, այդ թվում՝ «Բոհեմ», «Նա լավ է խաղում» և «Սևազգեստ մարդիկ 2» ֆիլմերը։ 2014 թվականի հունիսին կնքել է պայմանագիր «Խենթ» հեռուստասերիալում նկարահանվելու համար[12]։

Անձնական կյանք

Ռոզարիոն ունի որդեգրված դուստր՝ Լոլա Դոուսոնեը, որը ծնվել է 2002 թվականին, իսկ որդեգրվել՝ 2014 թվականին[13][14]։ 2019 թվականին հայտնի է դարձել, որ դերասանուհին հանդիպում է քաղաքական գործիչ Կորի Բուկերի հետ[15]։

Ֆիլմագրություն

Ֆիլմեր
ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2019Զոմբիլենդ. ստուգողական կրակոցZombieland: Double TapՆևադա
2017ՊաշտպաններDefendersՔլեր Թեմփլ
2017ՏեսիլքUnforgettableՋուլիա Բենքս
2017—2018Երկաթե բռունցքIron FistՔլեր Թեմպլ
2017Լեգո Ֆիլմ։ ԲեթմենThe Lego Batman MovieԲեթգերլ
2016—2018Լյուկ ՔեյջLuke CageՔլեր Թեմպլ
2015—2019Ջեսիկա ՋոնսJessica JonesՔլեր Թեմպլ
2015—2018ԽենթDaredevilՔլեր Թեմպլ
2014Մեկ միլիարդանոց բաժնետոմսParts Per BillionՄիա
2014ԳերուհինThe CaptiveՆիկոլ
2014Մեղքերի քաղաք 2։ Կին, որի համար արժե սպանելSin City: A Dame to Kill ForՀեյլ
2013Տուր ինձ ապաստանGimme ShelterՋուն Բեյլի
2013ՏրանսTranceԷլիզաբեթ Լեմբ
201110 տարի10 YearsՄերի
2011Իմ ընկերը կենդանաբանական այգուցThe ZookeeperՔեյթ
2010ԱնկառավարելինUnstoppableԿոննի Հուպեր
2010Պերսի Ջեքսոնը և կայծակներ գողացողըPersy Jackson & The Olympians: The Lightning ThiefՊերսեփոնե
2009Հրաշք կինWonder WomanԱրտեմիդա, հնչյունավորում
2008Յոթ կյանքSeven PoundsԷմիլի Պոզա
2008ՄարդասպանKillshotԴոնա
2007Մահվան ապացույցDeath ProofԷբերնազի
2006Կլերկներ 2Clerks IIԲեկի
2005ԲոհեմRentՄիմի Մարկես
2005Մեղքերի քաղաքըSin CityՀեյլ
2004ԱլեքսանդրAlexanderՌոքսանա
2003Ամազոնիայի գանձերըThe RundownՄարիանա
200225-րդ ժամ25th HourՆատուրել Ռիվյերա
2002Պլուտո Նեշի արկածներըThe Adventures of Pluto NashԴինա Լեյկ
2002Սևազգեստ մարդիկ 2Men in Black IIԼորա Վասկես
2002Ինչպես վաստակել 20 միլիոն բաքսFirst $20 Million Is Always the HardestԱլիսա
2002Սերը փողի ժամանակներումLove in the Time of MoneyԱննա
2000Ջունգլիների արքանKing of the JungleՎերոնիկա
2000Միայն դու և եսDown to YouԼանա
1998Նա լավ է խաղումHe Got GameԼալա Բոնիլա
1995ԵրեխաներKidsՌուբի

Մրցանակներ և անվանակարգեր

  • ALMA մրցանակ
    • 2006- անվանակարգ «երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի» կատեգորիայում («Rent» ֆիլմի համար)
  • American Black Film Festival
    • 2004, պարգևատրվել է ծագող աստղի մրցանակով
  • Black Movie
    • 2006- անվանակարգ օժանդակ դերում լավագույն դերասանական կատարման համար («Rent» ֆիլմի համար)
  • Black Reel մրցանակ
    • 2006- անվանակարգ «լավագույն դերասանուհի» կատեգորիայում («Rent» ֆիլմի համար)
    • 2006- անվանակարգ «լավագույն դերասանուհի» կատեգորիայում («Rent» ֆիլմի համար)
    • 2006- անվանակարգ օժանդակ դերում լավագույն դերասանական կատարման համար («Մեղքերի քաղաքը» ֆիլմի համար)
    • 2003, անվանակարգ օժանդակ դերում լավագույն դերասանական կատարման համար («25-րդ ժամ» ֆիլմի համար)
    • 2000- անվանակարգ օժանդակ դերում լավագույն դերասանական կատարման համար («Light It Up» ֆիլմի համար)
  • Broadcast Film Critics
    • 2006- անվանակարգ լավագույն երգ կատեգորիայում («Seasons of Love», «Rent» ֆիլմի համար)
  • Image մրցանակ
    • 2009- պարգևատրվել է մրցանակով «երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի» կատեգորիայում («Seven Pounds» ֆիլմի համար)
    • 2006- անվանակարգ «երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի» կատեգորիայում («Rent» ֆիլմի համար)
    • 2000- անվանակարգ «երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի» կատեգորիայում («Light It Up» ֆիլմի համար)
  • MTV Movie Awards
  • Satellite Award
    • 2006- պարգևատրվել է «օժանդակ դերում լավագույն դերասանական կատակերգական կամ երաժշտական կատարման համար» կատեգորիայում («Rent» ֆիլմի համար)
  • Spike Video Game Awards
    • 2006- պարգևատրվել է «Gamer’s Choice: Breakthrough Performance» կատեգորիայում
  • Streamy Awards
    • 2009- պարգևատրվել է «Best Female Actor in a Dramatic Web Series» կատեգորիայում
  • Teen Choice Awards
    • 2001- առաջադրվել է «Film — Choice Breakout Performance (Josie and the Pussycats)» կատեգորիայում
    • 2010- առաջադրվել է Choice Movie Actress: Fantasy (Percy Jackson and the Olympians: The Lightning Thief) կատեգորիայում[16]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզարիո Դոուսոն» հոդվածին։