Ռոմանոս II (Բյուզանդիայի կայսր)

Ռոման II կամ Ռոմանոս II Կրտսեր (հուն․՝ Ρωμανός Β΄, 938[2], Կոստանդնուպոլիս - մարտի 15, 963(0963-03-15)[1], Կոստանդնուպոլիս), Բյուզանդական կայսրության կայսր, Կոստանդին Ծիրանածին կայսեր որդին և գահի հաջորդողը, Բարսեղ Բ Բուլղարասպանի հայրը։

Ռոման II
հուն․՝ Ρωμανός Β΄
Բյուզանդիայի կայսր
959, նոյեմբերի 9 - 963, մարտի 15
ՆախորդողԿոստանդին Ծիրանածին
ՀաջորդողԲարսեղ Բ Բուլղարասպան
 
Մասնագիտություն՝կառավարիչ
ԱզգությունԲյուզանդական կայսրություն Բյուզանդական կայսրություն
Ծննդյան օր938
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Վախճանի օր963, մարտի 15
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս
ԴինաստիաՄակեդոնական հարստություն
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
ՀայրԿոստանդին Ծիրանածին
ՄայրՀելենա Լակապինա
Ամուսինմոտ Թեոֆանո և Vertha of Provence?
ԶավակներԱննա Ծիրանածին, Բարսեղ Բ Բուլղարասպան[1] և Կոստանդին VIII[1]

Կենսագրություն

Ռոմանոս II կայսրը ծնվել է 938 թվականին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսում։ Կոստանդին Ծիրանածին կայսեր և Ելենա Լակապինի որդին։

Ամուսնացել է երկու անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է Բերտայի, իսկ երկրորդ անգամ ազնվական ձագում ունեցող Անաստասիայի հետ, ով հետագայում դառնում է Բյուզանդիայի կայսրուհի։

Ունեցել է չորս զավակ՝ ընդ որում, երկու տղա և երկու աղջիկ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Leo the Deacon, Histories
  • Ancestral Roots of Certain American Colonists Who Came to America Before 1700 By Frederick Lewis Weis, Line 147-20
  • The Oxford Dictionary of Byzantium, Oxford University Press, 1991.
  • George Ostrogorsky, History of the Byzantine State, 1969.
  • John Julius Norwich, Byzantium: The Apogee, 1991.