Ռոն-Ալպեր

Ռոն-Ալպեր (ֆր.՝ Rhône-Alpes), մարզ Ֆրանսիայի հարավ-արևելքում։ Վարչական կենտրոնը՝ Լիոն։ Բնակչությունը՝ 6 341 160 մարդ (2-րդը՝ մարզերի մեջ)։

Ռոն-Ալպեր
ֆր.՝ Rhône-Alpes
ԴրոշԶինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի երկրամասեր
Մտնում էՖրանսիայի մետրոպոլիս
ՎարչկենտրոնԼիոն
Խորհրդի նախագահՋան Ջակ Քեյրան
Բնակչություն (2007)6 058 000
Խտություն138,6
Տարածք43 698
Հիմնադրված էհունիսի 4, 1960[1] թ.
Սահմանակցում էՖրանշ-Կոնտե, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Լանգեդոկ-Ռուսիլիոն, Օվերն, Բուրգունդիա, Վալե, Պիեմոնտ, Վալլե Դ'Աոստա, Ժնև, Վո և Auvergne?
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ՓոխարինեցRhône? և Alpes?
ISO 3166-2 կոդFR-V
Անվանված էRhône? և Alpes?
rhonealpes.fr

Տարածքային բարեփոխման արդյունքում[2] 2016 թվականի հունվարի 1-ին Ռոն-Ալպեր երկրամասը միացել է Օվերն տարածաշրջանին[3]։ Միացյալ երկրամասն ստացել է Օվերն-Ռոն-Ալպեր անվանումը։

Աշխարհագրություն

Ռոն Ալպերի մարզը տեղակայված է Ֆրանսիայի արևելքում։ Հյուսիսում են գտնվում Բուրգունդիա և Ֆրանշ Կոնտե մարզերը, արևմուտքում՝ սահմանակցում է Օվերն, հարավում՝ Լանգեդոկ-Ռուսիլյոն և Պրովանս Ալպեր Լազուր ափ գավառների հետ։ Մարզի արևելքում է գտնվում Ալպերի արևմտյան լանջերը և այստեղով է անցնում Շվեյցարիայի և Իտալիայի միջև սահմանը։ Ամենաբարձր կետը Մոնբլան լեռնագագաթն է՝ ֆրանկոիտալական սահմանին։ Երկրամասի կենտրոնական մասում են գտնվում Ռոն և Սոն գետերի հովիտները։ Նրանց միախառնման կետում է գտնվում Լիոն քաղաքը։ Երկրամասի արևմտյան և հարավարևմտյան մասից է սկսում Կենտրոնական լեռնազանգվածը և հոսում է Արդեշ գետը, որի վրա առաջացել են Եվրոպայում ամենամեծ կիրճերը։

Լճեր

Մարզում են տեղակայված Ֆրանսիայի ամենամեծ քաղցրահամ լճերը՝ Նանտուա, Բարտրան, Լաֆրե, Պալադրյու, Մոնտենար, Բուա Ֆրանսե, Ագուբելետ, Լակ դյու Բուրժե, Սեն Անդրե, Անսի, Ժնևի լիճ։

Լեզու

Ինչպես և Ֆրանսիայի մնացած մասերում ֆրանսերենը համարվում է երկրամասի միակ պաշտոնական լեզուն։ Մինչև 20-րդ դարի կեսերը մարզում լայնորեն տարածված էր ֆրանկոպրովանսերենը, մինչդեռ հարավում խոսում էին օքսիթերենի տարբեր բարբառներով։ Երկու լեզուներն էլ այժմ քիչ են կիրառվում։

Վարչական բաժանում

Երկրամասի դրոշը
  • Տարածքը՝ 43 698 կմ²
  • Բնակչությունը՝ 6 341 160 մարդ (2012)
  • Վարչական կենտրոնը՝ Լիոն
  • Բնակչության խտությունը՝ 144 մարդ/կմ²
  • Գործունյա բնակչություն՝ 2 619 918 մարդ
  • Երկրամասի ՀՆԱ՝ 192 882 մլն եվրո (2013) (9,7%-ը ամբողջ Ֆրանսիայի ՀՆԱ-ից)
  • Արդյունաբերությունը՝ մեքենաշինություն, մետալուրգիա, քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն
  • Գյուղատնտեսությունը՝ գինեգործություն, բանջարաբուծություն, հացահատիկի մշակում
Ռոն Ալպեր երկրամասի դեպարտամենտներ
ԴեպարտամենտԶինանշանՏարածքԲնակչությունՊրեֆեկտուրաԲնակչության խտություն
01Էն
5 762 կմ²612 191Բուրկ ան Բրես106 մարդ/կմ²
07Արդեշ
5 529 կմ²318 407Պրիվա58 մարդ/կմ²
26Դրոմ
6 530 կմ²491 334Վալանս75 մարդ/կմ²
38Իզեր
7 431 կմ²1 224 993Գրենոբլ165 մարդ/կմ²
42Լուար
4 781 կմ²753 763Սենտ Էտիեն158 մարդ/կմ²
69Ռոն
2 715 կմ²471 026Լիոն158 մարդ/կմ²
69Լիոնի մետրոպոլիա[4][5]534 կմ²1 324 637Լիոն2 482 մարդ/կմ²
73Սավոյ
6 028 կմ²421 105Շամբերի70 մարդ/կմ²
74Վերին Սավոյ
4 388 կմ²756 501Անսի172 մարդ/կմ²

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոն-Ալպեր» հոդվածին։