Ռուդիկ Մակարյան

Ռուդիկ Մակարյան (հուլիսի 30, 2004(2004-07-30)[1], Ալաթուման, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան[2]), Ռուսաստանը ներկայացնող վրացահայ շախմատիստ, միջազգային վարպետ (2019)։

Ռուդիկ Մակարյան
Ծննդյան ամսաթիվհուլիսի 30, 2004(2004-07-30)[1] (19 տարեկան)
ԾննդավայրԱլաթուման, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան[2]
Կոչումմիջազգային վարպետ[3]
Ներկայիս վարկանիշ2533
ՖԻԴԵ համար44105681
365chessRudik_Makarian
Chesstempo համար345797
ICCF համար345797

Կենսագրություն

Ծնվել է Վրաստանում, Սամցխե-Ջավախքի Ալաթուման գյուղում։ Նրա ընտանիքը հետագայում տեղափոխվել է Հայաստան, սակայն մեկ տարի անց նրանք հաստատվել են Մոսկվայում։ Ռուդիկը շախմատ խաղալ սովորել է չորս տարեկան հասակում։ Տասը տարեկան հասակում նա առաջին անգամ հաղթել է Մոսկվայի Մ10 տարիքային խմբի շախմատի պատանեկան առաջնությունում։ Այս հաջողությունը նա կրկնել է ևս հինգ անգամ տարբեր տարիքային խմբերում[4]։

2019 թվականին նա հաղթել է Մ16 տարիքային խմբում շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում[5]։ 2020 թվականին նա ճանաչվել է Ռուսաստանի պատանիների առաջնության Մ20 տարիքային խմբի լավագույն շախմատիստ[6]։

2021 թվականին նա մասնակցել է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ 1-ին փուլում ½-1½ հաշվով պարտվել է լեհ գրոսմայստեր Կացպեր Պիորունին[7]։

2022 թվականի նոյեմբերին Անթալիայում հաղթել է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Մ18 տարիքային խմբում[8]։

Մրցաշարերում ունեցած հաջողությունների համար ՖԻԴԵ-ն 2019 թվականին նրան շնորհել է միջազգային վարպետի կոչում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ