Ռուբիկի օձ

Ռուբիկի օձը (անգլ.՝ Rubik's Snake), գլուխկոտրուկ, որը հորինել է Էռնյո Ռուբիկը։ Իրենից ներկայացնում է ուղղահայաց 24 պրիզմաներ` ուղղանկյուն հատումով։ Խնդիրը տարբեր տեսակի երկրաչափական պատկերներ և զուգորդություն ստեղծելն է։

Ռուբիկի օձը բացած վիճակում

Ստեղծում և նպատակ

Ռուբիկի օձից հավաքված պատկեր` կատու

1980-ականների սկզբներին Ռուբիկի օձը մեծ հռչակ էր վայելում ԽՍՀՄ-ում և շարունակում է մնալ մեխանիկական գլուխկոտրուկների «բեսթսելլերներից» մեկը, որը համեմատելի էր Ռուբիկի խորանարդի հանրաճանաչությանը[1]։ Այս գլուխկոտրուկից կարելի է ստանալ ավելի քան հարյուր երկչափ և եռաչափ պատկերներ։ Ռուբիկի օձը լավ զարգացնում է տարածական մտածելակերպը։ Կան բանաձևեր, որոնք ներկայացնում են օձի հավաքումը[2]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Fiore Albie. Shaping Rubik's Snake. — Penguin Books, 1981. — 127 p. — ISBN 0-14-006181-9

Արտաքին հղումներ